Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Երբ պաշտոնը տրվում է զվարճանալու համար․ Ասլանյանի թուլությունն ու սթրեսը (լուսանկար)

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այն աստիճան անգործության է մատնվել, որ փորձել է զվարճանալ Ֆեյսբուքում։

Նա ֆեյսբուքյան թեստի օգնությամբ ցանկացել է բացահայտել ինքն իրեն, իսկ ավելի կոնկրետ՝ իր բնատուր տաղանդը։ Թե ինչու է հանկարծ նրա մտքով անցել դիմել թեստի օգնությանը, դժվար է ասել։ Հնարավոր է, որ աշխատանքային «ծանր» օրը քաղաքապետին սթրեսի է ենթարկել, և նա փորձել է հանգստացնել նյարդերն այս տարբերակով։ Իսկ այն, որ նա որոշել է հանրայնացնել իր թուլությունը, դա ևս իր պատճառներն ունի։

Չի բացառվում, որ սթրեսից փոքր-ինչ ազատվել ցանկացող պաշտոնյան, ով խաղի ազդեցության տակ արդեն թուլացրած է եղել նյարդերն ու ջղաձգվածությունը, սադրանքի է ենթարկվել թեստի գայթակղիչ պատասխանից, թե «Բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ»։

Ասում են՝ բոլոր ոչ ինքնահաստատված ու թույլ տղամարդիկ հայտնի մուլտֆիլմի հերոսի նման այդ պահին կարող են թույլ տալ երևակայել իրենց գեղեցիկ, խնամված ու խելացի տղամարդ՝ փթթուն տարիքում․ ինչպես Կառլսոնը կասեր՝ «красивый, умный и в меру упитанный мужчина в самом расцвете сил», ում համար կանայք խելքահան են լինում։

Ինքնահաստատման փուլո՞ւմ է Ասլանյանը, թե՞ ոչ, չենք քննարկում։ Բայց փաստն այն է, որ սադրանքի ենթարկված և պատասխանից գայթակղված քաղաքապետի հաջորդ քայլը եղել է՝ հրապարակել թեստի արդյունքը․ «դե բոլորդ տեսեք, թե ով եմ ես» տրամաբանությամբ։ Թեև իրականում այստեղ տրամաբանություն ընդհանրապես չկա։ Ու մինչ ավելի խելոքները դա հասկացել են ու նրան հորդորել շուտափույթ հանել ֆեյսբուքյան էջից այդ խայտառակությունը, ինչպես ասում են, արդեն բանը բանից անցել էր՝ նկարը փոխանցվել էր «հակառակորդի դաշտ» ու ընկել քննադատությունների հորձանուտը։

Ի դեպ, սա Մամիկոն Ասլանյանի կողմից արված միակ սխալ հրապարակումը չէ, որը դրվելուց հետո հեռացվել է նրա ֆեյսբուքյան էջից․․

Իհարկե, այս ամենը կարելի է նաև դիտարկել սովորական շարքային քաղաքացու ձևաչափում՝ հա, ի՞նչ անենք, մարդ ա, բան ա, ստացվել ա, թեստ ա արել, մատը կպել ա, հրապարակվել ա, աշխարհը չքանդվեց։

Բայց իրականում շարքային քաղաքացուց ղեկավարը պետք է տարբերվի հենց իր բռնած դիրքով ու գործով։ Ու իրականում աշխարհը հենց այդպես է քանդվում, երբ ղեկավարներն իրենց տեղում չեն լինում, երբ պաշտոնները տալիս են մարդկանց, ովքեր այն չեն կարողանում արժանապատվորեն կրել իրենց ուսին, մարդկանց, ովքեր իրենց պաշտոնին լուրջ չեն վերաբերվում և ի վերջո՝ մարդկանց, ովքեր որպես ղեկավար հազար ու մի գործ ունենալով՝ զբաղված են ոչինչով։ Ու ամենացավալին այն է, որ նման անլրջություններ իրենց թույլ են տալիս շատ պաշտոնյաներ։

Այստեղ հարց է առաջանում՝ սրա՞ համար էր պայքարում Ասլանյանը՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ և արդյո՞ք պաշտոնը նրան տրվել է զվարճանալու համար։

NEWSPRESS.am