Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

«Պատգամավորն ի՞նչ կապ ունի, արա, հեսա կտամ չանեդ կծռեմ»․ Միջադեպ ԵՊՀ-ում՝ ԱԺ պատգամավոր-դասախոսի ու ուսանողի միջև

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ակտիվորեն քննարկվում էր ԵՊՀ-ում տեղի ունեցած կոնֆլիկտը՝ ուսանողի ու դասախոսի միջև։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի հեռակա ուսուցման ուսանող Արմեն Գալջյանը պատմեց միջադեպի մասին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։

«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի աշխատանքային իրավունք առարկայի դասախոս Գևորգ Պետրոսյանը պահանջեց, որ ես դուրս գամ լսարանից, քանի որ սափրված չեմ։ Ես նրանից իրավական հիմք պահանջեցի, ըստ որի՝ ես պարտավոր եմ սափրված ներկայանալ դասի, բայց նա չկարողացավ ներկայացնել այդ իրավական հիմքը։ Հետո ինձ դուրս հրավիրեց լսարանից և միջանցքում ասաց, որ գնամ դեկանի մոտ, ով թույլ կտա նստեմ դասին։ Ես գնացի դեկանի մոտ, ներկայացրեցի իրավիճակը, և նա ասաց, որ չկա նման իրավական հիմք, որ չսափրվելու համար ինձ չթողնեն դասի նստեմ և ասաց, որ կարող եմ գնալ ու մասնակցել դասին։ Երբ վերադարձա լսարան, Գևորգ Պետրոսյանին ասացի, որ դեկանն ինձ թույլատրել է մասնակցել դասապրոցեսին, և նա ասաց, որ մյուս անգամ սափրված գամ, իսկ ես ասացի, որ ինքս կորոշեմ»։

Ուսանողն ընդգծեց, որ այդ խոսակցությունից հետո նոր զարգացումներ տեղի ունեցան, ու հետագա խոսակցությունները դարձան ավելի լարված։

«Նա ավելի զայրացավ և մենք միասին գնացինք դեկան Գագիկ Ղազինյանի մոտ, որտեղ նա ինձ ասաց․- «Դու ո՞վ ես վաբշե, դու գիտե՞ս՝ ես ով եմ»:- Ես պատասխանեցի,- Դուք ԱԺ պատգամավոր եք և դասախոս,- որին նա արձագանքեց,- «Պատգամավորն ի՞նչ կապ ունի, արա, հեսա կտամ չանդ կծռեմ»։ Հետո դեկանն ինձ ասաց, որ մենակ թողնեմ իրենց, և ես գնացի լսարան, մինչև Պետրոսյանը վերադարձավ լսարան և ես փորձեցի մտնել դասի, բայց նա չթողեց։ Մի քանի անգամ ես ասացի, որ դասն ինձ հետաքրքիր է ու ես ցանկանում եմ նստել դասին։ Ես մտա լսարան ու մասնակցեցի դասապրոցեսին»։

Ուսանողը հավելեց, որ դասապրոցեսի սկզբում դասախոսը լսարանից դուրս էր հրավիրել բոլոր այն ուսանողներին, ովքեր սափրված չեն եղել։ Ուսանող Արմեն Գալջյանը նշեց նաև, որ հաջորդ օրը նրան դեկանատից տեղեկացրել են, որ ծառայողական քննություն է սկսվել, և պետք է բացատրագիր գրել։

Հավելնեք նաև, որ ուսանող Արմեն Գալջյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ելք» դաշինքի անդամ։ Նա հանդիսանում է նաև ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ուսանողն ընդգծեց նաև, որ միջադեպի ժամանակ Գևորգ Պետրոսյանը չի իմացել, որ ուսանողը Նիկոլ Փաշինյանի օգնականն է։