Տրանսպորտի թանկացման վտանգն ու կուտակումների՝ անվերջ չլուծվող խնդիրը
Առավոտյան ժամերին տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածության մասին շատ է խոսվել, բայց հարցն այդպես էլ չի լուծվում։ Աշխատանքի գնալիս մարդիկ ստիպված են լինում ժամերով կանգնել ու սպասել տրանսպորտի կամ լավագույն դեպքում բաց թողնել այն, որովհետև գերծանրաբեռնված է, որոշ դեպքերում էլ նույնիսկ չի կանգնում:
«Գազել»-ով երթուղին սպասարկող վարորդներին NEWSPRESS.am-ի թղթակիցը հարցրել է, թե մոտավորապես քանի «Գազել» է սպասարկում երթուղին և ինչ հաճախականությամբ են դրանք դուրս գալիս երթուղի:
«Մոտավորապես 20 տրանսպորտ կլինի, 5 րոպեն մեկ շարժվում ենք, իսկ առավոտյան ժամերին ծանրաբեռնվածությունը խցանումների պատճառով է»,- ասաց վարորդներից մեկը:
Նախատեսվում է «Գազել»-ները փոխարինել նոր ավտոբուսներով՝ կուտակումներից խուսափելու համար։
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ կկորցնե՞ք ձեր աշխատանքը, վարորդներից մեկը պատասխանեց․ «Ոնց որ ռուսի կյանքով ապրենք, առօրյայով ապրում ենք էլի, օրվա առած, օրվա ծախսած։ Ստիպված պիտի աշխատենք էլի։ Ընտանիք ենք պահում, բարձր պլան ենք վճարում, որ չաշխատենք, ո՞նց կլինի»։
Տրանսպորտային միջոցների հնարավոր թանկացումների մասին էլ վարորդները միաբերան պատասխանեցին․ «Շատ էլ ճիշտ կանեն, որ չվճարեն»։
Մարդկանց արձագանքն էլ այսպիսին էր․ «Կնստեմ տանը և տանից դուրս չեմ գա»։