Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր

«Դաշնակները բառադի, դուրս են եկել պառադի»

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՀՅԴ-ն, որ արդեն 3 տարի է՝ մաս է կազմում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությանը, պատեհ և անպատեհ առիթներով հայտարարում է, որ այս տարվա ապրիլից, Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, անցում ենք կատարելու Չորրորդ Հանրապետության:

Այստեղ տեղին է հիշել դերասան և դրամատուրգ Վարդան Պետրոսյանի հայտնի ելույթը՝ «Դաշնակները բառադի, դուրս են եկել պառադի»:

Երրորդ Հանրապետությունը փաստացի սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանն իր բանդայի հետ գնդակահարեց Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և Երրորդ Հանրապետության ստեղծման ակնառու ևս 6 գործչի:

Հետո եկավ Քոչարյանի արյունոտ տասնամյակը, որի ժամանակ դաշնակցականներն իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում: Չկար Վազգենը, չկար Կարեն Դեմիրճյանը… Չկային խանգարողները…

Դաշնակցականները… Այն դաշնակցականները, որոնք երբեք էլ միանշանակ չեն ընկալվել մեր հասարակության կողմից: Եթե հաշվի առնենք նաև այն, որ դաշնակցականի նախկինը չի լինում, պետք է փաստենք, որ Երրորդ Հանրապետությունը պատմության գիրկն ուղարկելը դաշնակցականների գաղտնի պլանն է:

Այս օրերին էլ արդեն գործող դաշնակցականները՝ Արմեն Ռուստամյանն ու մյուսներն են հայտարարում, որ մենք մտնում ենք մի նոր շրջան, այն է՝ Չորրորդ Հանրապետության դարաշրջան:

Իրենց թվում է, թե արդեն թաղվել է Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու ստեղծվում է Չորրորդ Հանրապետություն:

Երրորդ Հանրապետության մահվան մասին դաշնակցականներն սկսեցին խոսել ավելի հաճախ, ընդ որում՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի նախաշեմին:

Խաղը վտանգավոր է այնքանով, որ նախկին դաշնակցականները կրակում են, ներկա դաշնակցականները հայտարարում:

Մեզ մնում է հավատալ միայն մեկ բանի՝ Երրորդ Հանրապետությունը երբեք չի մահանալու: Կեցցե Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը: Կեցցե Հայաստանի Երրորդ Հանրապետությունը»: