Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Վազող տողեր

Էներգախնայողությունից մինչև ընձառյուծի պահպանություն․ ռազմավարություն Արտավանի համար

Էներգախնայողություն և բնապահպանություն

Բնության ռեսուրսներն անսպառ չեն, էներգակիրները՝ ևս, մարդկության առաջընթացը վերադարձ է մարդկության սկզբին։ 20-րդ դարի առաջընթացը 21-րդ դարում ապացուցեց, որ ռեսուրսները պետք է ոչ միայն օգտագործել, նաև խնայել, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, որը ստացվում է ՀԷԿ-երից, ատոմակայանից, ՋԷԿ-երից և ավելի անվտանգ հողմային, քամու և այլ միջոցներից ստացվող էներգիան։

Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկը 8.3%-ով: Մնացած 91,7 %-ը ներկրված էներգառեսուրսներ են:

Նշենք, որ Հայաստանի էներգետիկ բալանսի 40 տոկոսն ապահովում է ԱԷԿ-ը, 40 տոկոսը՝ գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները, մնացած 20 տոկոսը՝ ՀԷԿ-երը: Թափ է հավաքում արևային էներգիան, ինչպես նաև քամու, գեոթերմալ էներգիա ստանալու հեռանկարները։

Ջեռուցումից հետո, հատկապես քաղաքներում, լուսավորությունը բացի սպառող էլէներգիայից, ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրն է։

Աշխարհը ջերմոցային գազերի կրճատումն ապահովելու համար նաև էներգախնայող՝ Լեդ կամ լուսադիոդային լամպերի միջոցով փորձում է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։

Ի դեպ, Լեդ լամպերը 8 անգամ ավելի արդյունավետ են և դիմացկուն, ավելի երկար են ծառայում և սպառում են 80 տոկոսով ավելի քիչ էլէներգիա, քան սովորական շիկացման լամպերը: Բացի այդ, տնտեսող են և կրճատում են ջերմոցային գազերի արտանետումները շուրջ 8 անգամ։

Լուսավորություն և էկոտուրիզմ

Հայաստանի բնակավայրերում, քաղաքներում իրականացվում են էներգախնայող լամպերի տեղադրում. նման նախաձեռնություն իրականացվել է Վայոց Ձորի մարզի Արտավան բնակավայրում՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի՝ ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունն էկոտուրիզմի զարգացման միջոց» ծրագրի և WWF-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։

Բնության համաշխարհային հիմնադրամի բնապահպանության գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը նշում է, որ Արտավան համայնքը գտնվում է անտառին հարակից հատվածում, իսկ անտառում խոշոր կաթնասուններ կան, և լուսավորությունը կկանխի կենդանիներին մոտենալ համայնքին։

«Մութ փողոցները նաև վտանգավոր են»,- ասում է նա և հավելում, որ իրականացվում է նաև ընձառյուծի պահպանման ծրագիր ոչ միայն Վայոց Ձորի Արտավան համայնքում, նաև Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր, Տաթև, Կարճևան համայնքներում։

Նա նաև հաղորդեց, որ Արտավանի հարակից անտառները հարուստ են կենսաբազմազանությամբ՝ հանդիպում է վայրի խոզ, բեզորյան այծ, լուսան, իսկ ընձառյուծի պահպանության ծրագիրը կօգնի, որ ընձառյուծը վերադառնա իր նախկին ապրելավայրը՝ Արտավանի անտառները, անտառներում ֆոտոթակարդներ են տեղադրված կենդանիների շարժը հսկելու համար, համայնքում կա նաև ընձառյուծի խնամակալ։

Նա նաև նշեց, որ համայնքների զարգացման վրա է հիմնված նաև բնապահպանությունը, ինչքան բարձր է մարդկանց կենսամակարդակը, այնքան դրական է նրանց վերաբերմունքն անտառի, բնության հանդեպ, իսկ փողոցների լուսավորությունը կօգնի և մարդկանց՝ կլուսավորի մութ փողոցները, և՛ կենդանիներին, ովքեր կզգուշանան մոտենալ լուսավոր համայնքին։

«Երիտասարդ կենսաբաններ ասոցիացիայի» նախագահ Սարգիս Աղայանը նշում է, որ փողոցների լուսավորությունը նաև էկոտուրիզմին է նպաստելու․ հյուրատներ են վերազինվելու, դպրոցում ստեղծվելու է բնապահպանական անկյուն, տնկվել է շուրջ 100 ընկուզենի։

Նա նաև նշում է, որ Արտավան համայնքի տարածքում կան բազմաթիվ չբացահայտված հուշարձաններ, որոնք բացահայտելու են, տեղադրվելու են համապատասխան վահանակներ, երթուղիների վերաբերյալ տեղեկություններ են նախատեսված, քայլարշավներ և այլն։

Հիշեցնենք, որ Արտավանն այն համայնքն է, որ 2017թ-ին պայքարում էր հարակից անտառներում բռնկված հրդեհի դեմ, այրվեց 670 հա և այս օրերին լուսավորության անցկացումը բնապահպանական, էկոկրթական, էներգախնայողական նշանակություն ունի, իսկ համայնքում անտառատնկումը և լուսավորությունը համայնքի զարգացման և պահպանման համար անփոխարինելի են․ համայնքը նաև գտնվում է սահմանային գոտում, իսկ լուսավորությունը և անտառը ցանկացած սահմանամերձ համայնքի համար ռազմավարական են: