Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-Սարգսյան
Մամուլ

«Ժամանակ». Ալիևի խնդրանքը Էրդողանին. ինչ կասի Արցախի հարցում Պուտինն այս անգամ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խորհրդանշական էր, որ Իրանի նախագահի՝ Բաքու այցին զուգահեռ Անկարա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը՝ այնտեղ հանդիպելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Իրանի նախագահը Բաքվում բավականին հստակ մեսիջ էր հղել, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Իրանը պարբերաբար Ադրբեջանին զգուշացնում է, որ դժգոհ կլինի Իրանի հյուսիսային սահմանին ռազմական լայնածավալ էսկալացիայի դեպքում: Բաքուն այդ առումով չի կարող հաշվի չառնել Իրանի դժգոհությունը և մեսիջները, քանի որ Իրանը բավական մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում մահմեդական կրոնականության կամ պարզապես իսլամականության կրող խավերի վրա, իսկ նրանք շատ են և, սոցիալական դժգոհությամբ պայմանավորված, կարող են լինել նաև բավականին ագրեսիվ:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի էլ կարող հրաժարվել ռազմական դիվանագիտությունից, ռազմական գործիքների, այսպես ասած, մշտական կիրառման պատրաստակամությունից և անընդհատ ռազմական շանտաժից, որովհետև դա կնշանակի պարզապես հրաժարվել Արցախից: Դե ֆակտո Բաքուն հասկանում է, որ այլ ելք էլ չունի, բայց այդուհանդերձ շարունակում է կառչած մնալ պատերազմի շանտաժին որքան հնարավոր է՝ երկար:

Այդ իմաստով Բաքվի միակ հենարանը ներկայումս Թուրքիան է, և հատկանշական է, որ Ալիևը Բաքվում ընդունում է Ռոհանիին, իսկ Անկարայում Հասանովը հանդիպում է Էրդողանին՝ Իրանին ցույց տալու համար, որ Բաքուն մենակ չէ և, այսպես ասած, չի ընկրկի Իրանի զգուշացումների առաջ:

Սակայն սրան զուգահեռ կա մեկ այլ ուշագրավ դրվագ: Ապրիլի սկզբին սպասվում է Պուտինի այցը Թուրքիա, որտեղ կլինի բարձր մակարդակի ռուս-թուրքական հանդիպում, Էրդողանը և Պուտինը կմասնակցեն Թուրքիայում ռուս-թուրքական միջուկային էներգետիկայի ծրագրի, նոր ատոմակայանի շինարարության մեկնարկին:

Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար, անընդհատ փորձում է Ռուսաստանին, այսպես ասած, բերել նախաապրիլյան տրամաբանության, երբ փորձ էր արվում, այսպես ասած, կազանյան կամ լավրովյան պլանով հանգուցալուծել Արցախի խնդիրը, ապահովել տարածքների վերադարձ, ընդհուպ ռազմական տարբերակով, որում Ռուսաստանը ուներ զգալի դերակատարում, և այն բավականին հայտնի է բոլորիս՝ սկսած ռազմատեխնիկական գործակցությամբ Բաքվի հետ, մինչև Հայաստանի թուլացման բազմավեկտոր գործողություններ:

Սակայն Ռուսաստանն ապրիլյան պատերազում տեսավ, որ այդ ամենը ընդամենը մոտեցրել է իր ներկայության ավարտը Հայաստանում և Կովկասում: Երբ այժմ արվում են հայտարարություններ, որ հետևություններ են եղել ապրիլյան պատերազմից, դրանք միայն քարոզչություն չեն անշուշտ, տվյալ դեպքում խոսքն իսկապես Ռուսաստանի համար կարևոր արձանագրումների մասին է, ապրիլյան պատերազմում Հայաստանի դիմադրունակությունը Ռուսաստանի համար գուցե նույնիսկ շոկ էր, որը չէր կարող չբերել հետևությունների:

Պատահական չէ, որ դրանից հետո Մոսկվան պարբերաբար մերժում է Ադրբեջանին այսպես ասած՝ պատերազմի իրավունքի վերականգնման հարցում, և այդ տեսանկյունից բավականին խոսուն էին Էրդողանի խոսքերը նախորդ տարի ամռանը Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ նա հայտարարեց, որ ասել է Արցախում տարածքների վերադարձի մասին, Պուտինը համաձայնել է, բայց նշել, որ իրականանալիության հարցում հույս չունի: Իսկ այդ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Էրդողանի այցը Բաքու, և անկասկած հենց Բաքվում Ալիևն էր նրան հորդորել Պուտինի հետ Սոչիի հանդիպմանը բարձրացնել հարցը, և Էրդողանը դրանից հետո Ալիևին էր առաջին հերթին ակնարկում, որ Պուտինը հույս չի տվել, ամեն ինչ անցել է ապարդյուն:

Այժմ Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանին թերևս հարցը բարձրացնել խնդրում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Կբարձրացնի՞ Էրդողանը, որն ի տարբերություն նախորդ տարվա ամռան՝ այժմ ավելի լուրջ հարցերի մեջ է խրված, և ի՞նչ կասի Պուտինն այս անգամ: Թեև այն, որ վերջին օրերին ռուսական խորհրդարանական մի քանի պատվիրակություններ Երևանում հավաստիացնում էին հետևությունների մասին, հուշում է, որ Պուտինն այս անգամ էլ հույս չի տալու Ալիևին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում