Սերժ Սարգսյանն Աշոտ Ահարոնյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիր է ստորագրել Աշոտ Սիրասի Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Ոստիկանության օրվա առթիվ, երկարամյա և բարեխիղճ ծառայության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սիրասի Ահարոնյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-ասված է Սարգսյանի հրամանագրում: