«Պարոն Ցոլակյան, Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը»
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն արձագանքել է Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի գրառմանն առ այն, որ ,Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի ընդլայնված նիստն է: Սակայն հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, կարծես թե, չի ցանկանում հանդիպել իրենց:
Անահիտ Բախշյանը մասնավորապես գրել է․
«Պարոն Ցոլակյան, Ձեր կողմից փոքրոգություն կդիտվի աշխատանքից ապօրինի ազատված դասախոսներին չհանդիպելը, Դուք ի պաշտոնե հարկադրված եք հանդիպել նրանց հետ, որպեսզի օբյեկտիվորեն վերլուծելու հնարավորություն ունենաք։
Բարեկամաբար խնդրում եմ Շիրակի ուսանողներին վերադարձնել իրենց կողմից ընդունված դասախոսներին, մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի «շռայլություն»»։