Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Լաբորատորիայում աճող երեխաներից մինչև աղբի մեջ հայտնաբերված նորածիններ․ ի՞նչ պետք է իմանա ու սովորի հայ լրագրողը

Անգլիացի գրող Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» վեպը հակաուտոպիստական գրականության նվաճումներից մեկն է։ Այդ վեպը եղել է արգելված, քանի որ գրողն այդ գրքում անդրադարձել է մի շարք աղետաբեր խնդիրների ու ներկայացրել, թե ապագայում ինչպիսին է լինելու աշխարհը։ Հաքսլին իր գրքում ներկայացնում է ապագայի աշխարհը, որտեղ երեխաները չեն ծնվում, այլ աճում են լաբորատորիաներում։ Բայց փաստացի 100 տարի առաջ Հաքսլիի նկարագրած աշխարհը դարձավ իրականություն։ Այդ իրականությանը մասնակից է դառնում նաև Հայաստանը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանում մեկը մյուսի հետևից տեղի են ունենում սարսափելի դեպքեր, որոնք շատերի համար ունեն անտրամաբանական բացատրություն։ Գրեթե ամեն շաբաթ մամուլում շրջանառվում են աղբարկղում, կոյուղու մեջ, աղբամանի մեջ հայտնված նորածին երեխայի դիակների մասին լուրեր։ Շատերի համար նմանատիպ լուր կարդալն ուղղակի նողկալի երևույթ է, իսկ ոմանց համար էլ ցավալի, բայց փաստացի հայաստանյան մի շարք լրատվամիջոցների համար նմանատիպ լուրերի լուսաբանումը նման է դարակազմիկ իրադարձության լուսաբանման։ Իսկ ի՞նչ վատ ու լավ կողմեր ունի նմանատիպ լուրի լուսաբանումը։

Երբ 2002 թվականին Ռուսաստանում լույս տեսավ շատերին հայտնի «Բրիգադա» բազմասերիանոց ֆիլմը, այդ ժամանակ ռուսական իրականության մեջ սկսեցին նշմարվել մի շարք հետաքրքիր ու տարօրինակ դեպքեր։ Մասնագետների ու հոգեբանների վերլուծությունները հանգեցրին այն եզրակացությանը, որ ֆիլմի ցուցադրությունից հետո ռուս դեռահասների շրջանում շատացան վեճերը, որոնք ավարտվում էին սպանություններով ու ծանր վիրավորումներով։Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ մարտնչող կողմերը բաղկացած էին 4 հոգանոց բանդաներից։ Սա նմանատիպ բազմաթիվ դեպքերից միայն մեկն է։ Իրականում ֆիլմի պրոպագանդան, ցուցադրությունն ու գովազդային հաղթարշավը հանգեցրին նրան, որ այն մեծ ազդեցություն թողեց շատերի բարոյահոգեբանական ներաշխարհի վրա։

Նույն կերպ նաև ինքնասպանության դեպքերի լուսաբանումն է մեծ ազդեցություն թողնում մարդկանց հոգեկան աշխարհի վրա։ Կարծում եք, որ բարձրահարկ ու բարձր տանիքով շենքեր կամ շինություններ չկա՞ն, որտեղից կարելի է ցած նետվել։ Իհարկե կան, պարզապես հայաստանյան մամուլը լուսաբանում է, անպայման նշում դեպքի վայրը, հանգամանքները, ցուցադրում դիակի լուսանկարներն ու այդկերպ ապագայի ինքնասպանների համար գովազդում էժան ու հեշտ մահվան համար լավագույն վայրը։

Իսկ իրականում աշխարհահռչակ լրատվամիջոցները չեն էլ անդրադառնում աղբարկղերում հայտնաբերված նորածինների դիակների լուրերին, ինչ մնաց թե լուսանկարներ հրապարակեն ու ներկայացնեն, թե դիակն ինչ տեսք ուներ կամ ինչ դիրքով հայտնաբերեցին։ Այս առումով հայաստանյան լրատվական դաշտը շատ բաներ ունի սովորելու եվրոպական ու համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցներից։ Շատերը նույնիսկ չեն էլ հասկանում, որ նմանատիպ դեպքերի լուսաբանմամբ հասարակությանը ոչ թե տեղյակ են պահում, այլ խոցելի խավին ներքաշում են ապագայում տեղի ունենալիք նմանատիպ հանցանքի մեջ։

NEWSPRESS.am