Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Վազող տողեր

Ցար Պուտինի գահակալման նոր շրջանն ու խոնարհ և խեղճ ռուսաստանցիները

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Ռուսաստանի գործող նախագահը կվերընտրվի և կշարունակի պաշտոնավարել: Սա գիտեին թե' ՌԴ քաղաքացիները, թե' Արևմուտքը, թե՛ միջազգային ու տեղական բոլոր կազմակերպությունները:

Բոլորն անխտիր:

Բանն այն է, որ Ռուսաստանում դարեր ի վեր իշխանությունը եղել է մեկ մարդու ձեռքին՝ առաջնորդի: Մի ժամանակ այդ առաջնորդին անվանել են ցար, մի ժամանակ եկավ, երբ առաջնորդին համարեցին Կոմկուսի առաջին քարտուղար, հետո նախագահ: Բայց, մեկ է, անունը փոխելուց ոչինչ չի փոխվում: Բռնապետությունը մնում է բռնապետություն:
Անկեղծ լինելով՝ ասենք, որ Ռուսական կայսրությունը մեկ րոպեում կփլուզվի, եթե անծայրածիր այդ երկրում իշխանությունը լինի ժողովրդավարական:

Ինքներս մեզ չխաբենք և արձանագրենք, որ Վլադիմիր Պուտինը 76 տոկոս ձայներ հավաքելով՝ ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքն անունով թեպետև նախագահ է, բայց կոչմամբ Ռուսական կայսրության ցարն է: Ցարը, ում գահակալությունը հաշվարկվում է 2000 թվականից:

Հաշվի առնենք, որ Պուտինը որպես անհատ ոչինչ անելու ունակ չի լինի, եթե իր թիկունքում չունենա «կրեմլի աշտարակների» աջակցությունը: Այստեղ արդեն խոսքը ոչ միայն անձերի, այլ նաև բռնապետական այն հսկա ինստիտուտի մասին է, որը դարեր ի վեր իր ձեռքում է կենտրոնացրել իշխանությունը: Պուտինն արդեն ծերացման եզրին է: Նախագահի այս շրջանն ավարտելուց հետո նա կդառնա 71 տարեկան: Ժամանակից առաջ չընկնելով՝ չենք ցանկանում գուշակություններ անել, թե որքան կմնա գահին, բայց եթե չլինի Պուտինը, հավատացեք կլինի մեկ այլ «Իվան Ահեղ»:

Այնպես որ՝ ՌԴ-ում կայացած «Նախագահական ընտրություններին», իհարկե եթե այդ թատրոնին կարելի է անվանել ընտրություն, անակնկալ ոչինչ էլ չի եղել: Պուտինը մնացել է, կեցցե Պուտինը:

Պուտինի շռնդալից հաղթանակի ֆոնին երևում է ՌԴ քաղաքացիների խեղճությունն ու տկարությունը: Կադրերը դիտելիս մենք ականատես ենք լինում խեղճ, գլխիկոր քաղաքացիների, որոնց ստորացնելով ստիպում են ընտրել.... Սա, բնականաբար, բռնապետության բաղկացուցիչ մասն է: Որքան անգրագետ ու գլխիկոր է ժողովուրդը, այնքան ամուր ու հզոր է բռնապետությունը:

Այստեղ՝ Երևանում և Գյումրիում, նույնպես մենք ականատես եղանք հազարավոր մարդկանց հրմշտոց-հերթերին, որոնք Պուտին ընտրելու էին շտապել:

Ի՞նչ կփոխվի Հայաստանում այս ընտրություններից հետո: Ոչինչ էլ չի փոխվի: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Մենք՝ հայերս, պետք է ինքներս հզորացնենք ու շենացնենք մեր երկիրը, անկախ նրանից թե ով կլինի ՌԴ «ցարը»: Մեզ ի՞նչ, թե ով կլինի ՌԴ նախագահը: Մեր երկիրը, անկախ Պուտինից, շարունակվում է կործանվել: Աղքատություն, սով, հիվանդություններ, կոռուպցիա և գլխիկոր ժողովուրդ, որոնք մի քանի տարի անց գլուխները կախ գնալու են և ընտրեն ՀՀԿ-ին:

Ռուսաստանը կայսրություն է, որը կառավարում է աշխարհի մի զգալի մասը: Այդ առումով Պուտինը կարող է իրեն թույլ տալ արդարացնել բռնապետությունը, իսկ մեր բռնապետությունն արդարացման ոչ մի աղերս չունի, որովհետև մենք աշխարհի կողմից կառավարվող բռնապետություն ենք՝ մինչև կոկորդը ճահճում և կործանման եզրին կանգնած»: