NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». Սուպերվարչապետության հակառակ երեսը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովը նախօրեին հաստատեց կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է, որ կառավարությունն ունենալու է վարչապետ, երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ, և 17 նախարար: Այստեղ առանցքային բանավեճի առարկան ընդդիմության և իշխանության միջև այն էր, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, նաև, իհարկե, քննչական կառույցները անմիջականորեն լինում են վարչապետի ենթակայության տակ, ոչ թե կառավարության: Այսինքն՝ իրավապահ-ուժային այդ կառույցները լինելու են անմիջականորեն վարչապետի ներքո և հետևաբար անմիջականորեն հաշվետու չեն լինելու խորհրդարանին:

Իհարկե, այստեղ բանավեճի մասին խոսել հնարավոր է հարաբերականորեն, քանի որ գործնականում ՀՀԿ մեծամասնությունը հաստատել է կառուցվածքը առանց որևէ դժվարության: ՀՀԿ-ական, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե սուպերվարչապետ ստեղծելու, այլ քաղաքական մեծ պատասխանատվության ներքո դրված վարչապետ ունենալու մասին է խոսքը:

Մեծ հաշվով, պետք է արձանագրել, որ իրավիճակն այստեղ, անշուշտ, հարաբերական է, և ճշմարտությունը թերևս մեջտեղում է, և ամեն ինչ կախված է նրանից, թե ով է վարչապետը: Որովհետև, ի վերջո, վարչապետը դե յուրե ենթակա է Ազգային ժողովին, և եթե վարչապետը լինի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ որևէ ուրիշ գործիչ, ապա այս դեպքում անկասկած իրականությունը կլինի Գևորգ Կոստանյանի բնորոշմանը համապատասխան, և այդ վարչապետին ԱԺ մեծամասնությունը կդնի իսկապես լուրջ քաղաքական պատասխանատվության տակ՝ օգտագործելով իր առաջնային մանդատը:

Եթե խոսում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ապա այստեղ արդեն ավելի հավանական է դառնում հենց ընդդիմության ներկայացրած սուպերվարչապետի տարբերակը, քանի որ քաղաքական մեծամասնությունը հազիվ թե առաջնային մանդատ կիրառի Սարգսյանի հանդեպ: Այստեղ, սակայն, առանցքային ինտրիգներից մեկն այն է, թե Սերժ Սարգսյանն իր սուպերվարչապետությունն ում հանդեպ պետք է կիրառի: Ենթադրաբար՝ հասարակության, իշխանության դիրքերն ամրապնդելու համար:

Թվում է, որ դա իսկապես այդպես է, առավել ևս, որ նկատելիորեն փակվում է իշխանության գործունեությունը մի քանի ընթացակարգային մասերով: Սակայն արդյո՞ք Սարգսյանն ունի ընդհանրապես լայն իմաստով ռեսուրս փակ իշխանություն և փակ համակարգ, կարծր համակարգ հաստատելու համար, ունի՞ այդ հարցում արևմտյան պահանջները աչքաթող անելու, հաշվի չառնելու հնարավորություն: Ո՛չ, որովհետև դա անվտանգության հարց է, որովհետև առանց Արևմուտքի հետ հարաբերության Սերժ Սարգսյանը չի կարող զսպել Ադրբեջանին, Ռուսաստանն այդ իմաստով հուսալի է, եթե կա արևմտյան այլընտրանք, այլապես Ռուսաստանի վրա հույս դնել չի ստացվի, և Սերժ Սարգսյանը դա լավ գիտի:

Հետևաբար սուպերվարչապետությունը իրական քաղաքականության ռեժիմում որքան էլ ունի հանրությանը զսպելու, այդուհանդերձ՝ անկասկած նաև այլ նպատակ կամ գործառույթներ, եթե խոսքը հենց այդ տարբերակի մասին է և ոչ թե քաղաքական պատասխանատվության բեռ կրող վարչապետի մասին: Սուպերվարչապետությունը Սերժ Սարգսյանի «երաշխիքն» է Արևմուտքի հետ հարաբերություններում ճնշման ավելացման պարագայում, երբ նրանից կակնկալվի առավել դինամիկ գործունեություն թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ համակարգային ռեֆորմների հարցում:

Սերժ Սարգսյանը Արևմուտքից առավել ուժեղ և վճռորոշ պահանջների դեպքում չունի դիմադրելու ռեսուրս և նաև պատկերացնում է դրա ոչ խելամտությունը: Ըստ այդմ՝ նա պետք է ձեռք բերի իր իսկ գլխավորած համակարգի ներքին դիմադրությունը հաղթահարելու լծակներ, որոնք, իհարկե, գործի կդնի անհրաժեշտության դեպքում, երբ արդեն պետք է ընտրի Արևմուտքի և իր համակարգային գործընկերների միջև»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում