Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները
Վազող տողեր

Արցախի ՄԻՊ-ը մանրամասն պարզաբանումներ է պահանջել ԱՀ ոստիկանությունից՝ Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա, սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակում հարցում է ուղարկել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ Պաշտպանը ԱՀ ոստիկանությունից պահանջել է պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ՝

1. Ս. թ. փետրվարի 1-ի կեսգիշերին մոտ Ստեփանակերտի «Հաղթանակի» հրապարակի մոտակայքում ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (տեսանյութի 0:11-1:34 հատված):

2. Ս. թ. փետրվարի 2-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքում (քաղաքացին չի կոնկրետացրել իր նշած շենքի հասցեն) ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև միջադեպ տեղի ունենալու մասին վերջինիս պնդումների վերաբերյալ, մասնավորապես՝ արդյո՞ք Ասյա Խաչատրյանի պահանջին ի պատասխան՝ ոստիկանները չեն ներկայացել (1:35-2:35):

3. Ս.թ. փետրվարի 2-ին Ստեփանակերտի ոստիկանական բաժանմունք Ասյա Խաչատրյանի տեղափոխման և այնտեղ նրա նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին վերջինիս պնդումների վերաբերյալ (2:36-6:56), մասնավորապես՝

3.1. Ի՞նչ հիմքով է Ասյա Խաչատրյանը տեղափոխվել ոստիկանական բաժանմունք (2:36-2:38)

3.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (3:01-3:24)

3.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ներկայացվել են նրա իրավունքները

3.4. Արդյո՞ք քաղաքացու պահանջին ի պատասխան՝ նրա հետ ենթադրաբար զրույց վարող ոստիկանը (քաղաքացու ներկայացմամբ՝ «քննիչ») չի ներկայացել (3:43-3:46)

3.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին չեն ներկայացվել ոստիկանական բաժանմունքում նրա հայտնվելու իրավական հիմքերը (3:31-3:53)

3.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (5:58-5:59)

3.7. Որքա՞ն ժամանակ է Ասյա Խաչատրյանը գտնվել ոստիկանական բաժանմունքում:

4. Ս.թ. փետրվարի 3 լույս 4-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում Ասյա Խաչատրյանի բնակարանում քաղաքացիական հագուստով ոստիկանների և Ասյա Խաչատրյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի և այդ ընթացքում նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (6:57-10:11), մասնավորապես՝

4.1. Արդյո՞ք ոստիկանության նշյալ ծառայողները պատշաճ ներկայացել են Ասյա Խաչատրյանին (7:08-7:37)

4.2. Ի՞նչ նպատակով և իրավական հիմքով են նրանք ենթադրաբար մուտք գործել Ասյա Խաչատրյանի բնակարան (7:37-7:38):

5. Ս.թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն (քաղաքացու կողմից ընկերուհու ինքնությունը պարզաբանված չէ) ոստիկանական բաժանմունք տեղափոխելու և այնտեղ նրանց նկատմամբ դրսևորած վերաբերմունքի մասին Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ (10:11-17:22), մասնավորապես՝

5.1. ի՞նչ հիմքով են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին ենթադրաբար տեղափոխվել ոստիկանության բաժանմունք (10:34-10:36)

5.2. Արդյո՞ք համապատասխան գրառում է կատարվել գրանցամատյանում (10:38-10:48)

5.3. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին և նրա ընկերուհուն ներկայացվել են իրենց իրավունքները

5.4. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է իրեն ազատությունից զրկելու մասին իր ընտրած անձին տեղեկացնելու պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (11:13-11:18)

5.5. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացվել է փաստաբանի պահանջ և ի՞նչ արձագանք է այն ստացել (11:27-11:32)

5.6. Արդյո՞ք Ասյա Խաչատրյանին ոստիկանության ծառայողի (քաղաքացու ներկայացմամբ՝ «Ջոն») կողմից ներկայացվել են հանրային վայրերում նրա վարքագծի վերաբերյալ օրենքից չբխող պահանջներ (15:52-16:22)

5.7. Որքա՞ն ժամանակ են Ասյա Խաչատրյանը և նրա ընկերուհին գտնվել ոստիկանական բաժանմունքում:

6. Այլ անհրաժեշտ պարզաբանումներ՝ նշված տեսանյութում Ասյա Խաչատրյանի կողմից ներկայացված պնդումների վերաբերյալ:

Պաշտպանն իր գրությամբ պահանջել է նաև տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ասյա Խաչատրյանի պնդումների ստուգման ուղղությամբ:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն, իր իրավասության սահմաններում և մարտի 26-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառությանը համապատասխան, շարունակում է քննարկման ընթացակարգը: