Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան
Մամուլ

«Ժամանակ». Ընդդիմության խոստացած «ֆորս-մաժորի» անունը Կարեն Կարապետյան է

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նույնիսկ կես տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ իշխանության ձեւավորման ապրիլյան համատեքստն այսքան անցնցում, առանց ինտրիգների է անցնելու: Այս շաբաթվա սկզբում Սերժ Սարգսյանի համառոտ հարցազրույցը վերացրեց ինտրիգի վերջին պատրանքը` գրեթե բոլորի համար տեսանելի դարձնելով Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը: Այդ հայտարարությունը` մի կողմից, կոնսոլիդացրեց իշխանությունը, մյուս կողմից` ակումլյացրեց այն ուժերի գործունեությունը, որոնք հրապարակում են կամ հրապարակ են վերադառնում Սերժ Սարգսյանին հեռացնելու պահանջով:

Իհարկե, իրական քաղաքականության ռեժիմում չկա որեւէ նախադրյալ, որը գոնե տեսականորեն հաջողություն կարող է խոստանալ փողոցային պայքարի ջատագովներին: Չկա որեւէ քաղաքական փաստարկ, որ այս պահին կարող է բերվել` Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար: Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ուժերը` օրակարգի անհամարժեքությունից բացի, տակտիկական մի քանի սխալ են թույլ տվել` կրկնելով նախորդ ընդդիմադիրների ավանդական դարձած սխալները:

Օրինակ` ինչքանո՞վ է նպատակահարմար քաղաքական եւ կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացումը փոքր, ինչ-որ իմաստով քաոտիկ եւ անօրակարգ ակցիաների վրա, եթե դրանք չեն գեներացնում մագիստրալ քաղաքական գործընթացը կամ ի՞նչ իմաստ ունի ապրիլի 9-16-ի` իշխանության յոթնօրյա վակուումի մասին անընդհատ հիշեցումները, եթե ընդդիմությունն իսկապես մտածում է, թե յոթնօրյա հանրահավաքները բավարար են` կորպորատիվ շահերի առանցքով գործող բավականին արդյունավետ համակարգը կազմաքանդելու համար: Եթե այդ խորհրդավոր յոթ օրը ընդդիմության պայմանական զենքն է, ապա ո՞րն է դրա տեղն անընդհատ մրցակցին հուշելու իմաստը:

Մյուս կողմից` բնավ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է ազգային համերաշխության մթնոլորտում, եւ հասարակությունը, մեղմ ասած, օրհնում է այն օրը, երբ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետությունը: Քարոզչական այդ բլեֆին չեն հավատում անգամ ՀՀԿ գրասենյակում: Մեր հասարակությունն ունի դժգոհության, նույնիսկ ընդվզման քողարկված, լատենտ բավականին մեծ պոտենցիալ` նույնիսկ անկախ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցած տարի ներդրված «10000 դրամանոց» կոնսենսուսից եւ այն հանգամանքից, որ այս պահին տեսանելի չեն քաղաքական ներկայիս ստատուս-քվոն փոխելու հնարավորություններ: Իրավիճակը հակասական ու բազմաշերտ է, ինչը զարգացումների հիպոթետիկ, նույնիսկ դավադրական տեսություններ առաջ քաշելու հնարավորություն է ստեղծում:


Օրինակ` բոլորն ուղղակի կամ անուղղակի անդրադառնում են վարչապետության խնդրին` բացի Կարեն Կարապետյանից, ով այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է եւ, համենայն դեպս, մի քանի անգամ երկչոտ ակնարկել է, որ պատրաստ է իր պաշտոնում մնալ նաեւ ապրիլից հետո: Մինչ բոլորը նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի նոր «ինագուրացիային»` Կարեն Կարապետյանը անխռով հետեւում է վարչապետական իր օրակարգին, Գեղարքունիքի մարզում խոսում է աղբահանությունից ու ցանկապատերից եւ որեւէ կերպ չի արձագանքում Սերժ Սարգսյանի հայտարարությանը կամ չի խոսում իր հավակնությունների մասին:

Իհարկե, պրագմատիզմը հուշում է, որ Կարեն Կարապետյանը հաշտվել է իր ապագա կարգավիճակին` առաջին փոխվարչապետի պաշտոնին, մանավանդ, որ այն` նույնիսկ սահմանադրական կոնտեքստից դուրս, նախապատրաստվում է հենց Կարապետյանի համար: Իհարկե, կա նաեւ հենց Կարապետյանի հետ կապված մեկ այլ նախադեպ, երբ նա 2011-ին Երեւանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնը լքեց` «Գազպրոմում» ավելի գայթակղիչ առաջարկ ստանալուց հետո եւ հեռացավ Մոսկվա: Հիմա այս տարբերակը գրեթե բացառվում է, որովհետեւ Կարապետյանին Մոսկվայում, մեղմ ասած, որեւէ մեկը չի սպասում: Սակայն քննարկենք այլ` հիպոթետիկ, գուցե դավադրական վարկած:

Գուցե ապրիլի 9-ից 17-ը ընդդիմության խոստացած «ֆորս-մաժորի» անունը հենց Կարեն Կարապետյան է, ով` իր շահերից ելնելով կամ ստվերային պայմանավորվածությունների հենքով, ապահովելու է ընդդիմության հանրահավաքների, ասենք, բազմամարդությունը: Նման տեսական հնարավորություն, իհարկե, կա, որովհետեւ Կարապետյանը վարչապետի պաշտոնը կարող է պահպանել միայն ընդդիմության օգնությամբ, նրա հաջողության շնորհիվ, մանավանդ, որ իշխանության վակուումի օրերին Կարեն Կարապետյանը շարունակելու է մնալ իշխանության մեջ` թեկուզեւ պաշտոնակատարի կարգավիճակով, իսկ նրա ռուսաստանյան տնտեսա-քաղաքական հովանավորի` Սամվել Կարապետյանի համար, իշխանության վակուումը նույնիսկ ձեռնտու է: Սակայն պետք չէ շատ ոգեւորվել, որովհետեւ այս վարկածը` դավադրական լինելուց զատ, շատ թույլ է:

Նախ` Կարեն Կարապետյանը անցած մեկ ու կես տարվա ընթացքում լիդերության որեւէ որակ չի դրսեւորել եւ չկա որեւէ հիմք ենթադրելու, թե հիմա պատրաստ է «հեղափոխական» զարգացումների, մանավանդ, որ, ըստ էության, անմասն է նոր իշխանության կոնֆիգուրացիայի, այսպես կոչված, գծագրման գործընթացից: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն ամբողջովին փակել է, այսպես կոչված, ռուսական դաշտը` մանեւրի որեւէ հնարավորություն չթողնելով Կարապետյանի եւ նրա մոսկովյան աջակիցների համար:

Այլ խնդիր է, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը պատրաստ կլինի 2018-ի ապրիլից հետո ստանձնել, օրինակ, նոր ընդդիմության լիդերությունը, մանավանդ, որ Մոսկվան քաղաքական համակարգի այդ սեգմենտում, ըստ էության, կորցրել է իր նախկին ազդեցությունը: Հայաստանում օբյեկտիվորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության ներսում եւ դրանից դուրս բացակայում են այլընտրանքային օրակարգեր կամ դիմադրության կենտրոններ ձեւավորելու ռեսուրսները: Դա` մի կողմից, Հայաստանն այս փուլում հեռու է պահում ցնցումներից, մյուս կողմից` Հայաստանի քաղաքական համակարգը հասցնում է ստագնացիայի վիճակին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում