Կյանքից հեռացել է Սթիվեն Հոքինգը
Անգլիացի ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկացնում է Interfax—ը։
Հոքինգի երեխաների հայտարարության մեջ նշվում է․ «Վշտով հայտնում ենք, որ մեր սիրելի հայրն այսօր մահացել է։ Նա մեծագույն գիտնական էր և արտասովոր մարդ, որի աշխատանքները և ժառանգությունը կապրեն երկար տարիներ։ Նրա արիությունը, համառությունը և փայլուն հումորը ոգեշնչում էր բոլորին»։
Նշվում է, որ նա խաղաղորեն հանգչել է Քեմբրիջի իր տանը, այսօր վաղ առավոտյան։
Հոքինգի գիտական հիմնական ոլորտը տեսական ֆիզիկան էր և տիրեզերաբանությունը՝ մասնավորապես: Նրան համարում են քվանտային տիրեզերաբանության հիմնադիրներից մեկը։ Նա զբաղվում էր սև խոռոչների ուսումնասիրությամբ: 1995թ. մշակել է մի տեսություն, ըստ որի, սև խոռոչներն «անհետանում են» շնորհիվ մի երևույթի, որը կոչել են «Հոքինգի ճառագայթում»։
1960-ից սկսած Հոքինգի մոտ սկսել է զարգանալ կողային ամիոտրոֆ սկլերոզ, որը 1960-ականների վերջին նրան անշարժացրել էր, և գիտնականը հայտնվել էր հաշմանդամի սայլակին։ 1985-ին թոքաբորքից հետո նա կորցրել է խոսելու հնարավորությունը և շփվել է ձայնային սինթեզատորի միջոցով։ Կյանքի վերջին տարիներին ֆիզիկոսը կարողացել է շարժել միայն այտի մկանները, որոնց միջոցով նա կառավարել է համակարգիչը։