Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
Վազող տողեր

Ինչպե՞ս են հայ մայրերը «նպաստում», որ իրենց երեխաները կարդան համացանցի էրոտիկ նյութերը․ պարզաբանում է հոգեբանը

Հայաստանում օր օրի ավելանում են կայքերը։ Նոր կայքերում, բլոգերում ու համացանցային էջերում կարելի է կարդալ բազմաժանր ու բազմապիսի նյութեր։ Կայքերից մի քանիսի համար կարևոր նշանակություն ունի լրագրողական պրոֆեսիոնալիզմը, նյութի հավաստիությունը, իսկ մի խումբ կայքերի համար էլ առաջնայինը դիտողականությունն է։ Բավական է մտնել Ֆեյսբուք սոցիալական հարթակը, թերթել լրահոսն ու ականատես կլինես զարհուրելի նյութերի, որոնց վերնագրերը կարդալով՝ արդեն իսկ պարզ է դառնում, թե հոդվածի ներսում ինչ է կատարվում։ Շատ ժամանակ օգտատերերը չեն հետևում նմանատիպ կայքերին ու էջերին, սակայն այդպիսի լուրերը հայտնվում են համացանցային էջի լրահոսում։ 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում հոգեբան Արմինե Սարգսյանն ընդգծեց, որ կայքերում տարածվող լուրերը շատ մեծ ազդեցություն են թողնում հասարակության ամենախոցելի խավի՝ երեխաների հոգեբանական աշխարհի վրա։

«Բավական է մտնել ֆեյսբուք սոցիալական ցանցը ու կտեսնես կայքերի ֆեյսբուքյան էջերի լուրերի գովազդները․ «Ինչպես տղան բռնաբարեց իր մորը», «Հայր ու աղջիկ լոգարանում սեքսով էին զբաղվում մինչ մայրը տանը չէր» և այլն։ Այս վերնագրերն ու խայտառակությունները զարհուրելի են նաև սեռապես ու հոգեպես առողջ մարդու համար։ Այդ լուրեր գրողներն ու տարածողները չեն կարող հասկանալ, թե այս ամենն ի՞նչ ազդեցություն է թողնում երեխաների, դեռահասների ու պատանիների հոգեկան աշխարհի վրա։ Իսկ հիմա 10 տարեկանից բարձր բոլոր երեխաներն ունեն սմարթֆոններ ու կարողանում են ազատ օգտվել համացանցից։ Իսկ այդ երեխաների ծնողներն անգամ չեն էլ պատկերացնում ու չգիտեն, թե ի՞նչ է դիտում, կարդում ու ուսումնասիրում իրենց երեխան»։

Հոգեբանն ընդգծեց, որ երիտասարդ հայ մայրերի անհետևողականության արդյունքում իրենց երեխաները հասունանալով՝ ձեռք էն բերում լուրջ խնդիրներ։

«Ես վիճակագրությանը չեմ տիրապետում, սակայն անզեն աչքով էլ երևում է, թե դեռահասների շրջանում որքան են ավելացել միասեռական տղաներն ու աղջիկները։ Շատերն այդ ամենը կապում են Հայաստանում եվրոպական ազատամիտ մտածելակերպի տարածման հետ։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ մեծ կապ ունի նաև ծնողական անհետևողականությունը։ Փողոցում քայլում ես ու տեսնում 12 տարեկան աղջիկ երեխա, ով ունի սմարթֆոն։ Նա կարող է ազատ օգտվել համացանցից, կարող է խոսել ում հետ ցանկանում է։ Կարող է համացանցում նայել ցանկացած տիպի էրոտիկ տեսանյութ։ Իսկ հիմա հարց է առաջանում։ Արդյոք ի՞նչ է մտածում այդ երեխայի մայրը, կամ ինչպե՞ս է վստահում իր երեխային։ Շատ ժամանակ երեխան կարող է չկարդալ նմանատիպ լուրեր ու չփնտրել, բայց հիմա շատերիս ֆեյսբուքյան պատին բերում է լուրեր, որոնց էջերին մենք հավանություն չենք տվել։ Բավական է կարդալ այդ խայտառակությունների վերնագրերն ու արդեն ամեն ինչ պարզ է։ Իսկ երեխայի փխրուն ու գունագեղ աշխարհի համար հերիք է այդ զարհուրելի նյութի վերնագիրը և նա իր պատկերացումով այդ տեքստի տեսանյութային տարբերակը կվերարտադրի իր գլխուղեղում»։

Հոգեբան Ա․Սարգսյանը նշեց այն ճանապարհները, որոնց պետք է ուշադրություն դարձնել ու հետևել, հակառակ դեպքում իրավիճակն ապագայում ավելի վատ կլինի։
«Պետք է հետևել, թե կայքերում ի՞նչ նյութեր են հրապարակվում։ Պետք է սահմանել հատուկ կարգ։ Պետք է արգելել գումարով նյութերը գովազդելու մեխանիզմը։ Ես հասկանում եմ, որ դա շատ բարդ բան է, սակայն ամեն ինչ կախված է այդ բարդ ու իրենից մանրուք ներկայացնող իրողություններից։ Իսկ առաջին հերթին պետք է հետևողական լինեն ծնողները, ովքեր պետք է երեխաներին համացանցի գերի, ռոբոտներ ու այլասերվածներ չդարձնեն։ Ամեն ինչ պետք է վերահսկվի ու լինի չափի մեջ, հակառակ դեպքում մենք կունենանք անառողջ հասարակություն»։