Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Մարաղա մտան տանկերը, կոտորեցին, վառեցին ու 50 հոգու էլ տարան․ պատմում է Մարաղայի կոտորածից փրկված Բորիկը

1992 թվականի ապրիլին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածի արդյունքում զոհվեց 57 մարդ և գերեվարվեց 45 խաղաղ բնակիչ։ Մարաղայում տեղի ունեցած դեպքերը մինչ օրս շարունակում են մնալ անպատիժ։ Շատ դեպքերում մենք անդրադառնում ենք 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությանը, փնտրում փաստեր, փաստաթղթեր, կադրեր, իսկ արդյունքում ցեղասպանություն տեղի ունեցավ նաև մեզանից 26 տարի առաջ։ Ցեղասպանություն կարող էր տեղի ունենալ նաև քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։

70-ամյա Լենոր Բայրամյանը այն մարդկանցից է, ով Մարաղայի կոտորածներից առաջ կարողացավ հրաշքով կենդանի մնալ, ընտանիքին վերցնել ու գալ Երևան։ Մատենադարանի կաթսայատանն է աշխատում։ Չի սիրում խոսել, ցավով է հիշում Մարաղայի դեպքերը, երազանքներ ու նպատակներ այլևս չունի։

«Երազանքներ ժամանակին ունեի, երբ Մարաղայում էի։ Հիմա ի՞նչ երազանք ունենամ ես, էլ բան մնա՞ց, որ երազանք ունենամ։ Ամեն ինչ վերջացել է»։

Այս խոսքի վրա բարկացավ ու սկսեց ձվածեղի վրայի սոխն ավելի արագ կտրատել։ Ընդմիջման ժամ էր։ Կաթսայատան կանոնակարգված լռության մեջ իր համար ձվածեղ էր պատրաստում։ Սեղանին դրված էին խաչբառը, գրիչն ու ակնոցները։ Ձեռքերում Արցախյան հողի ուժն էր, ոգին, անցած դժվար ճանապարհն ու աներազ ապագան։

«Այդ օրերին ես Երևանում էի։ Հետո եկա, վերցրի ընտանիքիս ու Մարաղայից բերեցի այստեղ։ Մենք հրաշքով փրկվեցինք։ Եթե մնայինք գյուղում, ապա․․․․։ Ես Երևանում էի ու այստեղից իմացա, թե ինչ է կատարվել, բայց ես գիտեի ստույգ տեղեկություններ, քանի որ այնտեղ էին իմ ընկերները, բարեկամները։ 1992 թվականի այդ օրերին գյուղը պահում էին գյուղացիները։ Գյուղը շրջափակել էինք, հսկում էինք, որ ոչինչ տեղի չունենա։

Ադրբեջանցիները գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա էին։ Ապրիլի 10-ին նրանք հարձակվեցին մարտական դիրքերի վրա։ Գրավեցին առաջին գիծը, հետո հաջորդը, հետո մտան գյուղ, հետո եկան տանկերը, սկսեցին աջ ու ձախ կրակել գյուղի վրա, հետո եկան «Օմոնի» զորքերը, սկսեցին մարդկանց կոտորել, սպանել, վառել, կտրատել ու մոտ 50 մարդ իրենց հետ տարան»։

Լռեց։ Չէր կարողանում խոսել։ Աչքերը մի փոքր թրջվեցին։ Չհասկացա՝ սո՞խն էր պատճառը, որ աչքերը մի փոքր թացացան, թե՞ դառը հիշողությունները։ Հետո հիշեց իր տատին, ով չէր սիրում իր անունը։

«Անունս Լենոր է, ազգանունս՝ Բայրամյան, սակայն տատս անունս չէր սիրում։ Ինձ Բորիկ էր ասում։ Ասում էր՝ այդ ի՞նչ անուն է ու սկսեց Բորիկ ասել։ Ինձ բոլորը Բորիկ են ճանաչում։ Անգամ ընկերներս են զարմանում, որ անձնագրիս մեջ տեսնում են անունս»։

Լենորն այնտեղ թողեց իր մեծ ու հսկա տունը, իր պապերի, հոր չարչարանքը, իր ու իր ընտանիքի աշխատանքը։ Թողեց, որ ավերեն, քանդեն ու ոչնչացնեն։ Թողեց, որ այդ տան պատերի տակ ադրբեջանցիները սպանեն Մարաղայի անմեղ մարդկանց։ Հիշում է ցավով։ Անգամ պահ կար, որ չէր էլ ցանկանում հիշել կամ խոսել։

«Տղե՛ս, մենք մեծ պետությունների ձեռքի տակ խաղալիք ենք։ Այդ կոտորածներն արեցին ադրբեջանցիները, սակայն իմացի՝ եթե վերևներում չուզենային,ապա դա չէր էլ լինի։ Հիմա նույնիսկ չեմ էլ գնում Արցախ։ Հազարից մեկ անգամ։ Էլ գնամ ի՞նչ անեմ։ Ամեն ինչ ավերակ է։ Մենք հրաշքով փրկվեցինք»։