Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Հասարակություն

Եկեղեցին քանդելու ժամանակ մի մարդ վայր ընկավ ու մահացավ․ Մի տխուր պատմություն քանդված եկեղեցու մասին (ֆոտո)

1937 թվականին սպանվեց Եղիշե Չարենցը։ Չարենցի մահից մոտ 15 տարի հետո Ամիրյան փողոցում Խորհրդային իշխանությունները քանդեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու տեղում կառուցեցին դպրոց, որն էլ կրեց Չարենցի անունը։ Ամբողջ կյանքում իր ազգին ու ժողովրդին ծառայած, կյանքի վերջին տարիներին Խորհրդային իշխանությունների դեմ պայքարած, այդ նույն իշխանությունների ձեռքով սպանված Չարենցի մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ իր մահից մոտ 2 տասնամյակ անց կքանդեն եկեղեցի ու դրա փոխարեն կկառուցեն դպրոց, որն էլ կկրի իր անունը։ 

Չարենցը հավատարիմ մնաց Հայ Առաքելական եկեղեցուն։ Նա չգրեց ու չտպագրեց և ոչ մի ստեղծագործություն «Անաստված» թերթում, բայց նույն ժամանակ այդ թերթում աթեիստական ստեղծագործություններ, հոդվածներ ու զեկույցներ էին գրում Խաչիկ Դաշտենցը, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանն ու այդ ժամանակաշրջանի մի շարք հեղինակավոր գրողներ։ Իսկ այդ ժամանակաշրջանում ապրած մարդիկ իրենց հուշերում գրել, կամ ապագա սերունդներին փոխանցել են մի շարք արժեքավոր տեղեկություններ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին, որն իր շքեղությամբ ու գեղեցկությամբ համարվում էր Երևանի կենտրոնում գտնվող 3 գլխավոր ( Սուրբ Պողոս-Պետրոս, Նիկոլաևյան ուղղափառ Սուրբ Աննայի) եկեղեցիներից մեկը։

Գրիգոր Լուսավորիչը Երևանում ամենաուշն էր կառուցվել։ Այն սկսել է կառուցվել 1869 թվականին ու վերջնականապես իր ավարտին է հասել 1900 թվականին։ Բայց եկեղեցին երկար կյանք չունեցավ, քանի որ 1940-ականներին բոլշևիկների վանդալային ձեռքերը կարողացան քանդել այդ ու ուրիշ այլ հրաշալի կառույցներ։

70-ամյա Բադալյան Օֆելյան հիշում է իր մոր պատմությունները, ով տեսել էր այդ եկեղեցին, անգամ սովորել էր եկեղեցուն կից երգչախմբում։

«Մայրս՝ երջանկահիշատակ Երանուհի Բադալյանը, Ղարսից էր։ Իրենց ընտանիքով գաղթել էին այստեղ՝ Արևելյան Հայաստան ու հաստատվել Երևանում։ Հիշում եմ՝ պատմում էր ու ասում, որ եկեղեցին Երևանի շքեղությունն էր։ Պատմում էր, որ եկեղեցուն կից կար երգչախումբ, որտեղ երգել էր մայրս ու իր քույրը։ Ամեն անգամ, երբ մայրս պատմում էր, թե ինչպես քանդեցին եկեղեցին, աչքերը արցունքով էին լցվում։ Հիմա ես էլ ամեն անգամ մորս պատմությունը հիշելիս լաց եմ լինում։Երբ սկսեցին քանդել Երևանի եկեղեցիները, ամբողջ քաղաքը տրագեդիայի մեջ էր։Մարդիկ լալիս էին, սգում, չէին հասկանում, թե ինչպես կարելի է քանդել եկեղեցին ու դրա տեղում այլ բան կառուցել։ Նույնիսկ պատմում էր, որ եկեղեցին քանդելու ժամանակ մի մարդ եկեղեցու վրայից ցած էր ընկել ու մահացել։Երևանում ասում էին, որ դա Աստծո ձեռքի գործն էր»։
Տիկին Օֆելյան վերջին նախադասությունն ասաց, մատներով մաքրեց արցունքները, ձեռքերը դրեց փեշերին ու այլևս չկարողացավ խոսել։

Եկեղեցին տեսել էր նաև Եղիշե Չարենցի դպրոցի երջանկահիշատակ հավաքարարը, ում պատմությունները հիշում են դպրոցի այն ուսուցիչները, ովքեր շփվել ու լսել են այդ կնոջը։

«Նա պատմում էր, որ դպրոցը կառուցեցին եկեղեցու հիմքերի վրա, քանի որ եկեղեցին շատ ամուր էր։ Անգամ ասում էր, որ տանը եկեղեցու հիմքերից քարի կտորներ ունի պահած։ Նա նույնիսկ հիշում էր եկեղեցու խորաններից մեկի գտնվելու վայրը։ Այդ մասում դասասենյակն է։ Նա ամեն օր այդ մասում մոմ էր վառում ու աղոթում։ Բարի կին էր։ Բացառիկ էր, քանի որ տեսել ու աղոթել էր այդ եկեղեցում»։

Այդ եկեղեցում աղոթած մարդիկ այլևս չկա։ Կամ միգուցե կան ու ապրում են։Նրանք հիշում են Երևանի մեծ ու գեղեցիկ եկեղեցին, հիշում են Հին Երևանի Ամիրյան փողոցը, փողոցի անցուդարձը, մարդկանց դեմքերն ու անցյալի հոտը։ Տարիներ հետո նրանք նույնպես չեն լինի, կմնան հիշողություններն ու պատմությունները այն մասին, որ Եղիշե Չարենցի դպրոցի տեղում մի շքեղ ու գեղեցիկ եկեղեցի կար, անունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, որը քանդեցին բոլշևիկները։

Ա․ Զ․