Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Հասարակություն

«Վեոլիա ջուր»-ի աճպարարությունն ու հասցրած վնասները սպառողին

Արտաշատի բնակիչ Վիկտոր Վարդազարյանն ահազանգում է՝ ջրի վարձավճարի հետ կապված խնդիրներ են առաջացել։

«Ես էդ տան մեջ չեմ ապրում, բայց ջրի վարձն ամեն ամիս նույնն է լինում՝ 7500 դրամ»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Վիկտորը։ Նա պատմեց, որ պարզաբանում ստանալու համար զանգահարել է «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղից իրեն ասել են, թե տեղյակ չեն, որ այդ տանը մարդ է ապրում։

«Հարցնում եմ՝ բա ես հիմա ո՞ւմ դիմեմ, ի՞նչ անեմ, ինձ ասում են՝ ոչ մի բան»,- վրդովված պատմում է մեր զրուցակիցը։

Արտաշատի մեկ այլ բնակիչ՝ Արթուր Գևորգյանն էլ պատմում է, որ ինքը ևս առնչվել է նման խնդրի։

«Ամռանը մեր բակի կանաչ գազոնները սովորական գառնի ջրով ջրում եմ, լողանում ենք, ջուրը կենցաղային այլ նպատակներով օգտագործում ենք, ու վարձը 3500-ից չի անցել: Այս տարի ձմռան ամիսներին նույն կերպ օգտագործում ենք ջուրը ու դեռ գազոնն էլ չենք ջրում: Ջրի վարձը ստաբիլ 7000 դրամ է լինում: Սա խայտառակություն է»,- ասում է Արթուր Գևորգյանը:

Բնակիչների խոսքով, «ջրի մարդը» ամեն ամիս չի գալիս ջրաչափերի թվերն արձանագրելու։

«Երբ գնում ենք ջրի վարձը վճարելու, նրանք մեզ մոտավոր թիվ են ասում՝ հաշվի առնելով նախորդ ամսվա վճարի չափը։ Սա սկսել ա էն պահից, երբ «Երևան ջուրը» «Վեոլիա ջուր» դարձավ»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Իրավիճակի մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով, NEWSPRESS.am-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ։

Լրատվության բաժնի պետ Մուրադ Սարգսյանը նկատեց, որ մոտավոր հաշվարկներն արվում են այն պատճառով, որ համակարգչով է հաշվարկվում ջրի միջին ծախսը։

«Եթե բնակիչը չի բնակվում այդ պահին տվյալ հասցեում և նրան գումար է գնում, ուրեմն հենց ինքն է մեղավոր։ Ջրօգտագործողի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նա պետք է մեզ տեղակցնի, որ ինքն այդ հասցեում չէ, եթե չի ասում, և մենք դրա մասին չենք իմանում, համակարգիչը հաշվարկ է անում և միջին թիվ արձանագրում»,- բացատրեց Սարգսյանը։

Նույն տրամաբանությամբ հաշվարկվում է նաև տվյալ պահին ֆիքսված հասցեում բնակվողների ջրի գումարը, քանի որ ջրի տեսուչները չեն կարողանում 3-6 ամիսը մեկ անգամից ավելի այցելել։

Մուրադ Սարգսյանի խոսքով՝ տեսուչները պարզապես չեն հասցնում այցելել բնակչին, քանի որ նրանք քիչ են, իսկ բաժանորդները՝ շատ։ Իսկ թե ինչու տեսուչներին չեն ավելացնում, Մուրադ Սարգսյանը պատասխանում է, թե ֆինանսներ չունեն՝ նրանց աշխատավարձ տալու համար։

Այս հարցին, իհարկե, դեռ կանդրադառնանք, սակայն այս պատմության մեջ բնակիչներին հուզող խնդիրն է՝ ինչո՞ւ են իրենք վճարում ավելի շատ գումար, և ո՞վ պետք է փոխհատուցի։

Մուրադ Սարգսյանը հուսադրող պատասխան է տալիս․ «Թող ոչ ոք չվախենա, բնակիչների գումարները կորած չեն։ Պարզապես դիմելու են ընկերություն կամ սպասարկող տեսուչին, կատարվելու է վերահաշվարկ և, եթե նրանք ավելի շատ գումար են վճարել, քան ջուր են սպառել, նրանց վճարած գումարը հաշվարկվելու է որպես կանխավճար, և գումարը կորած չէ»։

Իհարկե, գումարը հենց այնպես կորչել չէր կարող, հատկապես երբ իրականում մեղավորը ոչ թե բնակիչներն են, այլ «Վեոլիան», որի թերացումների պատճառով սպառողներն ընկնում են ավելորդ քաշքշուկների մեջ և նյարդայնանում։

Սակայն այդ մասին չիմացող բնակիչները շարունակելու են վճարել ընկերության ներկայացրած թվերը՝ հարվածելով իրենք իսկ իրենց գրպանին ու հարստացնելով «Վեոլիային»։ Ու այստեղ, իհարկե մեղավորը դարձյալ «Վեոլիան» է, որ պատշաճ չի տեղեկացնում իր սպառողներին և չի զգուշացնում, որ նման խնդիրների հանդիպելիս՝ խուճապի չմատնվեն, այլ պարզապես դիմեն իրենց։ Իսկ եթե չդիմեն, ապա չի բացառվում, որ այդ գումարները կկորչեն, ավելի ճիշտ՝ կգնան ընկերության բյուջե, կամ հենց ընկերության ղեկավարի գրպանը։

Մի խոսքով՝ սա ընկերության թերացումն է, որը գործում է ո՛չ թե սպառողի, այլ ընկերության օգտին։ Եվ չնայած Մուրադ Սարգսյանը վստահեցնում է, որ այս և նման շատ ուրիշ հարցեր շուտով կհարթվեն, սակայն հարկ է նկատել, որ մինչ այդ, բնակիչները կհասցնեն մի լավ քայքայել իրենց նյարդերը՝ ընկերության պատճառած բարոյահոգեբանական և նյութական վնասների պատճառով։