Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

«Ես կապ չունիմ, իմ գործս չէ»․ Գյումրիի թիվ 2 դպրոցի տնօրենն արձագանքեց իր դեմ ուղղված մեղադրանքին

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ուսանողների վրա փորձում է ճնշում գործադրել։ Այդ մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում հայտարարել է Շիրակի պետհամալսարանի ուսխորհդի նախագահ Արմեն Մելքոնյանը։

Մասնավորապես՝ խոսքն այն մասին էր, որ ռեկտոր Մինասյանն օգտագործում է բոլոր իր լծակները՝ ուսանողներին բոյկոտի ակցիաներից հետ պահելու համար․ անգամ նրանց խոստանում է ավճար ուսում, լավ գնահատականներ և այն, ինչ կարող է խոստանալ ռեկտորն ուսանողներին, մեղմ ասած, որպես «կաշառք»։

NEWSPRESS.am-ը տեղեկացավ նաև, որ Մինասյանի համար «աշխատում» են նաև նրա մտերիմներն ու մերձավորը։ Որպես այդպիսին շոշափվում է նաև Գյումրիի Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանի անունը։ Ըստ տեղեկությունների՝ տնօրենը զանգահարել է համալսարանում սովորող իր շրջանավարտներին և կանչել իր մոտ՝ հորդորելու «հեռու մնալ» ակցիաներից։

«Ես չեմ վարվել նման ձև․․․ ի-ի-ի՞նչ տվյալ, ո՞վ է տվել Ձեզ այդ տվյալը»,- փոքր-ինչ շփոթված հարցրեց դպրոցի տնօրենը և հավելեց․ «Ո՜չ, ես ոչ մի բան չեմ հորդորել, Դուք կարող եք գալ, ճշտել, որ մեր նախկին շրջանավարտները՝ տարբեր բուհերից ու նույնիսկ Երևանից, դպրոցի հետ կապը չեն կտրել և յուրաքանչյուր օր կարող են գալ դպրոց՝ այցի իրենց ուսուցիչներին: Ընդամենը»,- ասաց Հովհաննես Պետրոսյանը։

«Ես չգիտեմ էլ՝ Դուք ինչ եք ասում, բայց էսօր էլ էլի 3 շրջանավարտ էին եկել մեզ հետ հանդիպելու»,- հավելեց տնօրենը։

Դաշնակցական տնօրենը նշեց, որ ՀՀԿ-ական ռեկտոր Մինասյանի հետ ընդհանրապես իրեն ոչինչ չի կապում։ Չհաշված այն տարիները, որ Մինասյանի հետ աշխատել է այն ժամանակ, երբ վերջինս դեռ կրթության վարչության պետն էր։

Պետրոսյանը խուսափեց մեկնաբանելուց համալսարանում ստեղծված իրավիճակն ու երևույթն առհասարակ՝ անտեսելով նույնիսկ այն հանգամանքը, որ իր դպրոցի շրջանավարտները ևս այդ հաստատության ուսանողներ են։

«Ես կապ չունիմ, իմ գործս չէ»,- ասաց դպրոցի տնօրենը։

Այսինքն` Ձեր «աջը քաշած», Ձեզ համար աշխատո՞ւմ եք, հարցին նա կրկին արձագանքեց․
«Ես կապ չունիմ, ես դրա հետ ի՞նչ կապ պետք է ունենամ»։