Ինչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ամյա պատմությունը, իրականությունն ու զարգացումները

Լեռնային Ղարաբաղի թեման հաճախ ասոցացվում է էթնիկ զտումների, պատերազմի և սահմանում զոհերի մասին նորությունների հետ: Անդրադառնալով այս հարցին, ինչպես նաև պոտենցիալ պատերազմի վերսկսմանը և հասկանալու համար պատերազմի պատճառները, անհրաժեշտ է վերլուծել մի քանի առանցքային փաստեր:

Հակիրճ անդրադառնանք խնդրի պատմական ասպեկտին: Առաջին անգամ Ուրարտու/Հայաստանի մասին նշվում է Դարեհ 1-ի «Բեհիստունյան» եռալեզու արձանագրությունում, իսկ ըստ մի քանի գիտնականների, պատմաբանների, ազգագրագետների կարծիքի հայ ժողովրդի ձևավորումն սկսվել է է՛լ ավելի վաղ:

Ուրարտու/Հայաստանը հիշատակվում է շատ արձանագրություններում, նամակներում, ինչպես նաև հին աշխարհի քարտեզներում: Օրինակ՝ Ուրարտական թագավորության առաջին հիմնադիր Արամե արքայի մասին հիշատակություն կա Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի արձանագրություններում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հայաստանը դեռևս հիաշատակվում էր անտիկ շրջանի հույն պատմիչներ Հերոդոտի և Քսենոֆոնի աշխատություններում: Քսենոֆոնը իր «Անաբասիս» աշխատությունում նկարագրել է մ. թ. ա. 401-400թթ․ 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նրանց նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով: Հայերի մասին հիշատակվում է նաև Ստարբոնի «Աշխարհագրություն» աշխատության մեջ, ինչպես նաև երրորդ դարի հռոմեացի պատմաբան Մարկ Յուննան Յուստինի և շատ այլ պատմաբանների և փիլիսոփաների կողմից:

Պատմական Արցախի տարածքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, որտեղ ի սկզբանե ապրել են հայերը: Սակայն Արցախի հայության համար պատմությունը «չար կատակը» խաղաց, երբ 1921 թ. հուլիսի 5-ին օրենքի ապօրինի խախտմամբ Արցախն անցավ նորաստեղծ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավասության տակ, չնայած նույն թվականի հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հարցը դրված էր Կովկասյան բյուրոյի պլենումում, որտեղ որոշում ընդունվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելու մասին: Մնում է ավելացնել, որ 1921 թվականի մարտի 16-ին առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցություններն ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով: Համաձայն պայմանագրի՝ Թուրքիային էին անցնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական իշխանությանն էր հանձնվում Նախիջևանի գավառը, ընդ որում, հատուկ նշվում է, որ Ադրբեջանն այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը: Այդ պատմական հայկական հողերը դարձան առուծախի առարկա՝ զոհաբերվելով հանուն բոլշևիկյան կառավարման: Ինչ վերաբերում է Զանգեզուրին, ապա Հայաստանի ազգային հերոս, գեներալ Գարեգին Նժդեհի գլխավորած ազատագրական պայքարի շնորհիվ այն մնաց Հայաստանի կազմում, որը մինչ այժմ սեպ է համարվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: 1980-ականների վերջին, երբ արդեն անխուսափելի էր ԽՍՀՄ-ի փլուզումը, պարզ դարձավ, որ սահմաններն այլևս հնարավոր չէ այդ ձևով պահպանել: 1988 թվականի փետրվարին Հադրութում, Ստեփանակերտում, ինչպես նաև Երևանում մասսայական ցույցերով սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ցույցերին հաջորդեցին փետրվարի 27-29-ը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա) ադրբեջանցիների կողմից կազմակերպված հայերի ջարդերը. 450 հազար հայ դարձավ փախստական: Հայերի կոտորածները, ինչպես նաև ԽՍՀՄ ղեկավարության ուշացած գործողությունները վերջնականապես տապալեցին հայ ժողովրդի վստահությունը կենտրոնական իշխանության հանդեպ: Պահպանելով ժողովրդավարության բոլոր կանոները՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն։ Բնակչության 99,89% կողմ քվեարկեց Ադրբեջանի կազմից դուրս գալուն: Հանրաքվեն անցկացվեց միջազգային դիտորդների մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Բաքուն չընդունեց հանրաքվեի արդյունքները և դիմեց զենքի ուժին։ Օգտվելով այնտեղ տեղակայված ԽՍՀՄ 4-րդ բանակի ընձեռած հնարավորությունից՝ Ադրբեջանը ակտիվ ռազմական գործողություններ ծավալեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Մարտերն ընթանում էին փոփոխական հաջողություններով: Հայերի գլխավոր հաղթանակը Շուշիի գրավումն էր 1992 թվականի մայիսի 9-ին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող «Բերձորի մարդասիրական միջանցքի» (Լաչինի) ազատագրումը: Շուշիի գրավումից հետո կամավորական ջոկատներից ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը: Բնականաբար, ընդհանուր ղեկավարման և համաձայնեցված գործողությունների արդյունքում բարձրանում էր ԼՂՀ պաշտպանության բանակի արդյունավետությունը: 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Բիշկեկում կնքվեց հրադադարի վերաբերյալ համաձայնագիր: Արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա յոթ շրջանները, որոնք հանդիսանում են անվտանգության գոտի, ձեռք բերեցին անկախություն:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Այս 24 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքը երկու կողմից բազմաթիվ մարդկային զոհերն են եղել: Սակայն շրջադարձային էին 2016 թվականի ապրիլյան լայնամասշտաբ գործողությունները, երբ ադրբեջանական զորքերը և հատուկ ջոկատայինները հանկարծահաս հարձակում գործեցին Արցախի Հանրապետության վրա՝ փորձելով գրավել ԼՂՀ Պաշտպանության բանակի հսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ:

Հարկ է նշել, որ 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ապրիլյան պատերազմը երկու բանակների առաջին լուրջ բախումն էր, որի ընթացքում միանգամից օգտագործվեցին հրետանի, բազմաթիվ հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, տանկեր և այլն: Բնականաբար, Ադրբեջանի ղեկավարության համար այս արկածախնդրությունը ռազմավարական տեսանկյունից պսակվեց անհաջողությամբ, սակայն պարզվեց, որ և՛ Հայաստանի զինված ուժերում, և՛ Արցախի պաշտպանության բանակում առկա էին մի շարք խնդիրներ: Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի բազմաթիվ կառույցներում իրականացվեցին զգալի բարեփոխումներ:

Իսկ այժմ անդրադառնանք ապրիլյան պատերազմի պատճառներին: Ի՞նչը դրդեց Բաքվին պատերազմ սկսել Արցախում: Մեր կարծիքով, ցանկանալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանն օգտվեց Թուրքիայի աջակցությունից․ վերջինիս այդ ժամանակահատվածում վատ հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ: Սկսենք նրանից, որ քառօրյան ռազմական գործողություններում անհաջողության մատնվելուց հետո Ադրբեջանն ակտիվորեն սկսել է բանակի լուրջ վերազինման գործընթացը, իսկ նրան զենք են մատակարարում հիմնականում Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը: 1994 թվականից մինչ օրս Ադրբեջանը սպառազինության նպատակով ծախսել է 22 միլիարդ դոլար՝ բանակի վերազինմանն ուղղելով նավթի և գազի վաճառքից ստացած օգուտները: Փաստենք նաև այն, որ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից սիրիա-թուրքական սահմանի շրջանում ռմբակոծվել է ռուսական SU-24 ռմբակոծիչը, իսկ օդաչուն սպանվել է թուրք ազգայնականների կողմից: Այդ ամենից հետո Թուրքիայում սպանվեց Ռուսաստանի Դաշնության դեսպան Ա. Կառլովը: Երկու երկրների միջև հարաբերությունները , որոնք սրվել են Սիրիայում Ռուսաստանի Դաշնության օդային ուժերի ռազմական հաջողությունների ֆոնի վրա, կարելի է ենթադրել, որ Թուրքիան, որը սերտ ֆինանսական և տնտեսական կապերի մեջ էր իսլամական պետության պարագլուխների հետ փորձել է ուշադրությունը շեղել Թուրք-Ռուսական լարված հարաբերություններից՝ ապակայունացնելով իրավիճակը Արցախում և Ռուսաստանի սահմանի մոտ:

Հայաստանը համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Հայաստանը Հանրապետությունը նաև ՀԱՊԿ անդամ է: Նշենք, որ լայնամասշտամբ ռազմական գործողությունների ընթացքում չէր բացառվում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը, ինչը կաթվածահար կաներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և լուրջ հարված կլիներ Ռուսաստանի համար: Հատկապես այն, որ վերջին տարիներին Ադրբեջանին վաճառվել է 6 միլիարդ դոլար արժողությամբ զենք, մինչդեռ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, որին անդամակցում է նաև Ռուսաստանը: Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու դեպքում ՀԱՊԿ-ում ստեղծվելու էր տհաճ իրավիճակ: Սակայն արկածախնդրությունը ձախողվեց: Ապրիլի 5-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը վերադարձան իրենց ելման դիրքերը: Ի դեպ, այս օրերին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածքը ռմբակոծվել է «Սմերչ» տեսակի ռեակտիվ հրետանուց: Նշենք նաև այն, որ մի շարք միջազգային կազմակերպություններ ուղղակի կամ անուղղակի կերպով Ադրբեջանին ճանաչեցին ագրեսոր, ինչը թուլացրեց Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցության VI համագումարի ժամանակ հանդես եկավ մեկ այլ ռազմատենչ հայտարարությամբ՝ հրապարակավ հայտարարելով Երևանի և Զանգեզուրի «վերադարձի» մասին: Ադրբեջանական կողմից տարածքային հավակնությունների այս քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ չեղյալ է համարում «խաղաղապահ» քաղաքականությունը:

Կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և նրանց կողմից ԼՂՀ և ՀՀ սահմաններում մշտական լարվածություն առաջացնելու փաստի վրա: Մեր կարծիքով, լայնամասշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական են մի քանի պատճառով: Առաջին հերթին, ռազմական գիտությունից ելնելով՝ հարձակվող կողմը պետք է ունենա յոթ անգամ ավելի մեծ թվային առավելություն աշխատուժի և տեխնոլոգիայի առումով, ինչը Ադրբեջանը չունի: Երկրորդը կապի գործոնն է, մասնավորապես` Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին, որը Իրանն ու Ադրբեջանը կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցի մի մասն է: Ըստ իրանական կողմի տեղեկությունների՝ առաջիկայում երկաթուղին կշահագործվի․մնում է կառուցել 12 կմ ճանապարհ: Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն շահագործվում է: Համապատասխանաբար, մարտական գործողությունների ժամանակ բեռնափոխադրումները կաթվածահար կլինեն, երկաթուղային գծեր կգտնվեն վտանգի սպառնալիքի տակ, և Ադրբեջանի համար ամենավատ տարբերակը կլինի վերահսկողության փոխանցումը հայկական կողմին: Երրորդ պատճառը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի միջոցով ածխաջրածինների վաճառքի դժվարությունն է, ինչի հետևանքով Բաքուն իր ածխաջրածինները Թուրքիա է հասցնում Վրաստանով: Խոսքը վերաբերում է հումքի և հումքի մատակարարման միջոցներին, ինչը կազմում է Ադրբեջանի բյուջեի առյուծի բաժինը: Եվ եթե հայկական կողմը կաթվածահար անի այդ խողովակների գործունեությունը կամ վերահսկի դրանք, ապա Ադրբեջանը կհայտնվի շատ բարդ իրավիճակում: Չորրորդ՝ հայկական կողմը կարող է վնաս հասցնել «Մենգաչե» հիդրոէլեկտրակայանի պատնեշին, և քանի որ ՀԷԿ-ը բլրի վրա է, դժվար չէ ենթադրել, որ հարթավայրերը կանցնեն ջրի տակ: Հետևաբար, Ադրբեջանի տարածքում վերոհիշյալ կենսական օբյեկտների ոչնչացման, վնասման կամ վերահսկողության ռիսկերը շատ ավելի բարձր են: Փաստորեն, նշված բոլոր օբյեկտները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանի հյուսիսային հատվածում:

Հինգերորդ՝ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան ցույց տվեց, որ իր բանակը, չտիրապետելով ժամանակակից ռազմական տեխնիկային, պատրաստ չէ հաղթական պատերազմի: Վեցերորդ՝ բացի Թուրքիայից, որը երազում է «Մեծ Թուրան» ստեղծելու և Թուրքիայի հովանու ներքո թուրքերի վերամիավորման մասին, Լեռնային Ղարաբաղի պատերազմը շահավետ չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի համար: Հարցն այն է, որ Իրանի տարածքը բնակեցված է թուրքալեզու բնակչությամբ, և ժամանակ առ ժամանակ Բաքուն առաջ է քաշում նրանց՝ Ադրբեջանին միանալու հարցը: Իրանում նաև մի շարք հանրահավաքներ են եղել, որտեղ ցուցարարները պահանջում էին Ադրբեջանի հյուսիսային իրանական տարածքները միացնել Ադրբեջանին: Հետևաբար Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած էսկալացիա կարող է բացասական ազդեցություն ունենալ Իրանի ազգային անվտանգության վրա արմատական թուրքամետ խմբերի ակտիվացման առումով: Եվ, իհարկե, տնտեսական խնդիրը նույնպես կթողնի իր ազդեցությունը, քանի որ հարավը հյուսիսային հատվածին կապող վերը նշված երկաթուղին չի գործի: Ռուսաստանի համար հարավի ապակայունացումը շահավետ չէ, քանի որ այն պայմանավորված է համաշխարհային իրավիճակով․ նախ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը, որը հարվածում է Ռուսաստանի բյուջեին, և երկրորդ՝ Դոմբասի պատերազմը: Պաշտպանելով իր արևմտյան և հարավ-արևմտյան սահմանները՝ Ռուսաստանը չի կարող անտեսել իր անվտանգության հարցը և որոշակի ռեսուրսներ ուղղորդել այդ խնդիրների լուծման համար: Երրորդ՝ Սիրիայի պատերազմը և դրանում Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը, օդատիեզերային ուժերի միջոցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկիչների ոչնչացման գործողությունները: Թույլ տալ ևս մեկ պատերազմական անկայունության օջախ հարավում, մեր կարծիքով, Ռուսաստանի համար ամենևին շահավետ չէ: Ի լրումն այս ամենի՝ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և ՀԱՊԿ անդամ, Գյումրիում տեղակայել է իր 102-րդ ռազմական բազան:

Դիտարկենք հայկական կողմի հնարավորությունները Ադրբեջանի տարածքում կենսական օբյեկտների ոչնչացման և ագրեսիայի դեմ հակազդեցության առումով: Նախ՝ ռազմական նշանակության օբյեկտները մոտ են գտնվում Արցախի սահմաններին, ինչը թույլ է տալիս ոչնչացնել նրանց բազմակի հրթիռային համակարգերը, ինչպիսին է «Սմերչը»: Երկրորդ՝ ՀՀ-ն իր տրամադրության տակ ունի 9K720 «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր: Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում, եթե դրանք սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, այդ հրթիռները կօգտագործվեն: Հրթիռները գրեթե անհասանելի են հակահրթիռային համակարգերի համար, իսկ առավելագույն սահմանը մինչև 500 կմ է:

Վերոշարադրյալից կարող ենք անել հետևյալ եզրակացությունները՝

1. Պատմականորեն Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: 2. Արցախը 1920-ական թվականներին ընդգրկվել էր նորաստեղծ Ադրբեջանի կազմում՝ խախտելով ՌՍՖՍՀ-ի նորմերը և կանոնները, և հողերը փոխանցելու որոշումն ընդունվել է բացառապես Ի. Վ. Ստալինի կողմից: Պահպանելով ԽՍՀՄ-ում գործող բոլոր միջազգային նորմերն ու իրավական ակտերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անցկացրեց հանրաքվե, ցանկություն հայտնեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ից, որից հետո սկսվեցին հայերի կոտորածները և Ղարաբաղյան պատերազմը: 3. Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման այլընտրանք չկա, բացառությամբ խաղաղ ճանապարհի և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 4. Ադրբեջանը պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, շատ բարձր է ինչպես նոր տարածքների, այնպես էլ ճանապարհային հանգույցների կորստի կամ դրանց հասցվելիք վնասների սպառնալիքը: Առավելագույնը, որին Ադրբեջանը կարող է գնալ, դա նոր ագրեսիան է 2016 թ. ապրիլյան քառօրյայի նմանությամբ, զորքերի սահմանափակ կոնտինգենտի օգտագործմամբ: 5. Ադրբեջանի ղեկավարության բոլոր ռազմատենչ հայտարարությունները կրում են ավելի պոպուլիստական բնույթ և նախատեսված են ներքին օգտագործման համար:

Սերգեյ Վարդազարյան
Քաղաքագետ, քաղ. գիտ. թեկնածու