Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետՃապոնիայում արևահարման հետևանով մեկ շաբաթում 45 մարդ է մահացելՔՊ-ականներից ովքեր են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ
Արհեստական բանականությամբ ֆեյք հոգևորականնե՞ր են ստեղծում. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը զգոնության կոչ է արել
Երևանում տղամարդը սպանել է ծանոթին, ապա փորձել ներկայացնել որպես հանկարծամահությունԵրբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան ԴումիկյանԴատախազությունը ներկայացրել է, թե ինչ են ուզում բռնագանձել Գագիկ ԽաչատրյանիցԻսրայելը շարունակում է հարվածներ հասցնել ԼիբանանինԻնչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանը ընտրվել է առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ հայտնաբերվել են հետախուզվողներ, քերական հակում ունեցող անձինք
Ինչ է պահանջում դատախազությունը բռնագանձել Գագիկ Ծառուկյանից
Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին (տեսանյութ)Իրանը ծրագրում է զինված հարձակումներ իրականացնել Իսրայելի տարածքներումԱնոմալ շոգեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն
Որ կարգալույծ քահանան է Վեհափառի փոխարեն օրհնելու ԱԺ անդրանիկ նիստը (տեսանյութ)
Երկրապահն իմ կյանքն ա. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ–ի հնարավոր լուծարման մասին (տեսանյութ)Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԳեղաշենում «Օպել» է այրվել
Զելենսկին հայտարարեց Ռուսաստանում նավթավերամշակման գործարանների և ռազմական օբյեկտների վրա մի շարք հարվածների մասին
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Հայկը ի՞նչ կապ ունի այստեղ․ Արսեն Թորոսյանը՝ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (տեսանյութ)

Ախալցխայի ժողովուրդը մշտապես հայկական բանակի ու Արցախի կողքին է․ Հայաստանի դեսպանը հանդիպել է Ախալցխայի հայ հասարակությանը

Մարտի 19-ին ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց եղել է Ախալցխայում։

Այդ մասին գրում է akhaltskha.net-ը։

Այցի ընթացքում դեսպանը հանդիպեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեի, մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեի և նահանգապետ Ակակի Մաճուտաձեի հետ։ Օրվա ընթացքում Դեսպան Ռուբեն Սադոյանը այցելեց Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Մարտա թաղամասում գտնվող հայկական Սբ․ Նշան եկեղեցի։

Եկեղեցի այցելելուց հետո ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը այցելել է Ախալցխայի քաղաքային խորհրդի շենք, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը քաղաքի հայ հասարակության հետ։

Հանդիպման սկզբում դեսպանը ողջունել է հավաքվածներին և առաջարկել զրուցել ազատ հարց-պատասխանի ձևաչափում։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, նկատել է, որ Ախալցխա շատ հաճախ են այցելում հարևան Թուրքիայի սահմանակից շրջանների նահանգապետերը՝ Սամցխե-Ջավախքի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Նա հարցրել է, թե արդյո՞ք դեսպանւ նպատակահարմար չի գտնում աշխատել նաև Հայաստանի մարզերի ղեկավարների հետ։

«Լավ կլինի, որ Ջավախքին սահմանակից Հայաստանի մարզպետները ևս այցելեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջան և հարաբերությունները զարգացնեն շրջանների միջև»,- ասաց Էդուարդ Այվազյանը։

Դեսպանը հավանության է արժանացրել առաջարկը և նշել, որ առաջիկայում այդ ուղղությամբ քայլեր նախատեսվում են։

Գործարար Ավետիք Հակոբյանին էլ մտահոգում էր այն հարցը, որ Վրաստանում բնակվող Հայաստանի քաղաքացին չի կարողանում վրացական մեքենայով մուտք գործել Հայաստան՝ այնտեղի օրենսդրության պատճառով։

Ներկաներից Գրիգոր Մինասյանն էլ նկատեց, որ 20 տարուց ավելի է, ինչ նման ակտիվ դեսպան չէին տեսել։ Մինասյանն առաջարկեց, որ Հայաստանի իշխանությունները նպատակային գումարներ ներդնեն՝ տուրիստական հոսքը Վրաստանից դեպի Հայաստան ակտիվացնելու համար։

Ինչպես նաև առաջարկեց, որպեսզի երկու երկրները վերանորոգեն Ջավախքը Հայաստանին կապող միջպետական ճանապարհը։

Դեսպան Սադոյանը դրական արձագանքեց առաջարկին՝ նշելով որ կանի այդ ուղղությամբ հնարավոր բոլոր քայլերը։

Նա նաև նշեց, որ պետք է համայնքը ակտիվացնի իր աշխատանքը տարբեր բնագավառներում։ Նրա խոսքով՝ Ջավախքում ու ընդհանրապես Վրաստանում հայկական համայնքը պետք է ավելի լավ կազմակերպված դառնա և շրջանների հայ համայնքները ավելի ակտիվ պետք է աշխատեն միմյանց հետ։

Ներկաները չկիսեցին դեսպանի այն կարծիքը, թե օրինակ Ախալցխայի և Ախալքալքի, կամ Նինոծմինդայի հայ համայնքների միջև վատ հարաբերություններ են։ Ներկաներից Արամ Սիմոնյանը նկատեց, որ եթե նույնիսկ նման խնդիր կա, ապա դա գալիս է Հայաստանից, որտեղ բանտարկում են ազգային անպիսի հերոսների, ինչպիսին է օրինակ Ժիրայր Սեֆիլյանը։ 

Հանդիպման ընթացքում ներկաները անդրադարձան նաև հայկական այն արժեքներին, որոնք այսօր Հայաստանում չեն պահպանվում։ Մասնավորապես խոսելով վաորակ սերիալների ու հաղորդումների մասին, ներկաները նկատել են նաև, որ Հայաստանում մեդալները բաշխվում են անարժաններին։

«Ինչպե՞ս կարելի է մեդալ տալ օրինակ ռաբիզ երգիչ Արմենչիկին»,-նկատել է մի բնակիչ։

Դեսապանը նշել է նաև գործելու է նաև հյուպատոսարան, որն արագ կարձագանքի բնակիչներին մատհոգող խնդիրներին։

Խոսելով նաև այլ հարցերի շուրջ՝ ներակները նշել են նաև, որ Ախալցխայի ժողովուրդը մշտապես հայկական բանակի ու Արցախի կողքին է։

«Քառօրյա պատերազմի ժամանակ մենք բոլորս ոտքի էինք ելել և ամեն ինչով պատրաստ էինք օգնելու ու մեր փոքրիկ լուման ներդրինք»,-ասել է Գրիգոր Մինասյանը