Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Մշակույթ

Ապրում ենք երկրում, որտեղ դրամային միավորն ավելի է գնահատված, քան կարևոր արժեքները, ցավալի է. Մարիաննա Գևորգյան

Հանրապետական և միջազգային առաջին կարգի դափնեկիր և ոսկե մեդալակիր Մարիաննա Գևորգյանը երկար տարիներ է, ինչ զբաղվում է քանոն նվագարանով: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի, իսկ 2003թ.՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի բաժինը: 2004-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2012թ. ավարտել է ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը, քանոն մասնագիտությամբ: Քանոնահարության ասպարեզում հասած մեծ հաջողությունների ու ձեռքբերումների մասին NEWSPRESS.am Culture-ը զրուցեց Մարիաննա Գևորգյանի հետ:

-Մարիաննա, ինչու՞ քանոն և ոչ ուրիշ երաժշտական գործիք:

-Երևի նախախնամություն էր, որովհետև ի սկզբանե ընդունվել էի ջութակի բաժին, այնուհետև տեղափոխել են քանոնի բաժին, և դա երևի ամենաճիշտ որոշումն էր, որի համար երբեք չեմ փոշմանել:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ Դուք այսպիսի միտք եք արտահայտել. «Յուրաքանչյուր մտքից է ծնվում ստեղծագործությունը և ապրեցվում այն»: Ի՞նչ մտքեր են հուզում Ձեզ և ինչպե՞ս եք կարողանում դրանք ապրեցնել երաժշտության միջոցով:

-Քո փոխարեն խոսում է գործիքդ: Եթե հոգիդ լիքը չլինի, և դու ասելիք չունենաս, դու չես կարող հանդիսատեսին տալ այն, ինչ կա քո ներսում: Իսկ ասելիք դու պետք է միշտ ունենաս: Լինում են դեպքեր, երբ բառերով չես կարողանում արտահայտել ասելիքդ, իսկ ստեղծագործությունների միջոցով շատ լավ կարողանում ես արտահայտել ապրումներդ:

-Ինչպե՞ք եք կարողանում այդ հույզերն ու զգացմունքները փոխանցել ունկնդրին:

-Այստեղ քեզ օգնության է գալիս տարիների փորձը: Այն ստեղծագործությունները, որոնք դու նվագել ես փոքր տարիքում, իսկ հետո ավելի հասուն տարիքում, այդ ժամանակ արդեն կարողանում ես երաժշտությունը լիովին քեզանով անել: Միայն այս պարագայում կարող ես հույզերդ ու զգացմունքներդ լիովին փոխանցել հանդիսատեսին:

-Կարելի՞ է ենթադրել, որ քանոնը միայն կանացի մատներ է սիրում, որովհետև այս ասպարեզում մենք գրեթե չենք հանդիպի տղամարդ քանոնահարի: Այսինքն՝ քանոնը միայն կանացի՞ գործիք է:

-Ես երբեք խտրականություն չեմ դրել՝ տղամարդ կնվագի, թե կին: Արևելքում, օրինակ, միայն տղամարդիկ են նվագում: Այնտեղ գրեթե չեք հանդիպի կին քանոնահարի: Սակայն, ես ավելի շատ հակված եմ այն կարծիքին, որ սա կանացի գործիք է, որովհետև այն շատ նուրբ է ու քնքուշ, իսկ կանայք ավելի էմոցիոնալ են, և կարծում եմ, որ նրանք ավելի ճիշտ կարող են վերարտադրել երաժշտությունը:

-Քանոն գործիքը մեզ է հասել 5-րդ դարից: Ինչպե՞ս է նրան հաջողվել պահել իր դեմքն ու դիմագիծը և հավուր պատշաճի ներկայանալ նոր սերունդներին:

-Այո, ճիշտ եք նկատել: Գործիքը մեզ է հասել 5-րդ դարից և մինչ օրս շատ փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահպանել է իր մաքրությունն ու զուլալ կերպով ներկայացել մեզ: Այսինքն՝ առանց այն մուղամների, որոնք մերը չեն: Ես չեմ ընդունում, որ պրոպագանդվում է մուղամը և որ մեդալներ ու պարգևներ ստանալու համար, նորամուծության քողի տակ ներկայացնելով, ասում են՝ դա մերն է: Ոչ, մերը չէ, մերը մաքուրն է: Ինչպես կարելի է վերցնել ու աղավաղել Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, պատճառաբանելով, իբրև թե նորագույն ձևով են մատուցում: Ես դա արվեստ չեմ համարում: Ու հավատացած եղեք, որ մենք ունենք այնպիսի անգին գոհարներ ու տաղեր, որ երբ նվագում ես այդ մի քանի, թեև փոքր տողերը, այնքան մաքուր և զուլալ է հնչում, որ ոչ մի ուրիշ նոտա չես ուզում խառնել, ուզում ես նվագել միայն այդ մաքրամաքուր մեղեդին:

Վերջերս մեծ պրեմիերայի ժամանակ ես նվագեցի կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի մշակած մեր հնագույն տաղերը, որոնք կոչվում էին «Տաղ Աստվածածնա»: Այս էլեգիան առաջին անգամ հնչել է քանոնի և երգեհոնի հետ միասին: Իսկ Վարդան Աճեմյանի «Աղջիկների պար» ստեղծագործության պրեմիերան, որը գրվել էր հենց ինձ համար, նվագել եմ մենահամերգիս ու արժանացել կոմպոզիտորների հոտնկայս ծափահարություններին: Դրանից ավել բան արտիստին պետք էլ չէ:

-Կա՞ ներքին կապ Ձեր և քանոնի միջև: Հաղորդակցվու՞մ եք միմյանց հետ:

-Իհարկե կա: Տարիների ընթացքում գործիքդ նմանվում է քեզ ու զգում է տրամադրությունդ: Եթե լարված ես լինում, հավատացած եղեք, որ չես կարող նվագել: Գործիքդ շատ լավ զգում է դա: Ու պատկերացրեք, որ նա նաև շատ նեղացկոտ է: Եթե որոշ ժամանակ նրան չես նվագում, ձայնը կարող է ընդհանրապես դուրս չգալ: Ժամանակ է պետք, որպեսզի գործիքդ նորից կարողանա քեզ հետ աշխատել:

-Մարիաննա, պատմեք Ձեր ձեռքբերումների, հաջողությունների, նաև անհաջողությունների ու հիասթափությունների մասին: Երբ ինչ-որ բանից հիասթափվում եք, ինչի՞ց եք ոգեշնչվում և որտեղի՞ց եք ուժ գտնում նորից ստեղծագործել:

-Ճանապարհը շատ բարդ է, քարքարոտ ու փշոտ: Մարդիկ, երբեմն, արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում քեզ համար ու դրանով ավելի են դժվարացնում ուղիդ: Եթե չունեցար թիկունք, հովանավորյալ ու այնպիսի մարդիկ, ովքեր քեզ համար կհարթեն ուղիդ, որ դու կարողանաս առաջ շարժվել ու հասնել բարձունքների, հավատացած եղեք, որ չեք հասնի: Եթե ես իմանայի, որ այս մասնագիտությունն այսքան բարդ է, իսկ ճանապարհը՝ դժվարին, ես երբեք չէի ընտրի քանոնահարի մասնագիտությունը:

-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ Հայաստանում տաղանդավոր մարդիկ գնահատված չե՞ն:

-Արժեհամակարգն է փոխվել: Հիմա տեղ են տալիս այլ արժեքների, իսկ մեր իսկական երաժշտությունը մղել են հետին պլան: Այո, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դրամային միավորն ավելի է գնահատված, քան կարևոր արժեքները: Դա շատ ցավալի է:

- Նախորդ տարիների համեմատ այժմ կա՞ պահանջարկ քանոնահարություն սովորելու:

-Երաժշտական դպրոց հաճախելը երեխաների համար շատ կարևոր է և պարտադիր չէ, որ բոլորը դառնան պրոֆեսիոնալ երաժիշտներ: Երեխաները պետք է իմանան մեր ազգային նվագարանների մասին ու ճանաչեն մեր աշխարհահռչակ կոմպոզիտորներին: Գեղագիտական ճաշակը ձևավորվում է հենց փոքր հասակից: Սա ներքին դաստիարակություն է, որը յուրաքանչյուր ծնող պետք է հասկանա:

-Ի՞նչ եք զգում բեմ բարձրանալիս:

-Ամեն անգամ տարբեր են լինում զգացողությունները, բայց յուրաքանչյուր անգամ խաչակնքվելով եմ բեմ բարձրանում, որովհետև գիտեմ, որ այդ պահն այլևս չի կրկնվելու: Եթե անգամ նույն ստեղծագործությունը մի քանի անգամ նվագում եմ բեմում, մեկ է, տարբեր է ստացվում միշտ:

-Ի՞նչ նպատակներ ու ցանկություններ ունեք կյանքում:

-Կցանկանայի, որ քանոնահարությունը Հայաստանում իսկապես զարգացում ապրեր, որովհետև բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք լավ քանոնահարներ ու պետք է ունենանք ավելի լավերին: Յուրաքանչյուրի ձեռագիրը տարբեր է, մենք պետք է ձեռագրով ճանաչենք նրանց և կուզենամ, որ ստեղծվի այդ ասպարեզը նրանց բացահայտման ու դրսևորման համար: Իսկ նպատակս մեկն է՝ հնչեցնել մեր ազգային նվագարանը լավագույն բեմահարթակներից մաքուր, անաղարտ կերպով:

Զրուցեց Լուսինե Փիլոյան