Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Հասարակություն

«Լևոն Տեր-Պետրոսյանը համբուրեց իմ ձեռքը, սակայն․․․․»․ Գարեգին Նժդեհի եղբոր դստեր բնակարանի անօրինությանը, ըստ նրա, մասնակցել է ոստիկան

NEWSPRESS.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է Գարեգին Նժդեհի եղբոր դստեր խնդրին, ով անօրինության զոհ էր դարձել ու արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ՝ դրսում, որի դիմաց նախագահի նստավայրն է։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Գարեգին Նժդեհի եղբոր դուստր տիկին Էմմա Սահակյանը նշեց, որ վերջին շրջանում մամուլում հայտնվում են լուրեր ու տեղեկություններ այն մասին, որ իբր նա Նժդեհի եղբոր դուստրը չէ։ Նա անդրադարձավ նաև իր խնդրին ու պատմեց այդ մասին նոր մանրամասներ։

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը ու կարող եմ ցանկացած պահի ցույց տալ, որ մարդիկ տեսնեն ու հավատան, թե ով եմ ես ու ում եղբոր դուստրն եմ։ Ես նախագահին ուղարկել եմ 17 նամակ ու այդ նամակներին կցել եմ նաև իմ հոր փաստաթղթերը։ Ես այսօր քաղաքապետարան էի գնացել ու հանդիպեցի փոխքաղաքապետի հետ ու նրանցից ոչ ոք ինձ չփոխանցեց քաղաքապետի կամ նրա քարտուղարուհու հեռախոսահամարը։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ Տարոն Մարգարյանի հետ ու նա ամեն անգամ ասում է, որ չի մոռացել իմ խնդրի մասին ու կլուծի այդ հարցը։ Սակայն արդեն մի քանի տարի է, որ ես դրսում եմ, նամակները գնում են Տարոն Մարգարյանին, ու ամեն ինչ անօգուտ է»։

Տիկին Էմման նշեց, թե ինչ հանգամանքներում են իր ձեռքից վերցրել բնակարանն ու խոսեց նաև, թե այս հանցավոր գործում ովքեր կան։

«Անօրինության հետևանքով ես հայտնվել եմ դրսում։ Ես ապրել եմ Օրբելի փողոցում ու առանց ինձ տեղեկացնելու հանել են գրանցումից։ Այդ բնակարանն իմ քրոջ բնակարանն էր և ես 14 տարի գրանցված եմ եղել ու ապրել այդ բնակարանում։ Ես խնամում էի քրոջս, իսկ քույրս ժառանգ չուներ, ու նրա մահից հետո ինձ հանեցին գրանցումից ու բնակարանը վաճառեցին։ Այդ բնակարանն արժեր մոտ 70 հազար դոլար, իսկ ներսում գույք, թանկարժեք իրեր ու զարդեր կային։ Ինձ հուլիս ամսին դուրս գցեցին ու ես հայտնվեցի փողոցում։ Միակ բանը, որ ունեի, դա իմ հագի շորերն էին։ Իսկ այդ անօրինական գողության կատարմանն օգնել է ոստիկան։ Ես ունեմ բոլոր փաստերը»։

Տիկին Էմման նշեց, որ ամեն անգամ, երբ նա նամակ է ուղարկում քաղաքապետարան, նրան ուղարկում են նույն պատասխանը։ Նա ընդգծեց, որ այնպիսի տպավորություն է, կարծես թե այդ թուղթը պատճենահանում են ու ամեն անգամ ուղարկում։

«Քաղաքապետն ասում է, որ բնակարան չկա, սակայն նախանցյալ տարի քաղաքապետն ինքն ասաց, որ տվել է 650 բնակարան, իսկ անցյալ տարի նա բնակարաններ բաժանեց երգիչ-երգչուհիներին ու էստրադայի աստղերին։ Այնպիսի տպավորություն է, կարծես թե երգիչներն, իրոք, անտուն էին մնացել ու բնակարանի կարիք ունենին։ 2008 թվականին էլ իմ խնդրի մասին խոսեցի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նա մարտի 1-ից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ խոսեց Նժդեհի մասին, ես բեմ բարձրացա ու շնորհակալություն հայտնեցի, իսկ նա համբուրեց իմ ձեռքը։ Ցավոք, այդ ժամանակ նա նախագահը չէր, հակառակ դեպքում նա կլուծեր իմ բնակարանի հարցը»։

Տիկին Էմման ընդգծեց նաև, որ նա դիմել է «Առաջին ատյանի», «Վերաքննիչ» ու «Վճռաբեկ» դատարաններ, սակայն ամեն ինչ այն է, ինչ կա։