Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Սպորտ

Կայացավ ՀՀ ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի թիմի միջև ընկերական խաղը

Մարտի 21-ին Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջև ընկերական խաղը: Խաղին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ինչպես նաև՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Գիորգի Սագանելիձեն:

Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ և վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի մարզադպրոցի սաները:

Դիտարժան խաղն ավարտվեց հայ մարզիկների հաղթանակով՝ 33-21 հաշվով: Միջոցառման ավարտին հայ և վրացի անվասայլակավոր մարզիկները պարգևատրվեցին համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի դեսպան Գ. Սագանելիձեի և ԱԻ նախարար Դ. Տոնոյանի կողմից:

Ողջունելով մարզիկներին՝ Դ. Տոնոյանը նշեց, որ մարզասարահում ստեղծվել էր արտակարգ տրամադրություն և ոգևորություն, ինչն աննախադեպ դիտարժան խաղ ապահովեց:

-Այսօրվա հանդիսավոր միջոցառումը հարգանքի տուրք էր մեր մարզիկներին, ովքեր այս նախաձեռնության հեղինակներն են: Նրանց՝ սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ հավատը ոգեշնչման օրինակ է բոլորիս համար: Այսպիսի միջոցառում տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ, և մեզ համար այն պատշաճ մակարդակով անցկացնելը մեծ պատասխանատվություն էր, ինչը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների աջակցության: Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է նաև առողջ ապրելակերպը և սպորտը, ուստի կանենք ամեն ինչ նման միջոցառումների շարունակակնության ապահովման համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդաության հարցերի նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայկական կարմիր խաչի ընկերությանը, - եզրափակեց ԱԻ նախարարը:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Գ. Սագանելիձեն նշեց, որ այս բարեկամական հանդիպումը հոգու անհաղթելիության, ներքին տոկունության, անպարտելիության, հույսի և սիրո տոնն է:

- Հաջողություններ եմ մաղթում այսօրվա ընկերական մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Այսօր չկան հաղթողներ և պարտվողներ: Ես խորապես համոզված եմ, որ այս ընկերական մրցույթում հաղթեց վաղվա օրվա հույսը, կյանքի սերը, կամքը, եղբայրությունը և բարեկամությունը, - ասաց Վրաստանի դեսպանը:

Վրաստանի՝ անվասայլակներով բասկետբոի ֆեդերացիայի նախագահ, թիմի ավագ Իրակլի Գիորգիաձեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, և իր համար հայկական հյուրընկալությունը անակնկալ չէ:

- Այստեղ մարդիկ շատ սիրալիր են և հյուրընկալ: Ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին: Հաջորդ առաջնությունը նախատեսում ենք անցկացնել Վրաստանում, կհրավիրենք նաև ԱԻ նախարարության թիմին: Այս թիմը շատ ուժեղ է, բացի այդ շատ լավ տղաներ են, - ասաց Ի. Գիորգիաձեն:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է և պատրաստվում միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը:

ԱԻՆ