Երևանում 31-ամյա կին վարորդը Mercedes-ով բախվել է Գարեգին Նժդեհի արձանի պատվանդանին. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:
Կայքի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: