Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
Մամուլ

«Ժամանակ». ՔՊ-ն գնում է հրապարակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին: Ընդ որում՝ այդ մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց, որը դե ֆակտո Սարգսյանի վարչապետության մասին էր:

Այդպիսով, նախ գուցե հնարավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր մասով մերժում է երիտասարդ լիդերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի անուղղակի առաջարկը, որ նա, այսպես ասած, հրապարակավ արել էր ընդհանրապես խոսելով իր վարչապետության, այսպես ասած, առանցքային նպատակի մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից, կերտել երիտասարդ լիդերներ:

Հետաքրքիր է, Սարգսյանի այդ հայտարարությանն ինչպես կվերաբերվի «Ելք»-ի մեկ այլ երիտասարդ առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանը, որը չի ուզում գնալ հրապարակ, եւ արդյոք սա արդեն իսկապե՞ս կլինի «Ելք»-ի վերջի սկիզբը կամ պարզապես վերջը:

Մյուս կողմից՝ ստացվում է հետաքրքիր իրավիճակ այն առումով, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, յուղ է լցնում այն կրակին, որ փորձում են նրա վարչապետության հեռանկարով բորբոքել հրապարակում գործողություն պլանավորող ուժերը: Ըստ էության, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը արդարացնում է նրանց, այսպես ասած, մտահոգությունը, թեեւ հասկանալի է, որ նրա վարչապետությունն, ըստ էության, կախված չէր հրապարակից, եւ վաղ թե ուշ այդ մասին պետք է հայտարարվեր:

Սակայն խնդիրն այն է, որ հայտարարելով, ըստ էության, հիմա, Սերժ Սարգսյանը կարծեք թե նպաստում է, որ մարդիկ ավելի շատ գնան հրապարակ: Ի՞նչ հաշվարկ է դա, եւ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հրապարակի մարդաշատությունը: Մյուս կողմից, իսկ հրապարակը լինելո՞ւ է մարդաշատ, թե՞ հակառակը, եւ Սարգսյանը հենց այդ նկատառումով իսկ փորձում է իրավիճակը որոշակիացնել օր առաջ՝ այդպիսով հրապարակում պրոցեսներ խթանելու եւ ըստ այդմ՝ նաեւ փողոցում լեգիտիմություն ստանալու համար, որովհետեւ փոքրաթիվ հրապարակը ուղղակի կնշանակի, որ հանրության մեծամասնությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը:

Համենայնդեպս, այստեղ առանցքային է դառնում հրապարակի ուժերի պահվածքը, թե ինչ կհայտարարեն նրանք, եթե հանրությունը դուրս չգա, այսպես ասած, կրիտիկական զանգվածով: Նրանք կհայտարարե՞ն, որ իրենք չգտնվեցին բավականաչափ համոզիչ, կրեատիվ կամ հաշվարկի եւ քաղաքական օրակարգի մշակման առումով ռացիոնալ, թե՞ կասեն, որ իրենք արեցին իրենցից հասանելիքը, բայց հասարակությունը մնաց տանը եւ հետեւաբար արժանի է այս իշխանությանը, ինչը թարգմանաբար կնշանակի, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ է, եւ ընդդիմությունը հրապարակում չլուծեց այլ հարց, դրանից բացի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում