Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները
Հասարակություն

«Մենք չենք ուզում, որ տեսանյութը հրապարակեք»․ Արտաշատի քաղաքապետը հերքում է անհերքելին (տեսանյութ)

Արտաշատի աղբահանության հետքերով NEWSPRESS.am-ին հաջողվել է կապ հաստատել քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ։

Ավելի վաղ անդրադարձել էինք 33-ամյա քաղաքապետի նախընտրական խոստումներին ու նրա ընտրվելուց հետո քաղաքի բարձիթողի վիճակին։ Կարեն Բենիամինյանի խոստացած մաքուր քաղաքն առայժմ արտաշատցիների համար անկատար երազանք է։

Մեր թղթակիցը եղել է Արտաշատում և նկարահանել աղբով ծածկված տարածքներ ու անդրադարձել քաղաքի խնդիրներին։ Նա փորձել էր հանդիպել նաև քաղաքապետին և հարցի շուրջ ստանալ մեկնաբանություն, սակայն քաղաքապետը տեղում չի եղել։ Իսկ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Գոհար Հովսեփյանն էլ թղթակցին համապատասխան մասնագետի մոտ ուղեկցելու և նրան խնդրի շուրջ մեկնաբանություն տալու փոխարեն, հորդորել է հետ գնալ և գրավոր հարցում ուղարկել։ Սա խոսում է այն մասին, որ կա՛մ Գոհար Հովսեփյանն իր տեղում չէ և չի տիրապետում իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ էլ նա պարզապես ցանկացել է, մեղմ ասած, «ցրել» լրագրողին․ երկու դեպքում էլ արդեն վատ է։

«Մենք լրագրողի հետ միշտ էլ զրուցում ենք, շատ բարեհամբյուր ընդունում ենք ու ճանապարհում ենք»,- մեր հարցադրմանն ի պատասխան ասաց քաղաքապետը։

Հարցին, թե ինչո՞ւ հանդիպում չեն կազմակերպել կոմունալ բաժնի պետի հետ, ով և պատասխանատու է աղբահեռացման աշխատանքների համար, քաղաքապետը հարցադրմամբ արձագանքեց․ «Իսկ լրագրողն ո՞վ է․․․ (նկատի ունի նյութի հեղինակին-հեղ․)․․․ ես կուզենամ, որ ճիշտ լուսաբանվի։ Հնարավոր է մի բնակիչ մի պահ բերել մի տեղ մի բան է լցրել․․․»։

Դիտարկմանը, որ ոչ թե մի, այլ 8 աղբարկղեր լցված են եղել աղբով ու տարածքն ամբողջությամբ կեղտով է լցված եղել, քաղաքապետը պատասխանեց, թե իբր ամեն օր իրենք աղբահեռացում են իրականացնում։

«Ես կուզեի, որ դուք գայիք ու միասին շրջեինք, տեսնեիք»,-ասաց նա։

Մեր թղթակիցը արդեն եղել է Ձեզ մոտ և արձանագրել աղբով ծածկված տարածքներ և ունենք նաև տեսանյութ, որը պատրաստվում ենք հրապարակել։

«Մենք չենք ուզում, որ դուք դա հրապարակեք․․․ կարողա՞ մեկը ինչ-որ բան ա ասել, որ վատաբանեք»,-չգիտես ինչու կասկածամտորեն հարցերց քաղաքապետը։

Ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք անտեղի վատաբանել, երբ աղբն իսկապես կա, ու տարածքը մաքուր չէ։

«Ես կուզեի Դուք արդար լինեք։ Ախր Դուք ինձ լավ չեք ճանաչում, ես անձամբ եմ հետևում աղբահանությանը»։

Երևի լավ չեք հետևում, որ մեր տեսախցիկը ֆիքսել է աղբը։

«Ես կուզեի Ձեր լրագրողը գար, համապատասխան պատասխանատուի հետ պտտվեր ամբողջ քաղաքում․․ վաղը ժամը երկուսին սպասում եմ»։

Մեր թղթակիցը արդեն եղել է Ձեր մոտ, ի՞նչ է փոխվելու, հասցնելու եք մաքրե՞լ աղբը։

«Մենք․․ չէ, մենք ամեն օր ենք մաքրում»,-համառորեն պնդում էր քաղաքապետը․ «Ձեր հրապարակումն անհիմն է»,-ասաց նա՝ հաշվի չառնելով այն, որ տեսանյութն ինքնին ավելի քան հիմնավորում է։

Մի խոսքով՝ քաղաքապետը փոխանակ զբաղվի աղբահանումն ավելի հաճախակի դարձնելու, տարածքը մաքրելու (ինչը ևս քաղաքապետարանի գործառույթում է) և ընդհանրապես՝ քաղաքը բարեկարգելու հարցով, փորձում է համոզել, որ մեր աչքերը խաբում են մեզ, և մեր տեսածն այն չէ՝ ինչ մտածում ենք։

Հատուկ նրանց համար, ովքեր կասկածում են, և այն ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի համար, ովքեր անխոհեմ մեկնաբանություններ են թողել հրապարակման տակ՝ պաշտպանելով քաղաքապետին, հրապարակում ենք տեսանյութը, որը թերևս ավելի խոսուն ու համոզիչ է, քան պարզապես նյութի հրապարակումը։

Նկատենք նաև, որ NEWSPRESS.am-ն ունի նմանատիպ էլի տեսանյութեր՝ քաղաքի այլ թաղամասերի խնդիրների հետ կապված։

Արմինե Մկրտումյան