Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

100 տարի առաջ թուրքն էր սպանում նորածին երեխային, այսօր հայ մայրն է աղբանոց նետում իր երեխային․ հայի էվոլյուցիան 21-րդ դարում

Դպրոցական տարիներից շատերը կհիշեն, որ ապրիլի 24-ի նախօրեին յուրաքանչյուր դասարանի դասղեկը խոսում էր ցեղասպանության մասին, պատմում էր պատմություններ, թե հայերին ինչպես են սպանել թուրքերը, ինչպես են հղի կանանց որովայնը կտրել ու այնտեղից դուրս հանել երեխաներին, ինչպես են կրակի մեջ այրել նորածին երեխաներին։ Այդ ամենը լսելիս շատ երեխաներ զարհուրում էին, մի փոքր վախենում, ատում թուրքերին ու որոշում, որ պիտի ամբողջ կյանքում ատեն այդ ազգին։

Հետո ցեղասպանության մասին խոսում էր հեռուստատեսությունը։ Ներկայացնում էին կադրեր, որտեղ պատկերված էր Արևմտյան Հայաստանը, մեր գեղեցիկ եկեղեցիները, որոնք քանդված էին, իսկ մի մասն էլ ծառայում էին որպես անասնագոմեր։ Ու շատ երեխաների մանկական ուղեղում չէր տեղավորվում, թե ինչպես կարելի էր անասնագոմ դարձնել Աստծո տունը, իսկ նորածին երեխաներին սպանել։ Պատասխանը մեկն էր․ նա թուրք է։

21-րդ դար, 2018 թվական, Հայաստան։

Հայաստանի Հանրապետության տարածքում կան բազմաթիվ քանդված եկեղեցիներ։ Մի մասը վերածվել է անասնագոմերի, մի մասը կամաց-կամաց քանդվում է ու ծառայում որպես շինանյութ։ Անտերության են մատնված «անտեր» գյուղերում մնացած փոքրիկ մատուռները։ Քանդվում են զանգակատներ, եկեղեցիների գմբեթներից ընկնում են խաչեր, իսկ Երևանում կառուցվում են նոր, ժամանակակից եկեղեցիներ։

Այս նույն ժամանակաշրջանում աղբանոցներում հայտնաբերվում են նորածինների դիակներ։ Հայ մայրերը սեփական ձեռքերով սպանում են նոր-նոր կյանք մտած, կամ միգուցե դեռ արևի լույս չտեսած մանուկներին։ Միգուցե այդ մանուկներից մեկն ապագա Չարենցն է, Կոմիտասը, կամ մի անարժան մարդ։ Բայց փաստացի հայ մայրն իր ձեռքով աղբանոցն է նետում իր երեխայի կիսակենդան դիակը։

100 տարի առաջ մեզ էին կոտորում, իսկ 100 տարի հետո մենք ինքներս ենք կոտորում մեզ։ Մենք անասնագոմ ենք սարքում մեր եկեղեցիները ու քարկոծում Արևմտյան Հայաստանում եկեղեցին անասնագոմ սարքած քուրդ կամ թուրք գյուղացուն։

Իսկ ինչու ենք սպանում մեր նորածին երեխաներին ու պղծում մեր եկեղեցիները։ Պատասխանը մեկն է։ Սա 21-րդ դարի հայն է։

NEWSPRESS.am