Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Վազող տողեր

Ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել․ վարչապետը հանդիպել է լիբանանահայությանը

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:

Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:

Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս:

Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության աճ:

Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք: Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:
Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:

Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը: Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրե´ք Հայաստանի վրա, ստեղծե´ք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»: