Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Մենք մեղք չունենք՝ ՀԷՑ-ն է մեղավոր․ Աջափնյակի թաղապետն արձագանքել է NEWSPRESS-ի հրապարակմանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը ճանաչում է Լուկաշին թաղամասի տուժած բնակիչներին և կիսում նրանց մտահոգությունը։

Այդ մասին թաղապետն ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով «Քաղաքապետի հերթական «ավանտյուրան», «օդից փող բռնելու» տենչն ու Լուկաշին թաղամասի խաբված բնակիչները» գլխագրով հրապարակմանը։

Ավելի վաղ նշել էինք, որ թաղամասի 15 ընտանիք աճուրդային կարգով քաղաքապետարանից գնել են հողեր, որոնց վրա չեն կարողանում շինարարություն իրականացնել, քանի որ տարածքով անցնում են «Ագրոսպասարկում» ընկերությանն սպասարկող բարձր լարման մալուխներ։

Արտավազդ Սարգսյանը ներկայացնելով աճուրդային կարգով հատկացվող հողերի կանոնակարգը՝ նկատում է, որ հիշյալ հողատարածքում ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին հարցում է արվում առ այն, թե որքանո՞վ է անվտանգ կամ պիտանի հողը՝ օտարելու համար։ Ըստ այդմ՝ հողակտորները չեն կարող օտարվել, եթե ծառայություններից առնվազն մեկը դրական եզրակացություն չտա։

Այս կարգի համաձայն, հարցում է արվել նաև ՀԷՑ-ին, քանի որ տարածքով անցել են բարձր լարում ունեցող էլեկտրասյուներ։ Ինչին ՀԷՑ-ն արձագանքել է, թե հոսանք սնուցող մալուխները լարման տակ չեն։ Այսինքն՝ հողը կարելի է օտարել։ Այսօր արդեն ՀԷՑ-ն ամբողջովին հրաժարվում է պատասխանատվություն կրելուց, և հայտարարում է, որ այդ տարածքը իր հաշվեկշռի մեջ չէ։

«Ես չեմ ուզում մեկնաբանել ՀԷՑ-ի եզրակացությունը, բայց, լավ, եկե՛ք տրամաբանենք, եթե մի բանի մեջ հոսանք կա՝ ո՞ւմ տիրույթում է։ Բարձր լարումով հոսանքալարը չի կարող չլինել ՀԷՑ-ի տիրույթում։ Միգուցե ինչ-ինչ պատճառներով իրենց հաշվառումից դուրս են մնացել այդ հենասյուները, բայց ամեն դեպքում դա ՀԷՑ-ի գործառույթում է։ Ես իրավունք չունեմ ո՛չ ապամոնտաժելու, ո՛չ մոտ գնալու, ո՛չ էլ, ինչպես ասում են, մատով ստուգելու՝ հոսա՞նք կա մեջը, թե՞ ոչ»,-ասում է թաղապետն ու հավելում, որ լարում կա, և ինքը չի կարող շինարարության թույլտվություն տրամադրել։

«Ինձ իմ կանոնակարգը թելադրում է՝ ես չեմ կարող քաղաքաշինական փաստաթղթեր տալ, եթե հողակտորի վրայով անցնում են բարձր լարման մալուխներ»,- ասում է վարչական շրջանի ղեկավարը։

Նա նշում է, որ և՛ քաղաքապետարանը, և՛ վարչական շրջանը հնարավորության սահմանում ամեն ինչ արել են՝ խնդրին լուծում տալու համար։ Արտավազդ Սարգսյանը վստահեցնում է՝ ինքը նույնիսկ անձամբ է միջնորդել ՀԷՑ-ին՝ ապամոնտաժել սյուները, կամ այլընտրանք գտնել, սակայն դեռևս պատասխան չի ստացվել։

Հ․Գ․ Տվյալներ կան նաև, որ «Ագրոսպասարկում» ընկերությունը սնուցվում է միանգամից հոսանքի երկու աղբյուրից։ Ասել է թե՝ ընկերությունը կարող է սնուցվել նաև մեկ այլ աղբյուրից և անջատել բնակիչների գնած տարածքով անցնող մալուխների լարումը։ Սակայն ընկերությունը կարծես չի պատրաստվում զիջման գնալ։ Իսկ ՀԷՑ-ն էլ հարցին վերջնականապես լուծում տալու փոխարեն՝ անտրամաբանական ու ոչ խելամիտ հայտարարությամբ է հանդես գալիս, թե ինքը հոսանքի հետ կապ չունի։ Մնում է սպասել ՀԷՑ-ի արձագանքին և հուսալ, որ այս անգամ գոնե ընկերությունն ավելի ողջամիտ պատասխան կտա։