Սերժ Սարգսյանի խորհրդականն Իսրայելում դեսպան է նշանակվել
Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Սմբատյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է հրամանագրում: