Ողբերգական դեպք՝ Արցախում. Նիվան պայթել է ականի վրա, կա 3 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com
Ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
Կայքի տեղեկություններով՝ տուժածները ականազերծմամբ զբաղվողներ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում