Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Տնտեսություն

Ջրպետկոմը ոռոգման խնդիրը լուծելու փոխարեն` պատին թիթեռ է նկարում

Այն, որ այս տարի ոռոգման ոլորտում խնդիրները բազմապատկվելու են, արդեն ակնհայտ է: Այդ իսկ պատճառով կառավարությունը պահուստային ֆոնդից 70.458.5 հազար դրամ է հատկացնում Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն նախատեսվում է իրականացնել Արարատյան դաշտի 26 համայնքում խորքային թվով 38 նոր հորի հորատման, ինչպես նաև գոյություն ունեցող թվով 17 հորի վերականգնման աշխատանքներ:

Առավել առաջնահերթ են համարվում 15 համայնքում խորքային թվով 23 նոր հորի հորատման, այդ թվում՝ Սև ջրի ավազանը ջրալրող, ինչպես նաև գոյություն ունեցող թվով 14 հորի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով:
Առաջին փուլի աշխատանքների իրականացման արդյունքում, նախնական հաշվարկներով, լրացուցիչ կարտադրվի շուրջ 17,6 մլն մ3 ջուր, որը հնարավորություն կտա բարձրացնել շուրջ 931 հա հողատարածքի ջրապահովվածության աստիճանը:

Հորերի շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի շուրջ 6,2 մլն կՎտ.ժամ: Առաջին փուլով առավել հրատապ աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 970 մլն դրամ, որից նախագծանախահաշվային աշխատանքների համար 35.46 մլն դրամ:

Արարատյան դաշտում, մասնավորապես՝ Արմավիրի մարզում, նախորդ տարիներին ևս հորեր են փորվել` կառավարության աջակցությամբ, սակայն այս տարի ձմեռային աննախադեպ վիճակը ստիպում է գնալ ծայրահեղ քայլերի: Իսկ ինչո՞ւ է նման իրավիճակ:

Նշենք, որ ջրամբարները մոտավորապես լցված են 50 տոկոսով, այն դեպքում, երբ հանրապետությունում կա մոտ 80 մեծ ու փոքր ջրամբար: Հավելենք նաև, որ այդ ջրամբարները խորհրդային շրջանից են ժառանգություն մնացել և կարոտ են նորոգման կամ պատնեշի բարձրացման, որը ևս խնդրի լուծում է, սակայն ո՛չ վերանորոգում է իրականացվում, ո՛չ էլ պատնեշներն են բարձրանում: Այս միջոցառումները թույլ կտային համայնքների ցանքատարածություններն ավելացնել և լրացուցիչ եկամուտներ ստանալ:

Իսկ ինչո՞ւ է Ջրպետկոմը կառուցում Վեդիի ջրամբարը՝ այն դեպքում, երբ եղած ջրամբարներն օգտագործելով՝ հնարավոր է ջրապահովածությունը բավարարել:

Պարզապես նոր ջրամբար կառուցելով՝ հսկայական գումարներ անհետանում են, մինչև այն հասնում է բուն ջրամբարին, իսկ եղած ջրամբարների համար, եթե վերանորոգումների համար նույնիսկ գումարներ տրամադրվեն, ապա ստիպված կլինեն այդ գումարները ծախսել, ոչ թե հաշվետվություններ նկարելով՝ պատնեշներ կառուցել կամ էլ բետոնապատել:

Այդ է պատճառը, որ Ջրպետկոմի ուշադրությունը ոչ թե եղածը վերանորոգելու, այլ նոր ջրամբար կառուցելու ուղղությամբ է գնում: Ջրպետկոմն այս տարիներին ոռոգման համակարգը բարելավվելու համար հսկայական գումարներ է ծախսել, սակայն երկրում գեթ մեկ համայնք չկա, որտեղ լուծված լինի ոռոգման խնդիրը: Դրան գումարվում է ջրային ոլորտի մասնագետների հարցը, ովքեր ո՛չ ոլորտից են գլուխ հանում, ո՛չ էլ առանձնապես ցանկություն ունեն: Միայն թղթի վրա ինչ-որ ցուցանիշներ են ցուցադրվում, իսկ իրականում ՀՀ-ում ոռոգման ոլորտը ողբալի վիճակում է:

Արարատյան դաշտում նոր հորեր հորատելով կամ նոր ջրամբար կառուցելով` ոռոգման խնդիրները հեռու են լուծում ստանալուց, եթե նկատի ունենանք, որ ոլորտում ջրի կորուստները տարբեր հաշվարկներով հասնում են 70-ից 85 տոկոսի. ոչ թե այս խնդիրն են լուծում, այլ պատին թիթեռ են նկարում:

NEWSPRESS.am