Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան
Վազող տողեր

Քաղաքապետի «դուխն ու թափը» չհերիքեցին մերժել Գայանեին

Այս օրերին շատ է քննարկվում Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենի տեղակալների հարցը․ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ միանգամից 10 տեղակալ՝ մեկ տնօրենի համար:

Ընդհանրապես Չեխովի տնօրեն Գայանե Սարուխանյանի «բեսպրեդել»-ը նորություն չէ։ Չենք քննարկում այն ճանապարհը, որով անցել է Գայանե Սարուխանյանը։ Չենք խոսում նաև այն մասին, թե ինչպես վանաձորցի Գայանե Սարուխանյանը՝ Վանաձորում հայտնի հարկայինի Արմենի քույրը (Արմեն Սարուխանյան- հեղ․) եկավ Երևան, դարձավ ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ, պատգամավոր ու ստանձնեց Չեխովի դպրոցի տնօրենի պաշտոնը։

Ինչպես և ինչուն՝ իր խղճի հետ․․․ Այստեղ խնդիրն այն է, որ այդ խիղճը նա մի կողմ է դրել ու զբաղված է ո՛չ թե դպրոցի վարկանիշը բարձրացնելով, ինչպես շատերը միամտաբար կարծում են, այլ իր «ես»-ը փառավորելով՝ իմն է, ես եմ, ես լավն եմ, ուժեղ եմ, ես արժանի եմ․․․

Բայց այստեղ հարցը ո՛չ նրա ուժն է, ո՛չ էլ ավելի արժանի լինելը, պարզապես «լավ է սնվում» և «մարսողության» հետ էլ խնդիրներ չունի․ զոռբայությամբ իրենն է առաջ տանում՝ մարսում է, ծնող է ծեծում՝ մարսում է, ուսուցիչ է վռնդում՝ մարսում է, դրամահավաքություն է անում (մամուլում շրջանառվող լուրերի և ծնողների բաց նամակների համաձայն-հեղ․)՝ մարսում է․․․

Հիշեցնենք, թե ինչպես էր նա ծնողին քաշքշել՝ վերջինիցս իրեն վարկաբեկող ձայնագրությունն ստանալու համար։ Ծնողը բողոքեց, բայց քանի որ Սարուխանյանն արդեն ձայնագրությունն «առգրավել» էր, ուստի ապացուցելու բան չեղավ։ Մի բան էլ ծնողին մերկապարուհի անվանեցին (թեև դա աշխատանք է և ոչ մի անօրինական բան չկա, եթե իհարկե, իսկապես մերկապարուհի էր), ու դատարանը նրան ձեռնունայն ճանապարհեց։

Ուշագրավ էր նաև ռուսերենի ուսուցչուհու հետ կապված միջադեպը։ Տնօրենն ուսուցչուհուն դպրոցում գործի է ընդունել ու 3 ամիս անց ազատել, քանի որ ուսուցչուհին ինչ-որ հարցերում ըմբոստացել է։ Քաղաքապետարանն իրեն ուղղված հարցմանը, թե ինչ հիմքով է ազատվել ուսուցչուհին, պատասխանել է, թե նա համապատասխան մասնագիտություն չուներ։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե չուներ կրթություն, ապա ինչո՞ւ է տիկին Սարուխանյանը նրան աշխատանքի ընդունել՝ կաշառքի՞ դիմաց, ինչպես լուրեր են շրջանառվում, թե՞ ինչ-որ մեկին լավություն էր անում՝ ոչ համապատասխան կրթություն ունեցողին աշխատանքի ընդունելով։

Իսկ եթե նա ուսուցչուհուն ընդունել է առանց փաստաթղթերը ստուգելու՝ դա ավելի վատ է և նշանակում է, որ տնօրենը թերացել է իր մասնագիտական աշխատանքում, ու ազատել էր պետք այս դեպքում հենց նրան։ Բայց փաստն այն է, որ աշխատանքից ազատվեց ո՛չ թե տնօրենը, այլ ուսուցչուհին․․․

Քաղաքապետ Մարգարյանի «դուխն ու թափը» հավանաբար չհերիքեցին Սարուխանյանի մազին կչպել։ Ինչպես եղավ նաև այս անգամ՝ տեղակալի նշանակման հարցում։

Նախորդ տարի քաղաքապետը Սարուխանյանին այս հարցում մերժել էր, բայց այս տարի ընկրկեց, կոտրվեց ու ծնկի իջավ։ Ասում են՝ Սարուխանյանն իրենից գոհ քրթմնջացել է, թե «քաղաքապետին ծնկի բերեց»։

Ու այս պարագայում տրամաբանական էր, որ քաղաքապետանից հարցի շուրջ մեկնաբանություն չէին ցանկանա տալ։ NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից նախ ասացին, որ խնդիրը չեն ուսումնասիրել, կուսումնասիրեն ու կպատասխանեն, թե ինչ հիմքերով է քաղաքապետարանը տնօրեին թույլ տվել 10 տեղակալ պահել, իսկ հետո այդպես էլ, ո՛չ այդ օրը, ո՛չ էլ դրա հաջորդ օրը, մեր զանգերին չպատասխանեցին․ ասելիք չկար, ի՞նչ ասեին, երբ քաղաքապետը՝ ինքը, ամբողջ քաղաքի հարցերը կարգավորելու համար ունի ընդամենը 4 տեղակալ, երբ նախարարություններում բավականին թվով տեղակալներ ու նախարարների օգնականներ կրճատվեցին, իսկ Չեխովի դպրոցի տնօրենին՝ հենց քաղաքապետի թողտվությամբ, 10 տեղակալ է բաժին ընկել՝ իր նազիր-վեզիրներով։ Ու այստեղ չի քննարկվում, թե ո՞ւմ հաշվին են պահելու այդ տեղակալներին, ի՞նչ գումարով, և ի վերջո՝ լա՛վ, այդքան շատ տեղակալներ ունեցող տնօրենի բանուգործն ի՞նչ է լինելու՝ պարզապես դպրոց գալ-գնա՞լն ու իրեն այդ ամենի ղեկավար զգա՞լը․․․

Պատրաստ ենք հրապարակել քաղաքապետանի արդարացումը, եթե Սարուխանյան Գայանեն արդարանալու տեղ է թողել․․․

Արմինե Մկրտումյան