Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Վազող տողեր

Նիկոլն Արթուր Բաղդասարյանի ճանապարհին է

2008-ից հետո, երբ հանրությունը հույսեր էր կապում Արթուր Բաղդասարյանի հետ, ոչ միայն հուսախաբ եղավ, այլև հիասթափությունն այնքան մեծ էր, որ ընդդիմության վերաբերյալ պատկերացումներն արդեն այնպես չէին ընդունվում, ինչպես նախկինում․ Արթուր Բաղդասարյանը հասցրեց վերջին հարվածն ընդդիմությանը։

Արթուր Բաղդասարյանից հետո Նիկոլ Փաշինյանի շուրջ էր պտտվում ընդդիմությունը․ նա լավ ընդդիմություն է, թե վատ, այլ հարց է, սակայն որ շատ է խոսում և գոռգոռում, իսկ իրականում քայլերը չեն համապատասխանում ընդդիմության շապիկին՝ ակնհայտ է։

Չեն դադարում Նիկոլի մասին՝ իշխանության անձնական ընդդիմություն լինելու շուրջ խոսակցությունները և եթե այդ խոսակցություններն իրական հիմք ունեն, ապա Նիկոլ Փաշինյանը և Արթուր Բաղդասարյանը պարզապես հերոսներ են, ովքեր երկրի անկախությունը, անվտանգությունը, առաջընթացը տանելու են իրենց ուսերին․ պարզապես Արթուր Բաղդասարյանը Նիկոլին է փոխանցելու ընդդիմադիրի իմիտացիոն դրոշը։

Արթուր Բաղդասարյանն այնքան ճկուն չգտնվեց ժամանակին, որ «չվառվեր», իսկ Նիկոլն ավելի ճկուն է, և կարողանում է թաքնվել ընդդիմադիր քողի տակ, սակայն մինչև ե՞րբ։
Ինչպես հանրությունը չներեց Արթուր Բաղդասարյանին՝ անկախ ամեն ինչից, այնպես էլ նույն ճակատագիրը սպասվում է Նիկոլին, որը լավ է հասկանում և դեռևս շատերի համար պահպանվում է նրա «ընդդիմադիրությունը»։

Սակայն այժմ կուլմինացիոն կետ է քաղաքական կյանքում՝ դրվելու է վարչապետի հարցը, որն, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն է լինելու, իսկ միայնակ գնալ վարչապետության հարիր չէ երկիրը ժողովրդավական հռչակած պետությանը։

Եթե երկրի ղեկավարը, որը երկու ժամկետ նախագահել է երկիրը, երրորդ անգամ վարչապետի թեկնածու է, և չկա մրցակից, ապա այստեղ ժողովրդավարությունը չորս ոտքով կաղում է։ Սովորաբար, նման դեպքերում օգնության է շտապում «գրպանի» ընդդիմությունը, որն այս դրությամբ Նիկոլ Փաշինյանն է։

Նրան առաջադրել որպես վարչապետի թեկնածու․ ահա այս գործընթացն ինքնաբերաբար կմատնի Նիկոլի ընդդիմության և չընդդիմության միջակայքը։ Կախված նրանից, թե Նիկոլն ինչքան պետք կգա իշխանություններին։ Ըստ այդմ՝ նա կառաջադրվի վարչապետի թեկնածու։ Կա նաև մեկ հարց՝ արդյոք իշխանությունն այնքան չի՞ սիրում Նիկոլին, որ նրան զոհի հենց ապրիլին՝ այլևս չունենալով հանրության «սերն ու հավատը» վայելող ընդդիմություն։ Նիկոլը և իշխանությունը երկընտրանքի առջև են․ զոհել ընդդիմությունը հանուն իշխանության, թե՝ ոչ։

NEWSPRESS.am