NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Վազող տողեր

Վիգեն Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը Սերժ Սարգսյանի կողմից փայլուն քաղաքական քայլ կլինի. Ռ. Բաբայան (տեսանյութ)

Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ վարչապետի ընտրության հարցը հասարակության պահանջն է՝ ո՞ւմ է ուզում տեսնել հասարակությունը։ Բաբայանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում միևնույն ժամանակ նկատում է, որ պարտադիր չէ հասարակությունն իր պահանջն արտահայտի հանրահավաքների տեսքով։ Մյուս կողմից էլ, ըստ Բաբայանի, դա ներքին տրամադրվածություն է։

«Արդյո՞ք այն երկիրը, որին դու սպասում ես, դու ինքդ պետք է հասնես, թե՞ պետք է դա քեզ բերեն-մատուցեն սկուտեղի վրա, թե՞ սպասում ես, որ օրենք կընդունվի, որով փողոցում թքելը կարգելվի․․․»։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վարչապետության հետ կապված լուրերին էլ Ռուբեն Բաբայանը տալիս է իր գնահատականը։

Ըստ նրա՝ եթե վարչապետի պաշտոնում առաջարկվի Վիգեն Սարգսյանի թեկնածությունը, դա կլինի փայլուն մտածված քաղաքական քայլ Սերժ Սարգսյանի կողմից։

«Եթե, օրինակ, մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտներ, թե ուզում է, որ Վիգեն Սարգսյանը դառնա վարչապետ, ապա նույն Հանրապետական կուսակցությունում գիտե՞ք ինչ կլիներ․․․ (լռում է)»։

-Իրար «կուտեի՞ն»։

-(Ծիծաղում է)․․․ Դուք ասացիք․․․

Ինչ վերաբերում է ընդդիմության` մի դեպքում «Երկիր Ծիրանի»-ի կողմից ընդվզմանը, իսկ մյուս դեպքում՝ «Ելք»-ի կողմից Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, ապա Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը ոչ մի արդյունքի չի հասնի։
Նրա խոսքով՝ հասարակության պահանջն ընդդիմությունը դնում է հին՝ արդեն իրենց սպառած ձևերի մեջ՝ ինչ մեկ տարի առաջ, ինչ 20 տարի առաջ։ Ու հասարակության դժգոհությունը դրանից է բխում, թե ոչինչ չի արվում։ Նա իրավիճակին նայում է ռեժիսորի աչքերով։

«Մենք հաճախ ենք քաղաքականության մեջ «թատրոն» բառն օգտագործում՝ վատ իմաստով, բայց դա այդպես չէ։ Իրականում քաղաքականությունը պետք է ճիշտ բեմադրվի և մատուցվի։ 88 թվականի զարթոնքն արդեն գեղեցիկ բեմադրություն էր, որտեղ ժողովուրդը՝ որպես հանդիսատես, իր մասնակցությունն ունեցավ այդ գործողությանը և չմնաց միայն որպես հանդիսատես»։

Ռեժիսորը նկատում է, որ դա այն ժամանակի համար էր լավ, իսկ հիմա նոր ձևեր ու մոտեցումներ են հարկավոր։ Նրա դիտարկմամբ՝ հարկավոր են նաև լոկալ մոտեցումներ։

«Ասում են՝ եկե՛ք իշխանության բուրգը քանդենք, որովհետև իրենք նորից նույն սկզբունքով իրենց բուրգ են կառուցելու ու ներքևներում իրենց մարդկանց նշանակելու»։

Բաբայանի գնահատմամբ՝ այսօր ընդդիմությունը լուրջ ծրագիր չունի իր առաջ դրած ու գալիս է հանպատրաստից։

«Գալիս են տեքստը չսովորած դերասանի նման։ Դեռ ոչ մի բան չես արել, բայց բերում ես հանդիսատես ու հետո նեղանում հանդիսատեսից, որ նա թողնում ու քո ներկայացումից գնում է։ Գնում է, որովհետև վատն է ներկայացումը, այն պատրաստել է պետք։ Այն պատրաստել է պետք՝ լավ իմաստով։ Իշխանությունը հատակին գցած չէ, որ գան ու վերցնեն»։

Ռեժիսորի կարծիքով՝ պետք է շատ զգույշ լինել մարդկանց չհիասթափեցնելու առումով։ Ամեն մի նման քայլ ավելացնում է հիասթափվողների շարքերը։

«Նրանք, ովքեր ուզում են ինչ-որ բաներ անել, պետք է հստակ պատկերացում կազմեն, թե ով է իրենց հանդիսատեսը։ Եթե հին ձևերով են աշխատելու, որակյալ հանդիսատես չեն ունենա։ Չունեցան որակ՝ ավելի վատ կլինի, քանի որ միայն որակն է բերում որակ»։