Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր

Ժողովրդավարությունից՝ անժողովրդավարություն․ անկախության նախագահից մինչև խորհրդարանական նախագահ

Անկախ Հայաստանի պատմության առաջին նախագահի ընտրությունը հիրավի տոն էր. ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին։ Ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ նա դարձավ այն միակ նախագահը, որի ընտրությունը կասկած չի հարուցում․ չկար ընտրակաշառք, չկային քվեների կեղծումները․ պատմությունը դեռ նման դասեր չուներ։

4 տարին հեշտ չէր․ պատերազմ, շրջափակում․ կենսամակարդակը կտրուկ անկում ապրեց, և հիասթափությունն արդեն ծիլեր էր տալիս։ 1996-ի ընտրություններին հիմնական մրցակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև էր։

Անկախ Հայաստանում երկրորդ նախագահական ընտրություններն անցան 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց մոտ 51%-ով, այսինքն՝ ստացավ այնքան քվե, ինչքան պահանջվում էր։ Վազգեն Մանուկյանը ստացավ ընտրողների քվեների 41%-ը։ Չընդունելով ընտրությունների արդյունքները, հաջորդ օրը Մանուկյանի ղեկավարած միացյալ ընդդիմությունը (ԱԺՄ, ԱԻՄ, ՀՅԴ) սկսեց առաջին մասսայական հետընտրական բողոքի ցույցերը Հայաստանի պատմության մեջ: Արդեն սեպտեմբերի 25-ին Մանուկյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ ներխուժեցին Ազգային ժողովի շենք և ծեծեցին ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանին և փոխխոսնակ Արա Սահակյանին։ Խառը ժամանակներ էին․ խոսում էին, որ Վազգեն Սարգսյանը հայհոյել է ժողովրդին, Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը չեն թողել Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորի Վազգեն Մանուկյանին։ Սեպտեմբերի 23-ին Երևանի փողոցներում արյան հետքեր կային, ծեծի հետքեր։ Առաջին անգամ ոստիկանությունն ուժ կիրառեց, ծեծեց սեփական ժողովրդին։

Արդեն 1998-ի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, և մինչև այժմ պարզ չէ, թե որն է պատճառը՝ ուզում էր 7 շրջանները հանձնել, ստիպել էին հրաժարական տալ, թե չստորագրեց 7 շրջանների հանձնման տակ, դարձյալ ստիպել էին հրաժարվել նախագահությունից:

Ասպարեզ եկավ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունները տեղի ունեցան 1998 թ. մարտի 16-ին․ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ժամանակը։ 1999-ն արդեն մուգ տառերով գրվեց անկախ Հայաստանի պատմության էջերին․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանդ էր, և անկախությունն առաջին անգամ բարձր ատյանում արյունով ներկվեց՝ հանուն իշխանության․ մինչև այժմ հոկտեմբերի 27-ի պատասխան չկա։ Մինչև այժմ ոչ ոք չի պատասխանել՝ ո՞ւմ էր պետք հրապարակայնորեն վերացնել երկրի առաջին դեմքերին՝ երրորդների ձեռքով։

Արդեն 2003 թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ 5-րդ նախագահական ընտրությունները և արդեն ձևավորված սովորույթի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց․ արդեն խոսակցությունները, որ արդար չի ընտրվել՝ մեծ թափ առան։

Եկավ նախագահական հերթական ընտրությունների ժամանակը, և քանի որ երկրի նախագահը երկու անգամից ավելի ընտրվելու իրավունք չունի, փառք Սահմանադրությանը, ապա առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը և նա հաղթեց ընտրություններում՝ փետրվարի 19-ին։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն էր, դրանից առաջ մահացել էր Անդրանիկ Մարգարյանը․ նա էր ՀՀԿ առաջնորդը։

Ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մարտի մեկի լույս երկուսի գիշերը ոստիկանությունը գրոհեց Ազատության հրապարակում հավաքվածների վրա, և այդ օրը սպանվեց ՀՀ 10 քաղաքացի: Անմեղ արյունն այդպես էլ չմաքրվեց Երևանի փողոցներից, և ոչ ոք չպատժվեց։ Ըստ ամենայնի, այդ արյան մեջ իրենց արժանապատիվ մասն ունեին Ռոբերտ Քոչարյանը, որը Գերագույն գլխավոր հրամանատար էր, նաև գործող գրեթե բոլոր պաշտոնյաները, ովքեր վախենում էին իշխանությունը կորցնելուց հետո, հայտնվել մեղադրյալի աթոռին, որը վաստակելու համար այդքան ջանք ու եռանդ էին թափել։

Այս ընթացքում ձևավորված հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորների ձեռամբ քանդվեցին Երևանում պահպանված եզակի ճարտարապետական հուշարձանները՝ Արամի, Եկմալյան, Սվերդլով և այլն։ Ձևավորվեց ազդեցիկ քրեաօլիգարխիկ խավ, սկսվեց մեծաքանակ վարկերի ներգրավում, և երկիրը հայտնվեց ֆինանսական ճորտության մեջ։

Արդեն 2013-ին ընդունված սովորույթի ուժով փետրվարի 18-ին կրկին նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ Եվ քանի որ, ըստ Սահմանադրության արդեն նա չէր կարող 2018թ-ին ընտրվել նախագահ, ապա 2015 թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեով ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները։ Ըստ այդմ, Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարմանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները մտան անժողովրդավարության վերջին փուլը՝ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված միակ նախագահը՝ Արմեն Սարգսյանը, ընտրվեց խորհդրարանի կողմից և սպասում է նախագահության իր ժամանակին։

Ժողովրդի կողմից ընտրված նախագահը, որքան էլ տարօրինակ է, եղել է Լևոն Տեր Պետրոսյանը և թեկուզ այս հանգամանքը նրան և երկրին հպարտանալու առիթ է տալիս․ այնուամենայնիվ ունեցել ենք մեկ նախագահ, ում ժողովուրդն է ընտրել: Ամեն։

Շարունակելի...

NEWSPRESS.am