Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Հասարակություն

Պայքարող մարդկանց դեմն առնում են. նրանք դառնում են կա՛մ քաղբանտարկյալ, կա՛մ աշխատանքից զրկվում են. Գևորգ Չուլյան

Դերասան Գևորգ Չուլյանը հասարակությանը հայտնի է իր դերասանական արվեստով, սակայն երևի քչերը գիտեն, որ նա ակտիվորեն հետաքրքրվում է նաև քաղաքականությամբ և նրան մտահոգում է իր ժողովրդի վիճակը։ Այս անգամ, որքան էլ անսպասելի է, նրա հետ խոսել ենք ոչ թե նրա մասնագիտությունից, այլ վերջին օրերին Հայաստանում ծավալված քաղաքական թեմաներից։

-Գևորգ, Հայաստանն արդեն նոր նախագահ ունի, շուտով կընտրվի նաև նոր վարչապետ: Որպես պարզապես ՀՀ քաղաքացի՝ ու՞մ եք տեսնում վարչապետի պաշտոնում։

-Դա վաղուց ծրագրված բան էր, դեռ մի քանի տարի առաջ ծրագրում էին իրականացնել սահմանադրական փոփոխություններ, թող չնեղանա մեր նոր նախագահը, որ ինքը լինելու է Անգլիայի թագուհու կարգավիճակում: Արդեն ամեն ինչ պարզ է՝ Հանրապետականն առաջադրելու է իր թեկնածուին վարչապետի պաշտոնում, որը կլինի մեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Ակնհայտ է ամեն ինչ։ Այնպես, ինչպես ոչ ոք չզարմացավ, որ Արմեն Սարգսյանը դարձավ նախագահ, ոչ ոք էլ չի զարմանա, որ Սերժ Սարգսյանը կդառնա երկրի վարչապետ։

-Մինչ Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելը, ի՞նչ իրավիճակ էր տիրում Հայաստանում և ի՞նչ կփոխվի երկրում նրա ընտրվելուց հետո։

-Էստեղ փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Երկրում արտառոց որևէ բան չի փոխվելու։ Անգամ այն լիազորությունները, որոնք նոր սահմանադրությամբ տրված էր նախագահին, օրինակ, որ քաղբանտարկյալներով պիտի զբաղվի նախագահը՝ համաներում շնորհելով, հիմա էդ լիազորություններն էլ են տրվել վարչապետին, ու ես, ինչպես հասկացա, մեր նախագահը կարող է միայն գնալ Սփյուռք, սփյուռքահայերի հետ հանդիպման, բաժակ բարձրացնելու, ջերմ հանդիպումների։ Իսկ վարչապետ կլինի մեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ու ոչ մի փոփոխություն չի լինի։ Սա ծրագրված, մշակված սիստեմ էր, որ ոչ մի բան չի փոխվելու։ Ինչպես կար, էդպես էլ գնալու է։ Այսինքն՝ երկրի նախագահը մնում է էլի Սերժ Սարգսյանը։ Եվ վստահ եմ, որ ուրիշ թեկնածու չի էլ լինելու, չեն էլ առաջադրելու որևէ մեկին։ Ժողովուրդն էլ ոչ մի արտառոց փոփոխության չի սպասում։

-Այս օրերին ընդդիմությունը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ու տարբեր ակցիաներ է իրականացնում այդ առումով, որին, ի դեպ, շատ քիչ մարդիկ են մասնակցում կամ եղել են նույնիսկ տեղեր, որ չեն էլ մասնակցել։ Ու՞ր է կորել ժողովրդի հավատը։

-Մեր հայ ժողովուրդն ինքն իրենով արդեն ընդդիմադիր է, բայց նմանատիպ ակցիաների մասնակցելիս շատ ավելի պասիվ է։ Ինչի՞ց է դա գալիս։ Վերջին տարիներին մարդիկ հասկացան ուղղակի, որ փողոց դուրս գալով, միտինգ անելով ոչ մի բան չի փոխվում։ Էդ մարդկանց դեմը կոնկրետ առնում են։ Այն մարդիկ, ովքեր ակտիվիստ են, կամ դառնում են քաղբանտարկյալ, կամ գործից են զրկվում, կամ, էսպես ասած, ուտելիքից են զրկվում, նրանց դեմն, ուղղակի, փակվում է, էդ մարդիկ հույսները կորցրել են։ Քաղաքականության հանդեպ էլ են մարդիկ կորցրել իրենց հավատը։ Ու ես չեմ մեղադրում մարդկանց, որովհետև փորձեր եղան, մարդիկ ոտքի կանգնեցին, մարտի 1 եղավ, բայց մինչ օրս ոչ ոք չի պատժվել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիրներ եղան, որոնք վերաբերում էին բանակի գերագույն հրամանատարությանը, ոչ ոք չպատժվեց, եթե ինչ-որ մեկը պաշտոնից հեռացվեց, էլի մեկ ամիս հետո նշանակվեց ավելի բարձր պաշտոնի։ Էլ ինչի՞ն հավատան մարդիկ։ Արդար դատարանին հավատա՞ն, դուրս գան փողոց միտինգ անե՞ն։ Էդ մեծ-մեծ խոսում են, թե ժողովրդավարական երկիր ենք, չկա էդպիսի բան։ Հա, մի քիչ խոսքի ազատությունն է ազատ, խոսում են։ Իշխանությունն էլ ասում է՝ թող խոսա էլի ժողովուրդը, թող գնա միտինգ անի, է հետո՞, ժողովուրդն էլ միտինգ է անում, բայց ի՞նչ է փոխվում, ոչ մի բան։

-Փաստորեն, անցումը խորհրդարանական կառավարման մոդելին՝ իրականում որևէ փոփոխություն չի ենթադրու՞մ։

-Ոչ մի փոփոխություն չի լինի։ Հանրապետականն էլի մնալու է մեծամասնություն խորհրդարանում, 5 հոգի էլի կայացնելու է որոշումներ, Հանրապետական կուսակցության բոլոր անդամները սեղմելու են այն կոճակը, որը որ պետք է, օրենքներն էլ ընդունվելու են այնպես, ինչպես ընդունվել են մինչ օրս։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվելու, հրահանգը վերևից լինելու է միշտ։ Մեկ հոգի է որոշելու։ Էն ժամանակ որոշում էր նախագահը, հիմա որոշելու է վարչապետը։ Էսօր գլոբալ խնդիր կա Հայաստանում՝ արտագաղթի խնդիրը, լավ ապրող վատ ապրող չկա, բոլորը գնում են, որովհետև ապագա չեն տեսնում Հայաստանում։ Իսկ Հայաստանում ապագա տեսնելու համար մի քանի կարևոր պայման կա՝ առաջին հերթին պատերազմի վտանգ կա: Մարդիկ վախենում են, որ իրենց երեխան պիտի գնա բանակ ու խնդրի առաջ կանգնի, խնդիրն էլ էն է, որ սահմանին կզոհվի։ Սա է առաջին պայմանը, որ մարդիկ արտագաղթում են։ Երկրորդը գործազրկությունն է։ Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեն։

-Ընդդիմությունն այս օրերին բողոքի տարբեր ակցիաներ է իրականացնում՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Ձեր կարծիքով՝ իշխանափոխություն կլինի՞ և ժողովուրդը կմիանա բողոքի ակցիաներին։

-Գիտե՞ք ինչ, լռելը շատ վատ բան է, ընդդիմությունը պիտի բողոքի, կազմակերպի տարբեր բողոքի ակցիաներ, պիտի ասի, որ մենք էստեղ ենք։ Երեկ Ազգային ժողովում խոսում էին, ասում էին՝ ոնց որ մանկապարտեզ լինի, դուք ձեր ուզած կոճակը սեղմում եք, ձեր ուզած օրենքն էլի ընդունում եք։ Նիկոլ Փաշինյանն ինչքան միտինգներ արեց, նույնը Զարուհի Փոստանջյանը (հիշում է քաղաքապետարանի միջադեպը՝ կապված կոյուղաջրերի հետ-հեղ.), բայց էդ մարդկանց դեմն առնում են, ասում են՝ խոսում են, թող խոսեն էլի, ծիծաղում են, անցնում գնում է։ Էս մարդիկ արդեն անելանելի վիճակում են հայտնվել, էլ չգիտեն՝ ինչպե՞ս պայքարել։ Կոյուղաջրերը վերցրել, բերել էին քաղաքապետարան, բա էլ ուրիշ ի՞նչ անեին, էդ հարցը արդեն վեց ամիս է՝ չի լուծվում։ Դանակը հասել է ոսկորներին, բա էլ ինչպե՞ս հարցը բարձրացնեն, որ տեղ հասնի։ Իրար քաշքշեցին, ամեն մեկն իր տղամարդկությունը, ռեմբոյությունը ցույց տվեց։ Էդ մարդիկ էլ արդեն ծայրահեղ քայլերի են գնում, բա ի՞նչ անեն։ Ժողովուրդն էլ հավատը կորցրել է, էլ ոչ մի բանի չի հավատում, երբ ընտրության անուն է լսում՝ ծիծաղում է, ասում է՝ ընտրվողը կընտրվի։

Զրուցեց Լուսինե Փիլոյանը