ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ
Վազող տողեր

ՌԴ ընտրություններ․ մահվան պես հզոր

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունը նախագահ էր ընտրում, ավելի ճիշտ` օրինական կերպով ընտրում էր Վլադիմիր Պուտինին։ Իհարկե, դա ռուսների գործն է` ում կցանկանան, կընտրեն, հետաքրքիրը հայերի մասնակցությունն է ընտրություններին։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ՀՀ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացին ասաց, որ օրերս իրեն զանգահարել են Հայաստանում ՌԴ դեսպանատանից, հիշեցրել նրա «պարտքի» մասին և սպառնացել՝ «Դուք ՌԴ քաղաքացի եք, իսկ այժմ ՌԴ-ում նախագահական ընտրություններ են, պետք է Ձեր պարտքը կատարեք, հետո չասեք, թե ինչու այսպես եղավ-այնպես եղավ»։

Կարճ ասած՝ քաղաքավարի հասկացրել են, որ եթե ընտրության չգնան՝ կզրկեն ՌԴ քաղաքացիությունից, իսկ այնտեղից հայերը զգալի գումարներ են ստանում որպես թոշակ, նպաստ։ Այդ է պատճառը, որ մեկ մարդու նման, ահել-ջահել հասել էին ՌԴ դեսպանատուն՝ ընտրության։

Իսկ Հայաստանում, ինչպես գիտենք, զոռով-զորքով, փողով-կաշառքով, համոզելով են Հայաստանի քաղաքացիների փոքր տոկոսին հասցնում ընտրատեղամասեր։

Թեկնածուները ՀՀ-ում քիչ է մնում սեր խոստովանեն ժողովրդին, համոզում են բոլոր հնարավոր միջոցներով, գերատեսչությունների աշխատակցիներին ուղղակի հիշեցնում են, որ պետք է գնալ ընտրության և վերջ․ քիչ թե շատ ժողովրդավարական է: Մարդիկ, կամ մարդկանց մի մասը, ի վերջո գնում է ընտրության, թեև հիասթափությունը մեծ է։

Ռուսաստանի պարագայում՝ Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների ոտքերն ուղղակի վախից թուլացել են, երևի մտքներովն ինչ ասես, անցել է՝ ՌԴ քաղաքացիությունից զրկվելուց, մինչև Ռուսաստանի ավանդական միջոցները։ Այնպես որ՝ մեկ մարդու նման, թողած տուն ու տեղ, հանգստավայր, անգամ քաղաքից բացակայելու դեպքում՝ հասել էին ՌԴ դեսպանատուն, ավելին՝ դեսպանատան մոտ կատարյալ հերթագոյացություն էր։

Իսկ զավեշտն, իհարկե, վախեցած հարսն էր, նա հարսի քողով, հարսի շորով եկել էր ընտրության․ ահա այսպիսին է Ռուսաստանը։ ՌԴ քաղաքացիություն ունենալու վրա դողում են, իսկ ամուսնությունը կսպասի։ ՌԴ-ն կարող է մի քիչ փող տալ, մի քիչ տուն տալ, մի քիչ էլ հող տալ՝ մշակելու, սակայն փոխարենը վերցնում է քո ձայնը՝ եթե անգամ ցանկություն չունես այն տալու։

Համոզված ենք, որ հայությունը միաձայն ընտրել է Պուտինին, հակառակ դեպքում՝ թուլացած ոտքերի պարագայում, չի բացառվում, որ մնացած օրգաններն էլ թուլանան։
Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները մոտավորապես հիշեցնում են այն հեքիաթի հերոսին, ով հոգին վաճառել է սատանային՝ փողի դիմաց, և եկել է ժամանակ հոգին հանձնելու, այդպես էլ ՌԴ-ի հայաստանյան քաղաքացիները՝ շարվել էին ՌԴ դեսպանատան մոտ և հերթով ստորագրում էին հոգեվաճառության մուրհակը։

NEWSPRESS.am