Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան

Ինչո՞ւ պետք է հեռացվեն այս երեք նախարարները

Առաջիկայում Հայաստանում տեղի են ունենալու փոփոխություններ, ձևավորվելու է նոր կառավարություն, երկիրն անցնելու է պառլամենտական կառավարման: Չնայած երկու շաբաթ դեռ կա այդ փոփոխություններին, բայց այսօր պարզից էլ պարզ է, որ վարչապետի և դրանից բխող նաև երկրի կառավարման ղեկը ստանձնելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Կառավարման համակարգի և նոր վարչապետի ընտրվել-նշանակվելուն զուգահեռ, պարզ է դառնում, որ փոխվելու են նաև որոշ նախարարներ, որոնց աշխատանքը ո՛չ հանրությանն է գոհացրել, ո՛չ էլ իշխանություններին:

NEWSPRESS.am-ը կազմել է ցանկ, թե որ նախարարները պետք է անհապաղ հեռացվեն իրենց պաշտոններից՝ խայտառակ կառավարման և ոլորտներն անկայունացնելու համար:

Ստորև ներկայացնում ենք մեր ցանկն ու պատճառները:

1-ին հորիզոնականում չարաբաստիկ Լևոն Ալթունյանն է:

Նույն ինքը՝ առողջապահության նախարարը, որն այնքան է ատում հայ ազգաբնակչությանը, որ նշանակվելու պահից սկսած՝ զբաղվում է ո՛չ թե մարդկանց առողջացնելու, այլ նրանց մոտ մահ առաջացնելու գործընթացով և դրանով միլիոններ է կուտակում: Այս նախարարը, որ ապահովագրական բիզնեսի սեփականատեր է և դոլարային միլիոնատեր, նշանակվելուց հետո սկսեց մեկը մյուսի հետևից վատություն անել ողջ ազգին:

Նախ Գարդասիլի պատվաստումները, հետո պետպատվերի՝ գրեթե չեղարկումը, հետագայում ծխախոտի մասին օրենքի միջոցով ցանկացավ թալանել ծխող ազգաբնակչությանը: Լևոն Ալթունյանի վերջին՝ էլեկտրոնային պարտադրանքն էլ, որի միջոցով Ալթունյանն սկսում է փող աշխատել թե՛ կառավարությունից, թե՛ մասնավորից, թե՛ պետբյուջեից, արդեն լցրել է համբերության բաժակը:

Մեր ցանկում նրան անվանենք կառավարության ամենախայտառակ դեպք և կոչ անենք ազատվել այս չարիքից:

2-րդ հորիզոնականում Հրանուշ Հակոբյանն է:

Արդարության դեմ չմեղանչելով՝ պետք է ասենք, որ տարիներ շարունակ Հայաստանի ամենախայտառակ նախարարը եղել է Հրանուշ Հակոբյանը։ Նա կմնար առաջին տեղում, եթե Ալթունյանը չհայտնվեր ու չգերազանցեր նրան։

Մի քանի ամսից կլրանա 10 տարին, ինչ Հրանուշ Հակոբյանը ղեկավարում է Սփյուռքի նախարարի պաշտոնը: Այս նախարարությունն ստեղծվեց անձամբ Հրանուշ Հակոբյանի համար: Հրանուշ Հակոբյանը տասը տարվա ընթացքում միայն հարստացավ ու խայտառակեց մեր երկիրը: Տարիներ առաջ Հակոբյանը անգամ մեդալ էր տվել Մեսրոպ Մաշտոցին՝ հետմահու: Նրան ծաղրեցին, նրան քննադատեցին, բայց, մեկ է, կոմունիստական գաղափարախոսության կրողն ու վերջին կոմսոմոլ քարտուղարը շարունակում է ստալինյան ոճով՝ «Մեդալ կախեմ քո դոշին, մեռնեմ կարմիր դրոշին» քաղաքականությունը:

Հրանուշ Հակոբյանի վերջին խայտառակությունը Երևանի փողոցներում քաղաքացիների վրա մունաթ գալն էր: Տիկինը «մունաթախառը» «պլակատներով» քիչ է մնում գոռա մեզ վրա՝ «ի՞նչ ես արել Արցախի համար»: Այստեղ մարդիկ զայրանում են՝ մենք հանուն Արցախի վատ ենք ապրում, մենք հանուն Արցախի քո նման կոմունիստին ենք հանդուրժում, մենք հանուն Արցախի 18-20 տարեկան տղա-երեխեք ենք մատաղ անում, որ դու «պադավատով» ման գաս ու մեզ վրա մունաթ գաս: Այնպես որ՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնանկությունը հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու լուրջ քայլ կլինի:

Խայտառակ նախարարների 3-րդ հորիզոնականում հանգրվանել է Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը:

Լևոն Մկրտչյանն այս ցանկում իր դիրքերը «բարելավեց» Շիրակի համալսարանի վերջին՝ սկանդալային դեպքերից հետո: Նախարարի թողտվությամբ Շիրակի բուհից ազատվեց երկու դասախոս՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, ովքեր ի լուր աշխարհի հայտնում էին այն չարաշահումները, որոնք կատարվում էին բուհում: Լևոն Ալթունյանը մեր կրթության ոլորտում աշխատելու էլի փորձեր է ունեցել: Նա հին է, պարոնա՛յք և տիկնայք, այնքան հին, որ այս մարդը պարզապես չի կարող նոր համակարգ ու արդի կրթական ծրագիր բերել, որպեսզի աշխարհի հետ մրցունակ դառնա:

Լևոն Մկրտչյանը պետք է պաշտոնանկ արվի, թեկուզ և հենց այն պատճառով, որի իր ոլորտում թույլ է տալիս հեռացնել պրոֆեսոր դասախոսի, ով համարձակություն է ունեցել խոսելու ռեկտորի կոռումպացված լինելուց։ Այն էլ այն ռեկտորի, ով անօրինական ճանապարհով է հայտնվել իր պաշտոնում։ Այնպես որ, նաև որպես թույլ ու տեղում դոփող նախարար, Մկրտչյանը խայտառակ նախարարի երրորդ հորիզոնականում պահպանում է իր դիրքերը։

Շարունակելի…

Արիանա ՀՈՎՍԵՓՅԱՆ

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն