Ի՞նչ հետևանքներ է թողել տաք ձմեռը գյուղատնտեսության վրա․ ասուլիսի հրավեր
Ի՞նչ հետևանքներ է թողել տաք ձմեռը գյուղատնտեսության վրա, ինչպե՞ս են ընթանում գարնան գյուղատնտեսական աշխատանքները, ինչպիսի՞ն կլինի գյուղատնտեսական տարին. գյուղոլորտում առկա խնդիրներն ու ոլորտից սպասելիքները մարտի 28-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կներկայացնի գյուղատնտեսության փորձագետ, ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: