Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Պատասխանատուն թրեյդե՞րն է, թե՞ Teletrade-ը. խաբված ներդրողները փաստի առաջ են կանգնել

Teletrade D.J. Limited ընկերությունը ներառված է TeleTrade ընկերությունների խմբի կազմում, որը բրոկեր է և ներկայացնում է թրեյդինգին հասանելիություն և ֆինանսական խորհրդատվության ծառայություններ ֆինանսական շուկաների ոլորտում:

Ներկայիս «Արմլեվել» (նախկին Teletrade) ՍՊԸ-ի երկու տասնյակի հասնող ներդնողները կորցրել են իրենց գումարները։ Աղմկահարույց այս պատմության հարցն արդեն մեկ տարի է` ծեծվում է, բայց այդպես էլ չի լուծվում։ Կազմակերպության ղեկավարները մեղադրում են գործարքն իրականացրած թրեյդերին, նա էլ՝ ղեկավարներին։ Արդյունքում տուժում է ներդրողը, տվյալ դեպքում՝ շարքային քաղաքացին։

«Քանի որ դուք անփորձ եք, շատ արագ կկորցնեք ձեր գումարները, ավելի լավ է մեր աշխատակիցը տնօրինի ձեր գումարները, որի դիմաց ամսական 10 տոկոսի չափով գումար կստանաք։ Այս կերպ են մեզ համոզել ընկերության աշխատակիցները գումար ներդնել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ներդրողներից Գևորգ Պողոսյանը։

«1400 դոլար եմ ներդրել, ամիսների ընթացքում այն հասավ 1800-ի, որից հետո միանգամից մինուս գնաց»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ընկերության հետ պայմանագիր չեն կնքել, քանի որ ընկերությունն ասել է, որ իրենք թրեյդերի հետ չեն կարող պայմանագիր կնքել, բայց վերջինս ունի ֆինանսական գործարք կատարելու բոլոր լիազորությունները: Երբ պարզ դարձավ, որ գումարները զրոյացվել են, տուժողները դիմել են Teletrade-ի տնօրինությանը, հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ են կորցրել իրենց գումարները, այն դեպքում, երբ դասընթացների ժամանակ իրենց հավաստիացրել են, որ գումար կորցնելու հավանականությունը զրո է: Հարցին՝ ո՞վ է պատասխանատու գումարների փոխհատուցման համար, տնօրինությունը պատասխանել է, որ ֆինանսական շուկան (բորսա) անկայուն է եղել, ինչի արդյունքում գումարները մինուս են գնացել։ 

Գործադիր տնօրեն Արթուր Վարդանովն էլ NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց. «Պատասխանատուն թրեյդերն է՝ Քրիստինե Բալաբեկյանը, նրանից էլ թող պահանջեն»։ Մեր հարցին, թե տնօրինությունն, արդյո՞ք, պատասխանատվություն չի կրում սխալ գործարքների և դրանց հետևանքով կորցրած գումարների համար, չէ՞ որ Քրիստինեն առանձին չէր կարող գործել, նա ընկերության անունից է կատարել այդ գործարքները, Արթուր Վարդանովը պատասխանեց․ «Քրիստինեից թող պահանջեն իրենց գումարները»։

Հետագայում ներդրողները պարզել են, որ Քրիստինե Բալաբեկյանը, գործարքները տանուլ տալուց հետո, դուրս է եկել աշխատանքից՝ հրաժարվելով տուժածներին փոխհատուցելուց, քանի որ, ըստ նրա, մեղավորը Teletrade ընկերության ղեկավարությունն է։ Որոշ ժամանակ անց նրա հեռախոսահամարը դարձել է անհասանելի:

«Ես 900 դոլար եմ ներդրել։ Մեզ համոզեցին, որ Քրիստինեն շատ լավ թրեյդեր է, որ մեզ համար հավելյալ գումար կապահովի, մենք էլ հավատացինք ու «Հայբիզնեսբանկում» Teletrade-հաշվին գումար փոխանցեցինք»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց տուժող Ոսկի Նազարյանը։

Նա նշեց, որ իրենք մի քանի հոգով դիմել են ոստիկանություն, բայց ոչ մի արդյունք չի եղել, գործը կարճվել է։ Նրանց բազմաթիվ հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։ Դրանից հետո նորից են գնացել ոստիկանություն և այս անգամ բազմաթիվ քաշքշուկներից հետո, ի վերջո, գործը հասել է դիվանբաշուն՝ Կենտրոնի և Նորք-Մարաշի դատախազություն։

Գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել դատախազ Անդրանիկ Սիմոնյանի հետ, բայց նրա հեռախոսահամարը անընդհատ «զբաղված էր»:

«Հայբիզնեսբանկից» էլ տեղեկացանք, որ, այո, նման հաշվեհամար գոյություն ունի, իրենք փոխանցել են գումարն ընկերության հաշվեհամարին։ Բայց հանելուց հետո ու՞ր է գնացել փողը, իրենց հայտնի չէ։

Ներդրողների պնդմամբ, երբ գումարները սկսել են մինուս գնալ, ընկերության մենեջեր Անժելիկա Սարգսյանը համոզել է նրանց գումարները բանկից տեղափոխել ընկերության ֆինանսական ֆոնդին, որտեղ ավելի արագ ու հեշտ կլինի հետ բերել փողը: Ներդրողները լսելով մենեջերին՝ գումարը փոխանցել են Teletrade-ի հաշվին, ինչն էլ, նրանց խոսքով, ընկերությունը «մեջ-մեջ» է արել։ Ի դեպ, Անժելիկա Սարգսյանը ևս չպատասխանեց մեր զանգերին: