Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Վազող տողեր

Երկրպագուները հավատում են, համակարգը դեռ նույնն է, հավաքականը պարտվում է, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ քննադատվում

Հայաստանի հավաքականը կամաց-կամաց հեռանում է ֆուտբոլից։ Վերջին 2 ընկերական հանդիպումներից հետո մեր հավաքականը ցույց տվեց, որ շատ արագ ու հաստատուն քայլերով դառնում է շատ ցածրակարգ թիմ։ Շատերն սկսեցին քննադատել Հենրիխին, ով ֆուտբոլ չէր խաղում։

Հանուն արդարության պետք է նշել, որ ընկերական հանդիպումների ժամանակ մեր հավաքականի առաջատարն իրեն խնայում էր, քանի որ հանդիպումն ընկերական էր, իսկ առջևում շատ կարևոր հանդիպումներ ուներ «Արսենալի» կազմում։

Պետք է հաշվի առնել այն, որ Մխիթարյանը միայնակ չի կարող ապահովել մի ամբողջ՝ 11 հոգանոց թիմի խաղը։ Թիմը բաղկացած է առաջատարից կամ առաջատարներից, սակայն մեկ առաջատարը չի կարող ապահովել թիմային խաղն ու ոգին։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները խաղամակարդակով շատ ցածր են։

Այս փաստը ցավալի է, սակայն իրականություն։ Շատերը ցանկանում են, որ վերադառնա Վարդան Մինասյանի, Յուրա Մովսիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի հավաքականը։ Շատ հաճախ մամուլի ասուլիսների ժամանակ լրագրողները հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին հարցեր են տալիս Յուրա Մովսիսյանից, սակայն մեր հավաքականի մարզիչը լավ էլ գիտի, թե այդ հարցն ում պետք է տալ ու ով է պատասխանատու այդ ամենի համար։

Մեր հավաքականում հիմա չկա Յուրայի մակարդակի հարձակվող։ Յուրան այն մարդն էր, ով գոլ էր խփում, իսկ փաստացի այս պահին մեր հավաքականում չկա ուժեղ գոլահար։ Մյուս կողմից թիմի գլխավոր մարզիչն ասուլիսների ժամանակ նշեց, որ հավաքվել են նոր ֆուտբոլիստներ, ընտրվել է նոր տակտիկա, սակայն այս պահի դրությամբ մեր ընտրանին չի կարողանում հաղթել անգամ շատ թույլ մրցակիցների։

Միգուցե ժամանակները փոխվել են, ու այս պահի դրությամբ Լիտվան ու Էստոնիան ավելի ուժեղ են, քան մեր ֆուտբոլիստները։ Իսկ մյուս կողմից՝ շատերը քննադատում են Հենրիխին ու նշում, որ նա չի կարողանում իր հետևից տանել հավաքականին։ Իսկ երբ հավաքականում կար Յուրան, այն ժամանակ ամեն ինչ լավ էր։ Չէ՞ որ Մխիթարյանը փլեյմեյքեր է, իսկ փլեյմեյքերի համար շատ կարևոր է, որ առջևում լինի ուժեղ գոլահար։

Փաստացի հավաքականի հարցի գլխավերևում կանգնած է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, նրանից մեկ աստիճան ներքև է մարզչական աշխատանքն ու ֆուտբոլիստների խաղը։

Իսկ այս ամենի հետ, մյուս կողմից, հավաքականի երկրպագուներն են։ Մարդիկ, ովքեր հավատարիմ են, հավատում են, սիրում, սպասում ու հաճախում առանց այդ էլ «շատ թանկ» մարզադաշտ։ Մեկ անգամ չէ, որ հավաքականի հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկվել է, սակայն փաստացի դեռ փոփոխություն չկա։

Երկրպագուները սպասում են, թիմը չի կարողանում խաղալ, իսկ այս ամենի գլխավոր մեղավորների ցանկում շրջանառվում է աշխարհի լավագույն փլեյմեյքերներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի անունը։

NEWSPRESS.am Sport