Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի. Սերժ Սարգսյանի հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստրոագրել, որում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Հասմիկ Տոլմաջյանին նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Չիտեչյանն ազատվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, Անդորրայի Իշխանապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: