Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Սպորտ

Մարդ, ով ֆուտբոլում ավելի շատ տվել է վնաս, քան թե օգուտ․ Պատճառներ, թե ինչո՞ւ է քանդվում Ժոզե Մոուրինյոյի ավտոբուսը

Անգլիայի «Մանչեսթեր» քաղաքը սգում է։ Երեկ իսպանական «Սևիլիան» կարողացավ հաղթել «Յունայթեդին»։ Այս հաղթանակին միգուցե չէին հավատում անգամ իսպանական ակումբի երկրպագուները։ Սակայն փաստացի «Սևիլիան» Չեմպիոնների լիգայի մրցաշարից դուրս թողեց Ժոզե Մոուրինյոի սաներին։ Փաստացի Ժոզեի թիմը երեկ տապալվեց, իսկ եթե ավելի լայն դիտենք, ապա Ժոզեն տապալեց ամբողջ մրցաշրջանը։

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է, պատճառներ, թե ինչու Ժոզե Մոուրինյոն կամաց-կամաց սպառում է իրեն։

Պորտուգալացի մարզիչն անկախ ամեն ինչից ամենաքննարկվողներից է ու յուրաքանչյուր թիմ անկախ ամեն ինչից կցանկանար, որ թիմը մարզի պարոն Ժոզեն։ Եթե մի քանի տարի առաջ Ժոզեն համարվում է ֆուտբոլային աշխարհում նորամուծություններ մտցնող մարզիչ, ապա հիմա Ժոզեն փաստացի տապալում է։

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթերը» նվաճեց մի շարք տիտղոս։ Պարոն Ժոզեն կարողացավ փակել մի քանիսի բերաններն ու նշել, որ քննադատությունների դիմաց նա մասնագետներին ու երկրպագուներին կնվիրի իր նվաճած տիտղոսները, սակայն այս տարի նա նվիրելու ոչինչ չունի։ Եթե մի քանի տարի առաջ ավտոբուսային մարտավարությամբ կարելի էր հարցեր լուծել, խաղեր հաղթել, մրցանակներ նվաճել, ապա հիմա անանցանելի պաշտպանություն չկա։ Յուրաքանչյուր պատնեշի դիմաց կա ճեղքող հարձակվողական գիծ։ Դա լավագույնն ապացուցում է Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին»։ Պեպի թիմն ուղղակի քանդում է յուրաքանչյուր մրցակցի պաշտպանություն։ Իսկ ժամանակակից ֆուտբոլում ավտոբուսային մարտավարությունը կարող է աշխատել շատ քիչ, քանի որ կան Պեպի ու Զիդանի պես հանճարեղ մարզիչներ։

Իսկ եթե ավելի խորը գնանք, ապա շատ թիմեր կամաց-կամաց անցնում են 3 պաշտպանով խաղի։ Իսկ 4 պաշտպանի խաղով խաղալու ժամանակ պաշտպանական գործողությունների մասնակցում են հիմնականում կենտրոնական պաշտպաններն ու հետ քաշված հենակետային ֆուտբոլիստը։

Մյուս կողմից շատ դժվար է թիմի բոլոր հարձակվողներին համոզել, որ պաշտպանվեն 90 րոպե շարունակ։ Մասնավորապես, ամբողջ կյանքում հարձակվողական ֆուտբոլ խաղացած Ալեքսիս Սանչեսին, Ռոմելու Լուկակուին ու «Մանչեսթերի» մյուս հարձակվողներին դժվար է ստիպել, որ խաղան պաշտպաններ։ Այդ պարագայում կամ ֆուտբոլիստը դադարում է լինել հարձակվող (Սանչես, Մխիթարյան), կամ դառնում է թիմի համար անհասկանալի ֆիգուր։ Տվյալ դեպքում անգլիական ակումբում հիմնավորված է միայն պաշտպանների խաղը, ովքեր պարոն Ժոզեի կարգադրությամբ պաշտպանվում են։

Մյուս կողմից Մոուրինյոն դադարել է կատարել տակտիկական ու սխեմատիկ նորամուծություններ։ «Մանչեսթերի» գրեթե բոլոր խաղերը միանման են։ Թիմի կազմում հայտնվում են տարբեր ֆուտբոլիստներ, սակայն փաստացի ակումբը խաղում է միապաղաղ, սառը, ու խեղճ ֆուտբոլ։ Այդ խեղճության դեմ պայքարում երեկ հաղթեց «Սևիլիան»։ Ժոզեն կորցրել է նաև ֆուտբոլիստներ ընտրելու կարողությունը։ Նա մեկնարկային կազմ ընտրելիս շատ ժամանակ առաջնորդվում է այդ օրվա տրամադրությամբ։ Իսկ շատ ժամանակ ֆուտբոլային մասնագետները նշում են, որ Ժոզեն ֆուտբոլի պատմության մեջ ավելի շատ վնաս է տվել, քան օգուտ։ Նա սիրում է նվաճել տիտղոսներ, ու տիտղոսներից 3 անգամ շատ ֆուտբոլիստներն կոտրել (Ռաուլ, Կասիլիաս, Կակա և այլն․․․․)։

Հանդիպումից հետո շատերը սկսեցին ծաղրել թիմին, Ժոզեին ու տեղադրեցին քանդված ավտոբուսի լուսանկարներ։ Ժոզեի ավտոբուսը կամաց-կամաց քանդվում է։ Այդ ավտոբուսի փլատակային վիճակի մասին է խոսում թիմի տապալված մրցաշրջանը։ Մեղմ ասած նախորդ մրցաշրջանում «Մանչեսթերը» շատ բաների չհասավ։ Ժոզեին պետք է թարմություն, նորամուծություն ու մարզական աշխատանքի փոփոխություն։ Իսկ միգուցե նա շատ է հոգնել ու մի քանի ամիս հանգիստը նորից կվերականգնի պորտուգալացու միտքը։Իսկ փաստացի կարող ենք ասել, որ Ժոզեն իրեն սպառել է։