Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Վազող տողեր

Փաշինյանը «մերկ» է մնում. իշխանությունը զգուշացնում է գալիք խայտառակության մասին

Վարչապետի ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց Նիկոլ Փաշինյանը կարծես թե փորձում է իրավիճակին չհամակերպվել: Անկեղծ լինելով՝ արձանագրենք, որ Փաշինյանն իր այս պայքարում ենթարկվելու է կատարյալ ֆիասկոյի: Իշխանությունը դրա մասին անկեղծորեն զգուշացնում է Փաշինյանին:

Հիմա գանք սկզբից: Երբ 2016 թվականին գրավվեց ՊՊԾ գունդը, Պավլիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում արեց իր՝ թերևս ամենապատմական արտահայտությունը. «Բոլորը ղախպի տղերք են»: Մանուկյանը չի ասում՝ այսինչ գործչից բացի, ասում է՝ բոլորը…

Գունդը գրավելու օրերին Երևանում դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում՝ ցույցեր, երթեր, աջակցություն «Սասնա ծռերին» և այլն: Նիկոլ Փաշինյանն այդ օրերին թերևս ամենազգոնն էր՝ ի պատիվ իրեն, Փաշինյանն ասում էր, որ ուժ կիրառել չի կարելի: Փաշինյանի զգոնությունը չներվեց զենքով իշխանությունը վերցնելու ջատագով «Ծռերի» կողմից:

Փաշինյանը բառիս բուն իմաստով հեռացվեց ամբիոնից:

Գալով 2018 թվական՝ մեր օրեր, փաստենք, որ այդ ամենն իշխանությունն օգտագործում է հենց Փաշինյանի դեմ: Մենք այնքան էլ միամիտ չենք, որ հավատանք, թե դատական լսումները հասել էին հենց այն փուլին, երբ պետք էր գաղտնալսումներ հրապարակել:

Բայց «զուգադիպությունը» տեղին էր:

«Սասնա ծռեր»-ի վերջին դատավարության ժամանակ, մեղադրող դատախազը հրապարակեց այդ օրերի գաղտնալսումները, որոնցից մեկի ժամանակ Պավլիկ Մանուկյանն իր կողմնակիցներին հորդորում է՝ Փաշինյանին աղբամանը գցել:

Մանուկյանը դրանից մի քանի օր առաջ էլ բոլորին համարել էր «ղախպի տղա»:

Փաշինյանին դեմ են նաև իր ղեկավարած «Ելք» դաշինքում: Նա դուրս է գալիս պայքարի, որպեսզի Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «մերկ ձեռքերի պայքար»:

Չունենալով աջակցություն ո՛չ «Ծռերի» կողմից, ո՛չ անգամ իր համախոհ ընդդիմադիրների կողմից, Փաշինյանը փաստացի մերկ է մնում՝ ոչ միայն ձեռքերով, այլ նաև աջակցությամբ:

Իհարկե, Փաշինյանին զգուշացնողը միայն ու միայն իշխանությունն է: Իշխանությունները Փաշինյանին զգուշացնում են իրենց բոլոր միջոցներով՝ Մարուքյանով, դատախազի հրապարակած գաղտնալսումներով, անգամ ՀՀԿ-ականներով:

Իշխանությունը զգուշացնում է Փաշինյանին խայտառակության մասին:

Վարչապետական ընտրություններին մնացել են հաշված օրեր, և մի քանի օրից հասարակությունը կհասկանա իշխանությունների այս դավադիր ողջ սխեման, որը դեռ լարված է պահում հրապարակի հանդիսատեսին:

Արիանա Հովսեփյան 
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն