Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Ո՜վ, մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին

Օրեր առաջ 10 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Ժիրայր Սեֆիլյանի այս պատժաչափը հասարակությանը, բնականաբար, դուր չի եկել: Քաղաքացիները, քաղաքական և հասարական գործիչները, իրավապաշտպաններն արդարացիորեն պնդում են, որ սա խայտառակություն է: Ժիրայր Սեֆիլյանին նման խայտառակ դատավճռով և, փաստացի, մարդասպանի պատժաչափով բանտում պահելու որոշումը մեր պետության խայտառակությունն է:

Առհասարակ, Հայաստանի դատական համակարգը երկրի խայտառակությունն է: Դատարաններն արդարադատություն իրականացնելու փոխարեն զբաղված են նախագահական նստավայրից ուղարկված վճիռները դակելով և այն հրապարակելով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունն առաջին հերթին իրենց անկախ ու ազատ դատական համակարգն է: «Ամիստադ» ֆիլմում պատմվող տեսարանները դրա վառ ապացույցն են: Ովքեր չեն տեսել ֆիլմը, ասենք, որ ֆիլմում դատարանի առաջ են կանգնում Աֆրիկայից բերված ստրուկները: ԱՄՆ նախագահը դատարանի դատավորներին հրահանգ է իջեցնում ստրուկներին վերադարձնել ստրկատիրոջը, բայց արի ու տես՝ դատավորները հակառակ որոշում են կայացնում։ Կասեք՝ ֆիլմ է էլի:

Բայց ոչ, «Ամիստադ» ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա: Ինչևէ: Փաստենք միայն, որ, օրինակ, Միացյալ Նահանգներում Սպիտակ տան ղեկավարը, այս դեպքում Թրամփը չի կարող որևէ նահանգային դատարանի հրահանգել, որ այս կամ այն գործով այս կամ այն վճիռը կայացնեն: Թրամփին կհեռացնեն իր պաշտոնից արդարադատությանը խոչընդոտելու համար:

Ո՞վ է դատավորն առհասարակ: Դատավորը երկրային կյանքում պատժող կամ արդարացնող այն ազնիվ գիտնականն ու քաղաքացին է, որից կախված են մարդկային ճակատագրեր: Դա այդպես է զարգացած և հզոր պետություններում, բայց ոչ, բնականաբար, Հայաստանում:

Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ դատավորին ոչ միայն կարող են կաշառել (5 դատավոր բանտում է կաշառք ստանալու համար), այլ նաև հրահանգել այս կամ այն որոշումը կայացնել: Հայաստանում դատավորներին հրահանգում են նախագահականից, հրահանգում են կառավարությունից, դատավորներին հրամաններ են տալիս գործարար օլիգարխները, պատգամավորները մանր ու միջին չինովնիկները… Իսկ համակարգի կոռումպացվածության մասին չենք քննարկում։

Հիմա սերնդափոխություն է տեղի ունենում նաև դատական համակարգում: Վատ ու դատապարտելի վերը նշված երևույթներին զուգահեռ, պարտավոր ենք արձանագրել նաև մի լուսավոր կետ այս համատարած խավարում:

Մենք ունենք մի քանի (ցավոք, մատների վրա կարելի է հաշվել), երիտասարդ և սկզբունքային դատավորներ, որոնց մեծ ցանկության դեպքում չենք կարող պատկերացնել կաշառվելիս կամ ինչ-որ մեկի հրահանգին հետևելիս: Երիտասարդ ու խոստումնալից է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը և նրանց սերնդի ևս մի քանիսը:

Բայց մի Ռշտունիով գարուն չի գա, հատկապես երբ նա գրեթե մենակ է մնացել ողջ համակարգի դեմ: Հաճախակի են հին ու կոմունիստական չեկիստի կեցվածքով դատավորները, որոնք սկսել են դժգոհել Ռշտունուց և նրա թիմից:

Հասարակությունը բողոքում է այսօր Սեֆիլյանի համար, վաղը կբողոքի «Սասնա ծռերի»-ի համար, մի ուրիշ օր՝ մեկ այլ հնչեղ գործի համար: Բայց դատական համակարգում անարդար ու ոչ պատշաճ որոշումները կարող եք տեսնել ամեն օր:

Հայաստանը բուժման լուրջ կարիք ունի, իսկ մեր երկրի թիվ մեկ հիվանդ ու ամենակարևոր հիվանդ օրգանը սիրտն է՝ մեր արդարադատությունը, որը մինչև կոկորդը խեղդված է ճահճում: Ու Հայաստանը երբեք չի հզորանա, քանի դեռ դատական համարգում տիրում է խայտառակություն ու բացակայում է արդարությունը։

Արիանա Հովսեփյան 
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն