Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները
Հասարակություն

«Գոհար» երգչախմբի ղեկավար Հարութը Խորենացու մեդալը չի վերադարձնի, որ իշխանության «կաթից չկտրվի»

Խորենացի մեդալի հետևողական վարկաբեկումը ոչ միայն անմեդալ գործիչների հոգին է ալեկոծում. լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը՝ «Գոհար» երգչախմբի տեր ու տնօրենը, ցանկացել է վերադարձնել մեդալը:

Հնարավոր է առիթը սփյուռքահայ գործարար-բարերարի խիղճն ու խղճմտանքն է։ ու հնարավոր է, որ Հարութն էլ նեղ շրջանակներում հավուր պատշաճի և մի բան էլ ավելի, իշխանություններին լիաթոք հայհոյում է: Եվ առհասարակ, Հայաստանում կա՞ մարդ, որ իշխանություններին չի հայհոյում նեղ ու վստահելի միջավայրում:

Բայց հիմա հանգիստ թողնենք իշխանությանն ու խոսենք Հարութի մեդալից։

Ասում են, թե մեդալը վերադարձնելու գաղափարից Հարութին hետ է պահել «Գոհար»-ի պրոդյուսերը՝ Սևակ Սերոբյանը։ Ինչպես ասում են՝ մասոն Սևակը, Հայաստանի իշխանական օղակներում իր հովանավորների մասին լուրեր է սիրում շրջանառել, թե ողջ կյանքն աշխատել է «Գոհար»-ի սեփականատեր Հարութ Խաչատրյանի համար:

Համենայնդեպս որոշ լուրերի համաձայն, Սևակ Սերոբյանի շնորհիվ Խաչատրյանները Գյումրիում ռեստորան, հյուրանոց, պիցերիա, վարսավիրանոց ու այլ սրահներ են աշխատեցնում։ Նրանք իրենց բիզնեսն սկսկել են ընդլայնել նաև Երևանում, բայց ո՛չ թե մշակությանին, այլ ռեստորանային մասով:

Մամուլը մի առիթով գրել էր նաև «Գոհար»-ի և նրա տված համերգների գեղարվեստական իմաստով խիստ կասկածելի որակի և երաժիշտների ու երգիչների ստրկական շահագործման պայմանների մասին: Որոշ լուրերի համաձայն «Գոհար»-ի երգիչ-երգչուհիներն էլ ոչ հրապարակավ բողոքել են, թե ճոխ ու ծախսատար համերգների համար իրենք՝ դրանց բուն հերոսները, չնչին վարձատրություն են ստանում: Ճոխ էկրաններ, գունազարդ դրոշակներ, թանկարժեք լույսեր ու ծաղիկներ, որոնք  առաջնահերթություն են Հարութի ու Սևակի համար ավելի, քան երգչի վարձատրությունը։ 

Մենք, մեր հերթին ո՛չ «Գոհար»-ի գեղարվեստական բարձրարժեքությունը կքննարկենք, ո՛չ էլ նրա աշխատակազմի գոյատևման ընկերային պայմանները. խնդության և ուրախ ժամանցի պարեղանակ դարձած՝ «Մշո ազգի կույս աղջիկներ ասքյարներ բռնին տարան» երգն, արդեն իսկ շատ խոսուն վկայություն է եղել:

Ինչ վերաբերվում է երգիչ-երգչուհիների գուցե արդար, բայց ըստ էության լռելյայն բողոքին, ապա դա չի կարող լուծվել քանի դեռ բացեիբաց չի հայտարարվում այդ մասին և քայլեր չեն ձեռնարկվում։

Երգչուհիները նեղ շրջանակում ասել են, թե հաջողությունների կարող են հասնել միայն պրոդյուսերի՝ նույն Սևակ Սերոբյանի «դաբրոյով»։ Չբացենք չակերտները, թե «դաբրո»-ն ինչ է, բայց լավ կլիներ, որ այդ երգչուհիները համարձակություն ունենան նույնը հրապարակավ ասել, եթե ուզում են ամեն ինչ իր տեղն ընկնի ու «չարագործները» պատժվեն։

Իսկ քանի դեռ չեն պատժվել, կշարունակեն իրենց սև գործն ու փող «ճանկելու» համար զարտուղի ճանապարհների փնտրտուքը։ Հատկապես, որ փողը միշտ նրանց պետք է։

«Գոհար»-ի պրոդյուսերը փորձում է ֆիլմ նկարահանել Կիլիկյան Հայաստանի մասին: Այդ հարցում Սևակին օգնում է նրա հայաստանյան գործընկերը՝ Աշոտ Առաքելյանը։ Այն Աշոտը, որ ժամանակին եղել է մատուցող և աշխատել է «Շարմ Հոլդինգի» Մաֆ ակումբում: Հետո նույն «Շարմ Հոլդինգ»-ի դուստր կազմակերպությունում սկսել է ռեժիսորություն անել, իսկ առավել հայտնի է դարձել Հրանտ Թոխատյանի և Ալբերտ Ազարյանի աղմկահարույց տեսանյութով։ Հիշեցնենք, որ նախընտրական տեսանյութի հերոսները, մոնտաժից դուրս մնացած կադրերում հայհոյում էին՝ մեկը Սերժ Սարգսյանին, մյուսը՝ Երվանդ Զախարյանին: Ահա Աշոտն այդ չմոնտաժված տեսանյութի «ռեժիսորն» էր:

Իհարկե պարզից էլ պարզ է, որ այդ տեսանյութը «Շարմ Հոլդինգ»-ի աչալուրջ պատասխանատուների ճիրաններից չէր կարող հենց այնպես՝ հանկարծակի հայտնվել Յութուբում։ Այդպես մտածելու համար առնվազն պետք է հիմար լինել, կամ գոնե միամիտ։ Սա մտածված ռեժիսյորական հնարք ու «տրյուկ» է եղել։

Ու հիմա հավանաբար նաև սրա և սրա նման շատ այլ «տրյուկներ»-ի շնորհիվ «աճպարարները»  Սերժ Սարգսյանի կառավորությունից գումար են ստանալու, որպեսզի ֆիլմ նկարահանեն՝ Կիլիկյան Հայաստանի մասին:

Այնպես որ Հարութը «Խորենացուն» չի վերադարձնի, Կիլիկիայի մասին «շեդեվր» կնկարահանվի, «Գոհար»-ն էլ կշարունակի հաղթարշավել՝ ֆենոմենալ կերպով լռելյայն դժգոհելով, բայց ճոխ, բազմաձայն ու բարձր գովերգելով հայ իրականությունը:

Կարճ ասած՝ «Գոհար» երգչախմբի ղեկավար Հարութը Խորենացու մեդալը չի վերադարձնի, որ իշխանության «կաթից չկտրվի»։

NEWSPRESS.am