Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն․ մտավորականները մտահոգված են

ՀՀ Կառավարության կողմից հանքարդյունաբերությունը հայտարարված է որպես երկրի զարգացման գերակա ճյուղերից մեկը: Հայաստանի տարածքում արդեն շահագործվում է շուրջ 400 հանքավայր, այդ թվում 23-ը՝ մետաղային: Ընդ որում այդ ցուցանիշները անընդհատ աճի միտում ունեն, քանզի տրամադրվում են նորանոր հանքերի շահագործման թույլտվություններ: Պատկերը լրացնում են 22 պոչամբարները, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով, ինչպես նաև հանդիսանում են տեխնածին աղետների հնարավոր կենտրոններ:

Պետությանը հասանելիք շահույթի առումով նշված գործունեության տնտեսական օգուտն աննշան է, տարեկան կազմելով ՀՆԱ-ի ընդամենը 2,5-2,9%: Սակայն, էկոլոգիական, հետևաբար և բնակչության առողջության համար ռիսկերը, հատկապես մետաղային հանքերի պարագայում, հսկայական են: Այդ մասին են վկայում թե պաշտոնական բնապահպանական մոնիտորինգի և առողջապահական վիճակագրական տվյալների համադրումն ու վերլուծությունը, թե հատուկ իրականացված գիտահետազոտական աշխատանքները:

Այսպես, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Քանաքեռ-Զեյթուն» ՓԲԸ Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում, Երևանի Պետական համալսարանում կատարված ուսումնասիրությունները բացահայտում են էկոհամակարգային շղթայի՝ հող-ջուր-օդ-բույս, հետևաբար և սննդի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակչության առողջության ցուցանիշների վատթարացումը, հատկապես նորագոյացությունների և արյան շրջանառության հիվանդությունների պարագայում: Բավական է նշել, որ առավել ռիսկային գոտիներում բնակվող երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն:

Խիստ մտահոգություն է հարուցում նաև այն փաստը, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների Հայաստանն այն երկրների շարքում է, ուր վերջին տարիներին քաղցկեղից մահացության ցուցանիշը շատ բարձր է: Փաստ է, որ երևույթն ուղղակիորեն կախվածության մեջ է նաև էկոլոգիական իրավիճակից:

2017թ. ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման հայեցակարգը, ուր բավականին օբյեկտիվորեն գնահատված է երկրում ստեղծված էկոլոգիապես անբարենպաստ իրավիճակը և նույնիսկ նշված է, որ ոլորտում բացակայում է որևէ դրական փոփոխություն: Գործունեությունը շարունակվում է խորացնելով էկոլոգիական և առողջապահական ռիսկերը: Դասեր չեն քաղվել նույնիսկ Թեղուտի հանքի շահագործման և դադարեցման խիստ բացասական օրինակից, երբ բոլոր կանխատեսվող վտանգները վատագույնս դրսևորվել են, իսկ այսպես կոչված սոցիալ-տնտեսական օգուտները հօդս ցնդել:

Առանձնահատուկ շեշտում ենք՝ երկրի սահմանափակ տարածքում պարզապես անհնար է զուգակցել Հայաստանի զարգացման առաջնահերթ ճանաչված ուղղությունները` հանքաարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Անընդհատ ավելացող հատկապես մետաղային բաց հանքերի քանակը և պոչամբարները, որոնք թունավորում են շրջակա միջավայրը, հատկապես՝ ջրային ռեսուրսները, ուղղակի խորընդոտ են գյուղատնտեսության՝ առաջին հերթին՝ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական ապրանքների արտադրությանը և զբոսաշրջության զարգացմանը:

Դիմում ենք ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը.

· կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը և նոր թույլտվությունների տրամադրումը,

· անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը,

· ուսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,

· պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:

Ակնկալում ենք համապարփակ պատասխան՝ օրենքով նախատեսված ժամկետում:

Մտավորականների խորհրդի անունից՝

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆ՝ Քանդակագործ

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ քիմիական գիտ. թեկնածու

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն ՀԿ ղեկավար

Երևան, 23.03.2018թ.