Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Վազող տողեր

«Տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` ամփոփելու «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումից հետո անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները, հիմնադրամի ձեռքբերումներն ու խնդիրները` նկատի առնելով, որ այս նախաձեռնության հանդեպ ի սկզբանե մեծ էր հանրային ուշադրությունը, ուստի և, ըստ Նախագահի, ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի առավելագույնս թափանցիկ և ներկայացվի հասարակությանը:

Խորհրդակցությանը, հիմնադրամի խորհրդի անդամներից բացի, մասնակցել են հիմնադրամի տնօրենը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին զեկուցել է հաշվետու ժամանակաշրջանում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական ցուցանիշները, հիմնադրամի կողմից կատարված հատուցումները, նվիրաբերությունների հավաքագրման և գործունեության այլ ուղղություններով իրականացված աշխատանքները: Զեկույցից առաջ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ հիմնադրամի հիմնման գաղափարին հավանություն տալու և գործունեության ամբողջ ընթացքում սատարելու, աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև հիմնադրամի հիմնադիր ՀՀ կենտրոնական բանկին, որի աշխատակիցները, ըստ նախարարի, բացարձակապես հասարակական հիմունքներով իրականացրել և իրականացնում են իրավական, հաշվապահական, աուդիտորական, ակտուարական, ակտիվների ու պարտավորությունների կառավարման, հասարակայնության հետ կապերի, ծառայությունների զարգացման հետ կապված ծավալուն աշխատանքները: Պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել ամենատարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդի անդամներին, այդ թվում՝ զինծառայողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ներկայացուցչին՝ կատարած աշխատանքի համար:

Խորհրդակցությանը հիմնադրամի տնօրեն, ՀՀ ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հիմնադրամի միջոցների կառավարման վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ խորհրդակցության ժամանակ ներկայացված բոլոր տվյալները և իրականացված աշխատանքները մանրամասնորեն ներկայացված են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ ապահովելով գործունեության թափանցիկությունը: Վարուժան Ավետիքյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետությունը ևս ընթացիկ տարում միացել է այս նախաձեռնությանը, և Արցախի քաղաքացիները նույնպես հիմնադրամին փոխանցում են ամսական 1000 դրամ:

Զեկույցները լսելուց հետո խորհրդի անդամներն իրենց գնահատականներն ու տեսակետներն են ներկայացրել հիմնադրամի գործունեության անցած ավելի քան մեկ տարվա արդյունքների և զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համակարծիք լինելով Հանրապետության Նախագահի հետ, որ այս նախաձեռնությունն անչափ կարևոր է և ծառայում է նպատակին:

Նախագահը հիմնադրամի աշխատանքը պետական, մասնավոր և հասարակական հատվածների արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ է համարել հենց անվտանգության ոլորտում ՝ ընդգծելով, որ զինվորականների ապահովագրությունը, իր համոզմամբ, սերտորեն կապված է անվտանգության հետ: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հիմնադրամի միջոցները տարեցտարի կավելանան՝ նշելով, որ այդ միտումներն արդեն նկատելի են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեությունը կազմակերպող և այդ նախաձեռնությանն իրենց մասնակցությամբ սատարող բոլոր անձանց:

«Անցնելու է ևս 15 տարի, 20 տարի ու այն ժամանակ և՛ ուշադրությունն է շատ լինելու, և՛ սոցիալական աջակցությունը: Շատերն ասելու են՝ տեսնում եք հիմա որքան աջակցություն կա, իսկ 2015, 2018 թվականներին շատ քիչ է եղել այդ աջակցությունը: Սա ցանկացած պետության համար շատ ծանր բեռ է, բայց անհրաժեշտ է այդ բեռը պատվով տանել: Վստահ եմ, և դա հրապարակումներից էլ է երևում, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ոչ բոլոր վետերաններն են ստացել տարբեր երկրներում օրենքով նախատեսված աջակցությունները, չնայած տեսեք՝ քանի տարի է անցել: Փառք Աստծո, ես վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք նաև նախկինում զոհված մեր զինվորների, սպաների ընտանիքների խնդիրներն էլ ենք կարողանալու լուծել:

Սա շատ լավ աշխատանք է, որ բոլորդ կատարում եք, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Իհարկե, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են կատարված աշխատանքը թերագնահատել, լինելու են քննադատություններ: Մենք, անշուշտ, հանրային կարծիքը պետք է հաշվի առնենք, բայց հանրային կարծիքը պետք է տարբերենք փոքր խումբ կազմող մարդկանց կարծիքից, որոնք ինչպես բոլոր ժամանակներում, շատ ավելի ակտիվ և ագրեսիվ են լինում: Մեր գլխավոր խնդիրն է՝ ճիշտ կարողանալ գնահատել՝ սա ամբողջ հասարակության կարծիքն է, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ այս պարագայում մեր հասարակությունը գրեթե միակարծիք է. Հայրենիքի պաշտպանը անպայման պետք է սոցիալական աջակցություն ստանա, այլ ելք չկա: Եթե պետությունը ունենար մեծ գումարներ, դեռ դրա ժամանակն էլ է գալու, մենք մեր քաղաքացիներին չէինք անհանգստացնի: Բայց կրկնում եմ՝ որպես աշխատանքի ձև շատ կարևոր է: Եթե պետական աշխատողներն իրենց ժամանակի հաշվին, մասնավոր հատվածը՝ ի դեմս բանկերի, հասարակական հատվածը հաճույքով մասնակցում են, ուրեմն ճիշտ գործ է սա, և պետք է օրինակ լինի ուրիշների համար: Շատ շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը: